Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր
Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 25, 1856[1][2] Զագրեբ, Kingdom of Croatia[2] |
| Մահացել է | դեկտեմբերի 22, 1936[2] (80 տարեկան) Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն[2] |
| Գերեզման | Միրոգոյ գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | հնեամարդաբան, հնէաբան, համալսարանի դասախոս և երկրաբան |
| Հաստատություն(ներ) | Զագրեբի համալսարան |
| Անդամակցություն | Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա և Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա |
| Ալմա մատեր | Թյուբինգենի համալսարան և Զագրեբի համալսարան |
| Տիրապետում է լեզուներին | խորվաթերեն[1][3] |
Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր (խորվ.՝ Dragutin Gorjanović-Kramberger, հոկտեմբերի 25, 1856[1][2], Զագրեբ, Kingdom of Croatia[2] - դեկտեմբերի 22, 1936[2], Զագրեբ, Sava Banovina, Հարավսլավիայի Թագավորություն[2]), խորվաթ երկրաբան, հնէաբան և մարդաբան։ Զագրեբի, Կրապինայի և Կարլովացի պատվավոր քաղաքացի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1856 թվականի հոկտեմբերի 25-ին Զագրեբում։
Սովորել է հնէաբանություն Ցյուրիխում և Մյունխենում, 1879 թվականին Տյուբինգենում ստացել է դոկտորի աստիճան, նրա ատենախոսությունը նվիրված էր ձկների քարացածությանը։ Այնուհետև ղեկավարել է Խորվաթիայի ազգային թանգարանի երկրաբանության և միներալոգիայի բաժինը, որն այժմ հայտնի է որպես Խորվաթիայի բնական պատմության թանգարան։
1883-1924 թվականներին աշխատել է Զագրեբի համալսարանում, 1893 թվականից ղեկավարել է երկրաբանության և հնէաբանության ամբիոնը։ Նրա գիտական գործունեությունը ներառում է շերտագրություն, հնէաբանություն, տեկտոնիկա, հնակլիմայաբանություն, ջրագրություն, կիրառական երկրաբանություն և երկրաբանական քարտեզագրում (իր ուսուցիչ Դուրո Պիլարի հետ քարտեզագրել է Մեդվեդնիցա լեռը)։
1909 թվականին հիմնադրել է Խորվաթիայի և Սլավոնիայի երկրաբանական ընկերությունը (խորվ.՝ Geološko povjerenstvo za Hrvatsku i Slavoniju), իսկ 1911 թվականին՝ հասարակության կողմից թողարկվող ամսագիրը (խորվ.՝ Vijesti geološkog povjerenstva)։ Խորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ է 1909 թվականից։

1899 թվականին կարևոր հայտնագործություն է կատարել՝ Կրապինա քաղաքի մերձակայքում նախապատմական մարդկանց (այսպես կոչված «կրապինյան նեանդերթալներ», ի սկզբանե կոչվել է Գորյանովիչ Homo primigenius) մնացորդների խոշոր կուտակում հայտնաբերելով։ Հայտնաբերված կմախքների մանրամասն ուսումնասիրության շնորհիվ համարվում է ժամանակակից պալեոանտրոպոլոգիայի հիմնադիրը։
Ավելի քան 230 աշխատանքների հեղինակ է խորվաթական և միջազգային ամսագրերում, որոնց թվում կարելի է առանձնացնել «Diluvijalni čovjek iz Krapine u Hrvatskoj» (1905) մենագրությունը ևև նրա ընդլայնված վերահրատարակումը՝ «Život i kultura diluvijalnog čovjeka iz Krapine u Hrvatskoj» (1913)[4]։
Մահացել է 1856 թվականի հոկտեմբերի 25-ին Զագրեբում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 5 6 7 8 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
- ↑ CONOR.Sl
- ↑ Gorjanović-Kramberger, Dragutin, Хорватская энциклопедия.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Неандертальцы носили в качестве украшений орлиные когти – свидетельства этому обнаружены в Хорватии
- Музей Неандертальца в Крапине Արխիվացված 2017-12-26 Wayback Machine
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրագուտին Գորյանովիչ-Կրամբերգեր» հոդվածին։ |
| ||||||||||||
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- Զագրեբ քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 22 մահեր
- 1936 մահեր
- Զագրեբ քաղաքում մահացածներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Զագրեբի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Զագրեբի պատվավոր քաղաքացիներ
- Խորվաթ երկրաբաններ
- Խորվաթ հնէաբաններ
- Խորվաթ մարդաբաններ
- Խորվաթ գիտնականներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- Մյունխենի համալսարանի շրջանավարտներ