Մեդվեդնիցա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեդվեդնիցա
Տեսակլեռնաշղթա
Երկիր Խորվաթիա
Բարձրությունը ծովի մակարդակից1033 մետր
Բարձրագույն գագաթSljeme?

Մեդվեդնիցա (խորվ.՝ Medvednica), լեռնազանգված Խորվաթիայում` Զագրեբից հյուսիս[1]։ Զագրեբցիների սիրած հանգստի վայրն է։ Տարածքի 63 %-ը ծածկված է լայնատերև անտառով, որի կազմը փոփոխվում է բարձրությանը զուգահեռ։ Ամենաբարձր գագաթը Սլեմեն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 1033 մ է։ Նրա վրա է գտնվում Սլեմենսկի Տիրամոր (Majke božje Sljemenske Kraljice Hrvata) նշանավոր եկեղեցին։ Սլեմենի գագաթին գտնվում է Զագրեբի հեռուստաաշտարակը, որն ունի 169 մ բարձրություն։ Մեդվեդնիցայի հյուսիսային և արևելյան լանջերին կան լեռնադահուկային ուղիներ` տարբեր բարդության։ Լեռան գագաթ է ձգվում ճանապարհը և ճոպանուղին։ Հյուսիսային լանջին մշտապես անցկացվում են լեռնադահուկային մարզաձևի տարբեր մրցաշարեր։

Մեդվեդնիցայի բնական տեսարժան վայրերից է Վետերնիցա քարանձավը, որ գտնվում է լեռան հարավարևմտյան մասում։ Քարանձավն ունի 7.128 մ երկարություն[2]։ Քարանձավում կան ժայռապատկերներ, ստալակտիտներ և ստալագմիտներ, չղջիկների գաղութներ։

Հարավային լանջին է գտնվում Մեդվեդգրադ ամրոցը, որ կառուցվել է 13-րդ դարում Ինոկենտի IV պապի որոշմամբ Բաթու խանի հրասակախմբերից Զագրեբը պաշտպանելու համար։ Մեդվեդգրադի դիտահրապարակից` 500 մ բարձրությունից, բացվում է զագրեբյան անկրկնելի համայնապատկեր։

Մեդվեդնիցայի տեսարժան վայրերից է Զրինսկի հանքավայրը, որը հանքահորերի, միջանցքների բարդ համալիր է։ Նրա շահագործումը սկսվել է 15-րդ դարից։

1572-1573 թվականներին Մեդվեդնիցայի նախալեռներում ու նրա լանջերին տեղի է ունեցել Մատիա Գուբեցի ապստամբությունը։

Մեդվեդնիցայի տարածքը բնական արգելանոց է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Поиск национальной базы данных географических названий Արխիվացված 2012-03-17 Wayback Machine Регистр географических названий хорватской республики (անգլ.)(խորվ.)
  2. Из соображений безопасности посетители могут посещать лишь первые 380 метров.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդվեդնիցա» հոդվածին։