Դուդերգոֆի բարձունքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուդերգոֆի բարձունքներ
ՏեսակՌուսաստանի բնության հուշարձան, Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք և տարածաշրջան
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՍանկտ Պետերբուրգ
Մակերես853,8 հեկտար
Կազմված էDudergofskaya Elevation?, Կարմիր գյուղ և Դուդերհոֆ
Մասն էՍանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և Դուդերհոֆ
Քարտեզ
Քարտեզ

Դուդերգոֆի բարձունքներ (ռուս.՝ Дудергофские высоты, ֆիններեն՝ Tuutarin mäet), բնության հուշարձան Ռուսաստանի Լենինգրադի մարզում, Սանկտ Պետերբուրգ քաղաքի մոտ։ Սառցե դարաշրջանի ծագման բլուրների շղթա է, որի մի մասը՝ Կիրխգոֆը և Ընկույզի լեռը, գտնվում են Լոմոնոսովի շրջանում, իսկ Ագռավի լեռը՝ Սանկտ Պետերբուրգի հարավ–արևմուտքում։

XVIII դարում Ագռավի և Ընկույզի լեռները չէին տարբերակվում և համարվում էին մեկ՝ Դուդորովի լեռ[1]։

Երկու ամենաբարձր կետերն են՝ Ընկույզի լեռը (ծովի մակերևույթից 176 մ բարձրություն), նրանից հյուսիս Ագռավի լեռը (147 մ)[2], և արևելքում՝ Կիրխգոֆը (170 մ)[3].

Դուդերգոֆի բարձունքներում կառուցվել է Մոժայսկի բնակավայրը, իսկ Ագռավի և Ընկույզի լեռները իրարից անջատվում են Սովետական փողոցով։ Սակայն լեռների բլուրների գագաթները համարվում են վերահսկվող գոտի։ Երբեմն այդ անունները փոխում են իրենց տեղերով[4]։ Դուդերգոֆի բարձունքներից արևմուտք՝ Մոժայսկի բնակավայրից հարավ, Կավելախտա գյուղն է, իսկ հյուսիսում՝ Պիկկոլովոն։

Բարձունքները պատված են Քեմբրի դարաշրջանի կավով, որի մակերևույթին Օրդովիկի և Չորրորդային դարաշրջանի մնացորդներ են։ Արևմուտքում Տայսկի դարաշրջանի մորենային շերտեր են։ Մորենը Իժորա գետի հովտում հասնում է մեծ բարձրությունների։

Դուդերգոֆի բարձունքները անտառապատ են, հանդիպում են թխկի, հացենի, կաղնի, կնձենի, լորենի, սոճի, վայրի ընկուզենի, արոսի, շամբուկ և եղևնի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դուդերգոֆ
  2. Ագռավի լեռ
  3. Բալթյան երկաթուղով Սանկտ Պետերբուրգից մինչև Գատչինո
  4. «Դուդերգոֆի բարձունքներ բնության հուշարձան». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.
  5. «Հատուկ վերահսկվող բնության հուշարձանների քարտեզ». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուդերգոֆի բարձունքներ» հոդվածին։