Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրա
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Նիդերլանդների Թագավորություն և  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 12, 1988(1988-01-12)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա
Հասակ 192 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սպորտինգ
Համար 5
Պատանեկան կարիերա
2004—2006 Բրազիլիա Ժոինվիլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006—2007 Բրազիլիա Ժոինվիլ 2 (0)
2007—2013 Նիդերլանդներ Տվենտե 160 (14)
2013—2015 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 45 (3)
2015—2016 Թուրքիա Տրաբզոնսպոր 16 (0)
2016—մ.հ. Պորտուգալիա Սպորտինգ 2 (0)
2016—մ.հ. Պորտուգալիա Սպորտինգ II 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրա (պորտ.՝ Douglas Franco Teixeira, ավելի հայտնի է որպես Դուգլաս (պորտ.՝ Douglas), հունվարի 12, 1988(1988-01-12)[1], Ֆլիրիանոպոլիս, Բրազիլիա), բրազիլական ծագմամբ հոլանդացի ֆուտբոլիստ, պորտուգալական «Սպորտինգ» ակումբի կենտրոնական կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլասն սկսել է ֆուտբոլով զբաղվել 16 տարեկանում «Ժոինվիլ» ակումբի կազմում։ 2007/08 մրցաշրջանում տեղափոխվել է «Տվենտե» ակումբ։ Թիմի կազմում նա իր նորամուտը կատարել է 2007 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Մյունխենի «Բավարիա» ակումբի դեմ խաղի ժամանակ։

2008 թվականի մայիսին նա պայմանագիր է կնքել ակումբի հետ մինչև 2012 թվականը։

2013 թվականի հուլիսի 17-ին հայտարարվել է, որ նա նոր պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամո» ակումբի հետ[2]։

2015 թվականի օգոստոսի 29-ին Դուգլասը տեղափոխվել է թուրքական «Տրաբզոնսպոր» ակումբ[3]՝ կնքելով 4 տարվա պայմանագիր[4]։

2016 թվականի օգոստոսի 25-ին նա 1,3 միլիոն եվրոյով տեղափոխվել է «Սպորտինգ» ակումբ՝ կնքելով 3+1 սխեմայով պայմանագիր։

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուգլասը ոչ մի անգամ չի հրավիրվել իր երկրի ազգային հավաքական։ Նիդերլանդներում երկար ժամանակ հանդես գալուց հետո, նա որոշել է ստանալ այդ երկրի քաղաքացիությունը՝ նպատակ ունենալով ընդգրկվել Նիդերլանդների հավաքականում։ Նրա ձգտումը հավանության է արժանացրել ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բերտ վան Մարվեյկը[5]։

2011 թվականի նոյեմբերի 2-ին Դուգլասն ստացել է Նիդերլանդների քաղաքացիություն[6]։ 2012 թվականի հոկտեմբերին նա հրավիրվել է Նիդերլանդների հավաքականի կազմ[7], բայց այդ մարզաշապիկով դեռևս դաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիդերլանդներ «Տվենտե»

  • Նիդերլանդների չեմպիոն – 2009/10
  • Նիդերլանդների սուպերգավաթակիր (2) – 2010, 2011
  • Նիդերլանդների գավաթակիր – 2010/11

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Динамо» подписало контракт с Дугласом на 3 года
  3. «Дуглас перешёл в «Трабзонспор»». fcdynamo.ru. Վերցված է 30.8.2015-ին.
  4. «AÇIKLAMA» (թուրքերեն). trabzonspor.org.tr. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 30.8.2015-ին.
  5. Twente defender Douglas admits he’d be honoured to play for Netherlands Goal.com 23 September 2010
  6. «Douglas officieel Nederlander» (հոլանդերեն). fctwente.nl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 17.6.2012-ին.
  7. Дуглас впервые вызван в сборную Голландии

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Ֆրանկո Տեյշեյրա» հոդվածին։