Jump to content

Դոմենիկո Դոլչե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմենիկո Դոլչե
իտալ.՝ Domenico Mario Assunto Dolce
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 13, 1958(1958-08-13)[1] (66 տարեկան)
ԾննդավայրՊոլիցի Ջեներոզա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունIstituto Marangoni?
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
ԱնդամությունԴոլչե և Գաբանա
Կայքdolcegabbana.com

Դոմենիկո Դոլչե (իտալ.՝ Domenico Dolce, օգոստոսի 13, 1958(1958-08-13)[1], Պոլիցի Ջեներոզա, Պալերմո, Սիցիլիա, Իտալիա), իտալացի մոդելագործ, Ստեֆանո Գաբանայի հետ «Dolce & Gabbana» նորաձևության տան հիմնադիրներից և համասեփականատերերից մեկն է։ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոմենիկոյի հայրն արհեստանոցի սեփականատեր է, իսկ մայրը՝ ներքնազգեստի խանութի կառավարիչը։ Դոմենիկոն ավարտել է Պալերմոյի քոլեջը և Միլանի Մարանհոնի ինստիտուտը։ 1980-ական թվականների սկզբին աշխատանքի է ընդունվել Ստեֆանո Գաբանայի արվեստանոցում, որտեղ ուսումնասիրել է նորաձևության ոլորտի աշխատանքի հիմունքները։ 1982 թվականին Գաբանայի՝ պարտադիր զինվորական ծառայությունից վերադառնալուց հետո, նրա հետ բացել է ատելյե, որը խորհրդատվական ծառայություններ էր մատուցում նորաձևության ոլորտի վերաբերյալ։ Սկբնական շրջանում նրանցից յուրաքանչյուրն աշխատում էր իր անունով։ Ավելի ուշ մոդելավորողները խնայողության նպատակով միավորեցին իրենց ուժերը «Դոլչե և Գաբանա» միասնական ապրանքանիշի ներքո։

1985 թվականին՝ Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակներում, ներկայացրին կանացի հագուստի առաջին հավաքածուն, որը չունեցավ սպասված առևտրային հաջողությունը։ Գործընկերները մտադիր էին դադարեցնել բիզնեսը։ Գաբանան չեղարկեց հաջորդ հավաքածուի համար գործվածքի պատվերը, սակայն Դոլչեի ընտանիքը կարողացավ նրանց գումար տրամադրել աշխատանքը շարունակելու համար։ Հաջորդ տարի՝ երկրորդ հավաքածուն ցուցադրելուց հետո, Դոլչեն և Գաբանան Միլանում բացեցին իրենց սեփական բուտիկը։ 1987 թվականին նրանք ցուցադրեցին իրենց տրիկոտաժի ճյուղը, իսկ 1989 թվականին՝ ծովափնյա հագուստը և ներքնազգեստը։ 1990 թվականին ստեղծեցին տղամարդկանց նորաձև հագուստի առաջին հավաքածուն։ 2006 թվականից D & G-ն տրամադրում է հագուստ Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի համար։

2000 թվականին՝ համատեղ կյանքից և կարիերայից 15 տարի անց, Դոմենիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հրապարակավ մեկնաբանեցին իրենց անձնական հարաբերությունների բնույթը. նրանք արդեն երկար ժամանակ սիրեցյալներ էին[2]։ 2004 թվականին նրանց անձնական հարաբերությունները խզվել են, և պահպանում են միայն գործնական հարաբերություններ։

2013 թվականի մարտին Դոմինիկո Դոլչեն «Ֆորբս» ամսագրի կողմից հռչակվել է իբրև աշխարհի ամենահարուստ 1000 մարդկանցից մեկը (736-րդ տեղում՝ 2 միլիարդ դոլար կարողությամբ) և 11-րդը Իտալիայի ունևորների ցանկում[3]։

Խուսափում հարկերից

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Իտալիայի կառավարությունը եկամուտները թաքցնելու մեջ մեղադրեց «Dolce & Gabbana» կազմակերպության սեփականատերերին։ 2004-2006 թվականներին նրանք իրենց՝ շուրջ 249 միլիոն եվրո արժողությամբ ակտիվները փոխանցել էին Լյուքսեմբուրգ՝ Gado հոլդինգային կազմակերպությանը։ 2013 թվականի հունիսի 19-ին Դոմինիկո Դոլչեն, Ստեֆանո Գաբանան և նրանց գործընկերները մեղավոր ճանաչվեցին 1 միլիարդ եվրո (1,3 միլիարդ դոլար) շահույթի հայտարարագրումից խուսափելու մեջ։ Դատարանը ոճաբաններին դատապարտեց մեկ տարի ութ ամիս ազատազրկման և 500 հազար եվրո անձնական տուգանքի։ Դոմենիկոյի եղբայր Ալֆոնսո Դոլչեի դատավճիռը մեկ տարի չորս ամիս ժամկետով ազատազրկումն էր։ Իտալական օրենքի համաձայն՝ ոճաբանները բանտում չհայտնվեցին, քանի որ մինչև 3 տարի դատապարտվածների պատիժը փոխարինվում է տնային կալանքով կամ հասարակական աշխատանքով[4]։ Ոճաբանները որոշել են բողոքարկել պատիժը, բայց 2014 թվականի ապրիլի 30-ին վերաքննիչ դատարանը որոշել է ուժի մեջ թողնել ստորին ատյանի դատարանի որոշումը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Richard Edwards. Dolce and Gabbana split in amicable fashion. Evening Standard (London), Feb 18, 2005». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
  3. Страница Доменико Дольче на сайте журнала Форбс
  4. Evasione, 1 anno e 8 mesi per Dolce e Gabbana.(իտալ.)
  5. Dolce, Gabbana Found Guilty of Tax Evasion. Արխիվացված 2014-09-01 Wayback Machine // The Business of Fashion, 30 апреля 2014.