Jump to content

Ստեֆանո Գաբանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանո Գաբանա
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1962(1962-11-14)[1] (61 տարեկան)
ԾննդավայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
ԿրթությունԱրվեստի արդյունաբերության բարձրագույն ինստիտուտ
Մասնագիտությունձեռնարկատեր և նորաձևության դիզայներ
ԱնդամությունԴոլչե և Գաբանա
Կայքdolcegabbana.com

Ստեֆանո Գաբանա (իտալ.՝ Stefano Gabbana, նոյեմբերի 14, 1962(1962-11-14)[1], Միլան, Իտալիա), իտալացի հագուստի մոդելավորող, Դոմենիկո Դոլչեի հետ միասին ստեղծել է Dolce & Gabbana նորաձևության տունը։ Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Միլանի գեղարվեստական քոլեջը՝ «ստեղծարար տնօրեն» մասնագիտությամբ, որից հետո բացել է իր ազգանվամբ արվեստանոց։ Աշխատանքի անցնելով Դոմենիկո Դոլչեի մոտ՝ յուրացրել է նրա նորաձևության մասին գիտելիքները։ 1982 թվականին Դոլչեի հետ բացել է ստուդիա, բայց սկզբնական շրջանում նրանք հանդես են եկել իրենց անուններով։ Ավելի ուշ մոդելավորողները, խնայելու նպատակով, միավորել են իրենց ուժերը և սկսել հանդես գալ որպես Dolce & Gabbana: 1985 թվականին Միլանի նորաձևության շաբաթի շրջանակներում ներկայացրել են իրենց ստեղծած կանացի հագուստի հավաքածուն, իսկ արդեն հաջորդ տարի Միլանում բացել իրենց սեփական խանութը։ 1987 թվականին ցուցադրել են տրիկոտաժի իրենց առաջին հավաքածուն։ 1990-ական թվականներին ստեղծել են նաև տղամարդու նորաձև հագուստի հավաքածու։

2000-ական թվականներին՝ իրենց համատեղ կյանքից և գործունեությունից 15 տարի անց, Դոմինիկո Դոլչեն և Ստեֆանո Գաբանան հրապարակայնորեն բացահայտել են իրենց անձնական կյանքի գաղտնիքը. նրանք արդեն երկար ժամանակ է սիրեցյալներ էին[2]։ 2004 թվականին նրանք բաժանվել են և այդ օրվանից շարունակում են իրենց բացարձակ գործնական հարաբերությունները։

2013 թվականի մարտին Ստեֆանո Գաբանան «Ֆորբս» ամսագրի կողմից դասվել է աշխարհի 1000 ամենահարուստ մարդկանց շարքին (736-րդ հորիզոնական՝ 2 միլիարդ $ կարողությամբ) և 11-րդը ամենահարուստը՝ Իտալիայում[3]։

Հարկեր վճարելուց խուսափելը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի մայիսին Իտալիայի կառավարությունը մեղադրել է Dolce & Gabbana ընկերության սեփականատերերին` ասելով, որ 2004-2006 թվականներին նրանք վաճառել են իրենց ակտիվները Լյուքսեմբուրգում Gado կազմակերպությանը՝ 249 միլիոն եվրո արժողությամբ՝ թաքցնելով իրենց եկամուտը։ 2013 թվականի հունիսի 19-ին Ստեֆանո Գաբանան և նրա համագործագիցները մեղավոր են ճանաչվել, քանի որ թաքցրել են իրենց մոտ 1 միլիարդ եվրո (1,3 միլիարս $) եկամուտը։ Դատավորը դատապարտել էր երկու մոդելավորողներին մեկ տարի և ութ ամիս ազատազրկման և տուգանել 500 հազար եվրոյով (համաձայն Իտալիայի օրենքներին՝ նրանք կարող են մինչև երեք տարի ազատազրկությունը փոխարինել տնային կալանքով կամ հասարակական աշխատանքով)[4]։ Դիզայներները որոշել են բողոքարկել որոշումը, բայց 2014 թվականի ապրիլի 30-ին բողոքարկման դատարանը որոշել է ուժի մեջ թողնել ցածրագույն ինստացիայի որոշումը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «Richard Edwards. Dolce and Gabbana split in amicable fashion. Evening Standard (London), Feb 18, 2005». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 21-ին.
  3. Stefano Gabbana - Forbes
  4. Evasione, 1 anno e 8 mesi per Dolce e Gabbana.(իտալ.)
  5. Dolce, Gabbana Found Guilty of Tax Evasion. Արխիվացված 2014-09-01 Wayback Machine // The Business of Fashion, 30 апреля 2014.(անգլ.)