Դոմանտաս Սաբոնիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոմանտաս Սաբոնիս
Domantas Sabonis

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սակրամենտո Քինգս
Դիրքը Ծանր հարձակվող/ կենտրոնական
Համար № 10
Ի ծնե տրված անունը Դոմանտաս Սաբոնիս
Domantas Sabonis
Ծննդյան ամսաթիվ մայիսի 3, 1996 (27 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ, Օրեգոն, ԱՄՆ
Ազգություն Լիտվա Լիտվացի
Հասակ 2,11 մ
Քաշ 109 կգ
համալսարան Գոնզագա (2014–2016)
Դրաֆթի տարի 2016 / ռաունդ` 1 / ընտր.` 11-րդ
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն
ԻսպանիաՈւնիկախա Մալագա (2012–2014)
ԻսպանիաԿլինիկաս Ռինկոն (2012–2013)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕկլահոմա Սիթի Թանդեր (2016-2017)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԻնդիանա Փեյսերս (2017–2022)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍակրամենտո Քինգս (2022-այժմ)
Մրցանակներ

  • 3× NBA աստղ (2020, 2021, 2023)
  • All-NBA երրորդ թիմ (2023)
  • NBA-ի առաջատար անդրադարձների ասպարեզում (2023)
  • «Ասոշիեդ պրեսի» «All-American» պատվավոր հիշատակություն (2016)
  • «Academic All-American» երկրորդ թիմ (2016)
  • «All-WCC» առաջին թիմ (2016)
  • «All-WCC» երկրորդ թիմ (2015)
  • «WCC All-Freshman» թիմ (2015)
Մեդալներ
Բասկետբոլ
Ներկայացնում էր՝ Լիտվա Լիտվա
Եվրոբասկետ
Արծաթ Ֆրանսիա 2015
Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոն
Ոսկի Թուրքիա 2011 {{{2}}}

Դոմանտաս Սաբոնիս (լիտ.՝ Domantas Sabonis, ծնվ.՝ մայիսի 3, 1996), լիտվացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Սակրամենտո Քինգս» ակումբում։ Լիտվացի նշանավոր խորհրդային բասկետբոլիստ Արվիդաս Սաբոնիսի ավագ որդին է։

Ծնվել է ԱՄՆ Պորտլենդ քաղաքում (Օրեգոն նահանգ), երբ հայրը ելույթ էր ունենում «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» կազմում։

16 տարեկանում առաջնաելույթն է կատարել Իսպանիայի ACB լիգայի «Ունիկախա Մալագա» ակումբում։ Համալսարանային առաջնություններում (NCAA) երկու ուսումնական տարի (2015–16) հանդես է եկել Գոնզագայի համալսարանի ուսանողական հավաքականում։

Ընտրվել է NBA-ի 2016 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 11-րդ համարի ներքո՝ «Օռլանդո Մեջիքի»[1] կողմից, ավելի ուշ տեղափոխվելով «Օկլահոմա»

Ակումբային կարիերայից զատ հանդես է գալիս նաև Լիտվայի բասկետբոլի ազգային հավաքականում[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «NBA duris pravėrė antras Sabonis: Domantui – 11-as šaukimas!». Krepsinis.lt. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.(լիտվ.)
  2. http://www.15min.lt/24sek/naujiena/lietuva/dvejones-baigesi-jonas-kazlauskas-paskelbe-galutini-rinktines-dvyliktuka-875-524785
  3. Սլեյտեր, Էնթոնի. «ՕԿ Թանդեր. ակնկալվում է, որ Սաբոնիսը բաց կթողնի ամառային լիգան՝ Լիտվայի օլիմպիական հավաքականում մարզվելու համար». NEWSOK.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 1-ին.(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]