Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը
անգլ.՝ Dr. Jekyll and Mr. Hyde
ԵրկիրԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ[1][2][3][…], ֆանտաստիկ ֆիլմ[2] և գրական ստեղծագործության էկրանավորում[4]
Թեմալիբիդո[4]
ՀիմքԲժիշկ Ջեքիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը[4]
Թվական1931
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌուբեն Մամուլյան[1][5][2][…]
ՊրոդյուսերՌուբեն Մամուլյան
Սցենարի հեղինակՓերսի Հիթ և Սեմյուել Հոֆենշտայն
ԴերակատարներՖրեդրիկ Մարչ[1][5][6][…], Միրիամ Հոփքինս[1][5][6][…], Ռոուզ Հոբարտ[1][5][6][…], Հոլմս Հերբերթ[1][5][6][…], Հելլիվել Գոբս[1][5][7], Sam Harris?[7], Դուգլաս Ուոլթոն[7], Էդգար Նորթոն[1][5][7], Թեմփե Փիգոթ[1][7] և Առնոլդ Լյուսի[8]
ՕպերատորԿարլ Ստրասս
ԵրաժշտությունՅոհան Սեբաստիան Բախ
ՄոնտաժՈւիլյամ Շի
Պատմվածքի վայրԼոնդոն[4]
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն92 րոպե
 Dr. Jekyll and Mr. Hyde (1931 film) Վիքիպահեստում

Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (անգլ.՝ Dr. Jekyll And Mr. Hyde), Ռոբերտ Լուիս Սթիվենսոնի «Դոկտոր Ջեքիլի և միստր Հայդի տարօրինակ պատմությունը» պատմվածքի էկրանավորումը, որն իրականացրել է Ռուբեն Մամուլյանը 1931 թվականին։ Երկու գլխավոր դերերը կատարել է Ֆրեդրիկ Մարչը, ինչի համար արժանացել է «Օսկար» մրցանակի։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոկտոր Ջեքիլը (Ֆրեդրիկ Մարչ, է նաև միստր Հայդի դերը) մտադրվում է ինչքան հնարավոր է շուտ ամուսնանալ իր սիրեցյալ Մյուրիելի (Ռոուզ Հոբարտ) հետ։ Նա տատանվում է։ Մյուրիելի հայրը՝ խստաբարո գեներալ Կերյուն, պնդում է, որ սիրահարները, «հանուն քաղաքավարության», հարսանիքը ութ ամսով հետաձգեն, որպեսզի այն կայանա իր հարսանիքի տարեդարձի օրը։

Նույն երեկո տուն վերադառնալիս գեներալի համառությունից սրտնեղած Ջեքիլը Լոնդոնի մռայլ թաղամասերից մեկում հանդիպում է անառակ Այվային (Միրիամ Հոփկինս), ում ընկերը հենց իր տան դիմաց ծեծել էր նրան։ Ջեքիլը նրան բարձրացնում է իր սենյակ, իսկ Այվիին «բոլոր կանոններով» գայթակղում է նրան (հետաքրքրական է այն դրվագը, որտեղ Հոփկինսը սեթևեթելով հանում է զուգագուլպաները)։ Երբ նա արդեն պատրաստվում էր Ջեքիլին քարշ տալ իր բնակարան (ավելի ճիշտ՝ անկողին), հանկարծ հայտնվում է դոկտոր Լենյոնը (Հոլմս Հերբերտ) (վերջինս վերադառնում էր պարահանդեսից), բռնացնում նրանց համբուրվելիս և ատամները կրճտացնելով դուրս է քաշում անառակ կնոջ ձեռքից։ Ջեքիլը պետք է գիտակցեր, որ իր «պուրիտանական աշխարհը» անընդունելի է համարում «թեթև վարքի կանանց» հետ շփումները։

Այդ ժամանակվանից նա սկսում է փորձարկումներ կատարել իր լաբորատորիայում, որպեսզի ինքն իրեն օգնի դուրս գալու փակ շրջանակներից և զարգացնելու իր սեքսուալ կարողությունները։ Նա պատրաստում է մի ըմպելիք, որը խմելուց հետո փոխակերպվում է մի ուրիշ վիճակի և բացականչում. «Ազա՜տ եմ։ Վերջապես ես ազա՜տ եմ։ Լենյո՜ն, Կերյու՜, դուք կյանքը մերժող երկերեսանիներ եք։ Եթե կարողանայիք դուք հիմա տեսնե՜լ ինձ»։ Ջեքիլը, կապկանման Հայդի կերպարանքով (ընդ որում ոչ միայն արտաքնապես, այլ նաև օրանգուտանի շարժուձևով), գտնում է Այվիին և սկսում է գայթակղել նրան։ Այժմ Հայդին թմրանյութ հարկավոր չէ։ Նա շուտով նորից փոխակերպվում է Ջեքիլի, գտնում է Այվիին և խնդրում օգնել ու սատարել իրեն, բայց Այվին նրա մեջ չի տեսնում Հայդին և պատասխանում է անտարբերությամբ։ Սակայն շուտով թմրանյութը նորից գործում է, և Հայդը կատաղության նոպայի պահին խեղդում է Այվիին։

Սպանությունը մնում է չբացահայտված, իսկ Ջեքիլը հասնում է խելագարության։ Նա կորցնում սերը իր Մյուրիելի հանդեպ և հրաժարվում նրանից։ Այդ նորությունը թուլացնում, հալումաշ է անում հարսնացուին, և նա հիվանդանում է։ Դոկտորը Ջեքիլիլի կերպարով գալիս է նրան օգնելու, բայց հանկարծ կերպարանափոխվում է Հայդի։ Հայտնվում է գեներալը, և նրանց միջև ընդհարում է սկսվում։ Հայդը սպանում է նրան և փախչում։ Ոստիկանությունը կրնկակոխ հետապնդում է Հայդին և կրակում։ Նա ընկնում է գետնին։ Մահանալիս Հայդը դանդաղորեն փոխակերպվում է Ջեքիլի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեքիլի փոխակերպվելը Հայդի նկարահանումը մեկ պլանով տվյալ ժամանակի կինեմատոգրաֆիայում համարվում էր տեխնիկական առաջընթացի գագաթնակետ։ Այդ ֆիլմի նկարահանման ժամանակ կիրառվեց գունային ֆիլտրերի բարդ համակարգ, որը հնարավորություն էր տալիս հերթականությամբ երևակել գրիմի առանձին տարրերը` ստեղծելով դեմքի պլաստիկ շարժումների և կերպարանքի փոխակերպման պատրանք[9]։ 26 տարի անց Մարիո Բավան գունային ֆիլտրերի այս հնարը կրկնեց «Վամպիր» ֆիլմում։

Ջեքիլի փոխակերպումը Հայդի կատարվում էր հոգեբան Չեզարե Լոմբրոզոյի տեսության ճշգրիտ համապատասխանությամբ։ Վերջինս գտնում էր, որ մարդու արտաքինից կարելի է որոշել նրա քրեական հակվածությունը։ Ավելի ուշ այս ֆիլմի կադրերից մեկը օգտագործվեց Լոմբրոզոյի հրատարակություններից մեկում՝ որպես պատկերազարդում[9]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի այն կադրը, որտեղ գազանակերպ Հայդը հենված է ապակուն, Իգոր Մասլեննիկովի «Շերլոկ Հոլմսը և դոկտոր Վաթսոնը» կինոնկարում օգտագործվել է որպես Շերլոկ Հոլմսի հանցագործների քարտադարանի լուսանկար։

Իլֆ և Պետրովի ուղեգրություններում կա գրառում մի Իլյա Առնոլդովիչի` 1935 թվականի դեկտեմբերի 13-ին իր կնոջն ուղղված նամակից, որում խոսվում է իր դիտած ֆիլմից ստացած տպավորությունների մասին. «Այսօր Մամուլյանը մեզ ցուցադրեց իր երկու ֆիլմերը՝ «Դոկտոր Ջեքիլը»՝ ըստ Ստիվենսոնի և տոլստոյյան «Հարությունը»։ «Ջեքիլը» հիասքանչ է արված»։

Ջեքիլը և Հայդը ի հայտ են գալիս նաև «Մի անգամ հեքիաթում» սերիալի 5-րդ սեզոնում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոկտոր Ջեքիլը և միստր Հայդը (ֆիլմ)» հոդվածին։