Դոթթեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոթթեր
Բնօրինակ անունՅոհանա Մարիա Ջանսոն
Ծնվել էհունիսի 10, 1987(1987-06-10)[1] (36 տարեկան)
Arvika Östra parish, Arvika Municipality, Վերմլանդ, Շվեդիա[1]
ԵրկիրՇվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
ԼեյբլWarner Music Group
Կայքdotter.se
 Dotter Վիքիպահեստում

Յոհանա Մարիա Ջանսոն (հունիսի 10, 1987(1987-06-10)[1], Arvika Östra parish, Arvika Municipality, Վերմլանդ, Շվեդիա[1]), ազգությամբ շվեդ երգչուհի և երգահան, որն ավելի հայտնի է Դոթթեր բեմական անվամբ։ Նրա «Bulletproof» երգը 2020 թվականին անցկացված Մելոդիֆեստիվալեն երաժշտական մրցույթում հայտնվել է երկրորդ հորիզոնականում՝ ընդամենը մեկ միավորով զիջելով հաղթող խմբի՝ The Mamas«Move» երգին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոթթերը ծնվել է 1987 թվականի հունիսի 10-ին Արվիկայում։ Ավելի ուշ տեղափոխվել է Ստոկհոլմ՝ կրթություն ստանալով Կուլտուրամա երաժշտական դպրոցում[2]։ Նա կնքել է իրեն Դոթթեր (անգլ.՝ daughter) անվամբ, քանի որ ինքն իրեն համարում է «Մայր Երկրի դուստրը»՝ հաշվի առնելով իր վեգանական կենսակերպ վարելը[3]։ Նրա երաժշտական ճաշակի ձևավորման մեջ մեծ ազդեցություն ունեն Ջոնի Միտչելլը, «Jefferson Airplane» «First Aid Kit» և Florence and the Machine խմբերը[4][5]։ 2014 թվականին թողարկվել է նրա առաջին երգը՝ «My Flower»-ը, որով ավելի ուշ ներկայացել է Շվեդիայի ազգային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Musikhjälpen» հաղորդմանը[6][7][8]։

Դոթթերը համահեղինակել է Մարիետ Հանսոնի «A Million Years» երգը, որով Մարիետը ներկայացել է 2017 թվականին կայացած Մելոդիֆեստիվալենի ժամանակ։ Եզրափակչում նա գրավել է չորրորդ հորիզոնականը[9][10][11]։ Հաջորդ տարի անցկացվելիք Մելոդիֆեստիվալենի ժամանակ Դոթթերն արդեն հանդես է եկել որպես մենակատար իր «Cry» երգով։ Չնայած այն փաստին, որ նա հաղթելու մեծ հավանականություն ուներ, կիսաեզրափակչում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը և չի անցել եզրափակիչ փուլ[12][13]։

Մելոդիֆեստիվալեն 2019-ում հանդես է եկել Լինա Հեդլունդը՝ իր «Victorious» երգով, որի համահեղինակներից էր Դոթթերը[14]։ Երգը եզրափակչում հասել է մինչև տասնմեկերորդ հորիզոնականը[15]։ Այդ նույն փառատոնի ժամանակ նա Մոնս Զելմերլովի հետ ներկայացել է զուգերգով՝ կատարելով «Walk with Me» երգը[16]։

Մեկ տարի անց նա իր «Bulletproof» երգով վերադարձել է Մելոդիֆեստիվալեն՝ ուժերը կրկին փորձելու։ Փետրվարի 8-ին ներկայանալով կիսաեզրափակչում՝ Դոթերն անցել է եզրափակիչ փուլ[17]։ Նա զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ հավաքելով 136 միավոր[18]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնագիր Տարի Հորիզոնականները հիթ-շքերթներում Ձայնասկավառակ
SWE
[19]
«My Flower» 2014 Non-album single
«Dive» 2015
«Creatures of the Sun» 2016
«Evolution» 2017
«Rebellion»
«Cry» 2018 59
«Heatwave»
«Walk with Me» 2019 51
«I Do»
«Bulletproof» 2020 2
[20]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  2. «Blixten & Co, "Dotter"» (Swedish). Blixten. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Artisten Dotter skriver om miljön och har ett tydligt budskap» (Swedish). Sveriges Radio. 2014 թ․ հոկտեմբերի 17.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Dotter är dubbelt aktuell» (Swedish). Värmlands Folkblad. 2017 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Segerpalm, Erik (2014 թ․ սեպտեմբերի 25). «Dotter singeldebuterar» (Swedish). Värmlands Folkblad. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. Alexandersson, Tove (2014 թ․ սեպտեմբերի 25). «Dotter släpper idag debutsingeln "My Flower"» (Swedish). Mynewsdesk.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Edlom, Carl (2014 թ․ դեկտեմբերի 12). «Moder jords Dotter siktar internationellt» (Swedish). Nya Wermlands-Tidningen. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Dotter bjuder på akustisk pop» (Swedish). Sveriges Radio. 2014 թ․ դեկտեմբերի 11.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «En intervju med Dotter om Evolution och Melodifestivalen - Popmuzik» (Swedish). Popmuzik. 2017 թ․ մարտի 20.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Lindqvist, Anton (2017 թ․ մարտի 20). «A Million Years – Låtskrivarna» (Swedish). Sveriges Television.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. Fahl, Hanna (2017 թ․ փետրվարի 11). «Hanna Fahl: Mariettes "A million years" ett perfekt Melodifestivalnummer - DN.SE» (Swedish). Dagens Nyheter.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. Quinn, Angus (2018 թ․ փետրվարի 15). «Melodifestivalen 2018: Dotter is the semi-final 3 act you're most excited for». Wiwibloggs.
  13. McCraig, Ewan (2018 թ․ փետրվարի 17). «Sweden: Martin Almgren and Jessica Andersson Advance To The Melodifestivalen 2018 Final». Eurovoix.
  14. «Dotter tävlar i kvällens Mello». SVT Nyheter. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  15. «Så gick det i Melodifestivalen - hela resultatet». Aftonbladet. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  16. Wikström, Diana (2019 թ․ մարտի 1). «Andra chansen: Måns Zelmerlöw och Dotter framför ny singel i mellanakten». Melodifestivalen (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  17. Brown, Alistair (2020 թ․ փետրվարի 8). «Sweden: Melodifestivalen 2020 Semi-Final 2 Results». Eurovoix.
  18. Thornéus, Ebba; Demirian, Natalie; Ek, Torbjörn (2020 թ․ մարտի 7). «The Mamas vinner Melodifestivalen 2020». Aftonbladet (Swedish). Վերցված է 2020 թ․ մարտի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link) CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Dotter discography - Swedish Charts». swedishcharts.com.
  20. «Veckolista Singlar, vecka 11». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոթթեր» հոդվածին։