The Mamas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The Mamas
Հիմնական տվյալներ
ԵրկիրՇվեդիա
Ժանրերգոսպել
Գործունեություն2019-այժմ
ԼեյբլUniversal Music Sweden
Անդամներ
Էշլի Հայնես
Լուլու Լամոտտե
Դինա Յոնաս Մաննա
Նախկին անդամներ
Փարիզ Ռենիտա
 The Mamas Վիքիպահեստում

The Mamas, շվեդա-ամերիկյան սոուլ և գոսպել խումբ։ Նրանք «Move» երգով կներկայացնեն Շվեդիան Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի անդամներն են Էշլի Հայնեսը (ծնվել է 1987 թվականի հունվարի 19-ին Վաշինգտոնում)[1], Լուլու Լամոտտեն (ծնվել է 1981 թվականին ապրիլի 16-ին Մալմյո քաղաքում)[2] և Դինա Յոնաս Մաննան (ծնվել է 1981 թվականին սեպտեմբերի 5-ին Ստոկհոլմում)։ Հիմնադիր անդամ Փարիզ Ռենիտան լքել է խումբը 2019 թվականին[3]։

Ջոն Լունդվիկի հետ որպես բեք վոկալիստներ՝ նրանք 2019 թվականին մասնակցել են «Մելոդիֆեստիվալեն 2019» մրցույթին «Too Late For Love» երգով[4]։ Նրանք հաղթել են Իսրայելի Թել Ավիվ քաղաքում աբցկացվող մրցույթը և հնարավորություն ստացել ներկայացնել Շվեդիան Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում[5]։ Եզրափակիչ փուլում զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը[6]։

2019 թվականին վերջին հայտարարվել է, որ «The Mamas» խումբը (առանց Փարիզ Ռենիտայի) մասնակցելու է Մելոդիֆեստիվալենին, այս անգամ՝ սեփական երգով[7]։ Նրանք հանդես են եկել 2020 թվականի փետրվարի 1-ին առաջին կիսաեզրափակչում Լինչոպինգում և անմիջապես անցել են եզրափակիչ փուլ, որը տեղի է ունեցել 2020 թվականի մարտի 7-ին Ստոկհոլմի Ֆրենդս արենայում[8]։

The Mamas-ը հաղթել է «Մելոդիֆեստիվալեն 2020»-ը` ընդհանուր 137 միավորով, և նրանք ներկայացնելու են Շվեդիան Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում անցկացվող Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում[9]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրք չարթում Ալբոմ
SWE[10]
Move 2020 7 Չկա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Mamas: Vi flyger fortfarande». Sydsvenskan. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  2. «LouLou Lamotte». Discogs (անգլերեն). Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  3. «The Mamas». Universal Music Sweden (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  4. Eriksson, Anna Karolina (2019 թ․ մայիսի 16). «Här är kvinnorna bakom John Lundvik». Göteborgs Posten (շվեդերեն).
  5. Swedens John Lundvik storms into Eurovision final The Local Retrieved 2 February 2020
  6. «Miss i Eurovision – Sverige kom femma». 2019 թ․ մայիսի 22. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  7. «Här är artisterna som tävlar i Melodifestivalen 2020». SVT Nyheter (շվեդերեն). 2019 թ․ նոյեմբերի 26.
  8. Robin Bengtsson and The Mamas to Melodifestivalen final eurovision.tv Retrieved 2 February 2020
  9. «Sweden: The Mamas win Melodifestivalen 2020 with "Move"». wiwibloggs. 2020 թ․ մարտի 7. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
  10. «Veckolista Singlar, vecka 9». Sverigetopplistan. Վերցված է 2020 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Mamas» հոդվածին։