Jump to content

Ջոն Լունդվիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջոն Լունդվիկ
Ծնվել էհունվարի 27, 1983(1983-01-27)[1][2] (41 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Շվեդիա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ և երգերի հեղինակ
Գործիքներվոկալ
Կայքjohnlundvik.se
 John Lundvik Վիքիպահեստում

Ջոն (Յոն) Լունդվիկ, հունվարի 27, 1983(1983-01-27)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն (շվեդ.՝ John Lundvik), շվեդ երգիչ, երաժիշտ, ներկայացրել է Շվեդիան «Եվրատեսիլ 2019»-ում Թել Ավիվում[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականին Լոնդոնում։ Երբ նա մեկ շաբաթական էր, նրան որդեգրել է Միացյալ Թագավորությունում բնակվող շվեդ զույգը[3][4]։

Սկզբում ընտանիքն ապրել է Լոնդոնում, իսկ երբ Ջոնը 6 տարեկան էր, նրանք տեղափոխվել են Շվեդիա[3][4]։

Ջոնի իր երաժշտական կարիերայում առաջխաղացում տեղի է ունեցել 2010 թվականին, երբ նա գրել է «When You Tell the World You’re Mine» երգը շվեդ Վիկտորիա թագաժառանգ արքայադստեր հարսանիքի համար[3]։

Այնուհետև նա մասնավորապես երաժշտություն է գրել շվեդական «Անաշխատ փողեր» կինոֆիլմի և «Կայսրություն» հեռուստասերիալի համար[4]։

Գրել և կատարել է 2016 թվականին Ռիոյում անցկացված Ամառային օլիմպիական խաղերում իր երկրի (Շվեդիա) պաշտոնական երգը՝ «All About The Games»[4]:

2018 թվականին առաջին անգամ մասնակցել է Մելոդիֆեստիվալեն շվեդական երգի մրցույթին, որը ծառայում է որպես Եվրատեսիլում Շվեդիայի ազգային ընտրության եզրափակիչ։ «My Turn» երգով զբաղեցրել է 3-րդ տեղը[3][4]։

2019 թվականին կրկին մասնակցել է նույն մրցույթին և հաղթել «Too Late for Love» երգով[3][4]։ Բացի այդ, նա հեղինակել է նույն թվականին Եվրատեսիլում հնչած ևս մեկ երգ՝ «Bigger than Us» երգը, որով Մայքլ Ռայսը ներկայացրել է Մեծ Բրիտանիան[3][4]։

Եվրատեսիլ 2019-ի եզրափակչում, որ տեղի է ունեցել մայիսի 19-ին, ժյուրիից ստացել է ավելի շատ միավորներ, քան մյուս մասնակիցները, սակայն հանդիսատեսի քվեարկության արդյունքների հայտարարումից հետո հայտնվել է 6-րդ տեղում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://ethnicelebs.com/john-lundvik
  2. 2,0 2,1 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 «Sweden Sends John Lundvik to Eurovision with 'Too Late for Love'». Billboard.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «Who is Sweden's Eurovision singer John Lundvik – all you need to know?». Metro News.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Լունդվիկ» հոդվածին։