Դմիտրո Տկաչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրո Տկաչ
Ծննդյան անունռուս.՝ Дмитрий Васильевич Пазвотич
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1912
ԾննդավայրՕրլիկ, Կոբելյակի շրջան, Ուկրաինա
Վախճանվել էհուլիսի 7, 1993(1993-07-07) (80 տարեկան)
Վախճանի վայրԿիև, Ուկրաինա
ԳերեզմանԲայկովո գերեզմանատուն
Մասնագիտությունգրող, լրագրող և արձակագիր
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինայի Ժողովրդական Հանրապետություն,  ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունKryvyi Rih State Pedagogical University? (1940)
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրQ55778906?, Chervonyi Hirnyk?, Dnipro?, Molod? և Veselka?
Պարգևներ

Դմիտրո Վասիլևիչ Տկաչ (ուկրաիներեն՝ Дмитро́ Васи́льович Ткач, օգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1912, Օրլիկ, Կոբելյակի շրջան, Ուկրաինա - հուլիսի 7, 1993(1993-07-07), Կիև, Ուկրաինա), ուկրաինացի խորհրդային գրող, լրագրող, խմբագիր։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրո Տկաչը ծնվել է 1909 թվականին Պոլտավայի մարզի Կոբելյակի շրջանի Օրլիկ գյուղում, ատաղձագործի ընտանիքում։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո 8 տարեկան հասակում դարձել է անօթևան։ Ավելի ուշ գտել է սեփական հորեղբորը, ով ուսուցիչ էր Պոլտավայի մարզում, և հաճախել է դպրոց։ Տարվել է ընթերցանությամբ, հատկապես Ջեկ Լոնդոնի գրքերով, նրա ստեղծագործությունների ազդեցության ներքո որոշել է նկարագրել իր կյանքն անօթևան երեխաների կողքին։ Պատմությունը հորեղբորը դուր է եկել և նա տղային տարել է Խարկով, աշխատանքը ցույց է տվել Իվան Սենչենկոյին, ով երիտասարդին խորհուրդ է տվել «գրիչը ձեռքից բաց չթողնել»։

Դպրոցն ավարտելուց հետո Տկաչն աշխատել է Դոնբասի մետալուրգիական գործարանում։ Ծառայել է խորհրդային ռազմածովային նավատորմում։ 1940 թվականին ավարտել է Կրիվոյ Ռոգի մանկավարժական ինստիտուտը։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941-1945 թվականներին եղել է նավաստի, ապա Չոռնոմոռսկի նավատորմի «Շտորմ» պարեկային նավի ենթասպա։ Հետպատերազմյան շրջանում աշխատել է թերթերի խմբագրություններում, եղել է «Դնեպր» ամսագրի խմբագրի տեղակալ, «Մոլոդ» հրատարակչության գլխավոր խմբագիր, «Վեսելկա» մանկական գրականության հրատարակչության տնօրեն[1]։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 1993 թվականին։ Թաղված է Կիևի Բայկովե գերեզմանատանը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի ասպետի շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Լեսյա Ուկրաինկայի անվան գրական մրցանակի դափնեկիր, 1981

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հերթական առաջադրանք», 1951
  • «Վտանգավոր գոտի», 1958
  • «Սպասիր ինձ, սիրելի աղջիկ», 1959
  • «Ես վեցերորդ դասարանցի եմ», 1964
  • «Հանդարտ ծովը», 1974

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիևում՝ այն տան պատին, որտեղ 1958-1993 թվականներին ապրել և աշխատել է Տկաչը, փակցված է բրոնզաձույլ հուշատախտակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977