Դմիտրի Կուդրյաշով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Դմիտրի Կուդրյաշով
Dmitri Kudryashov 2012.jpg
Քաղաքացիությունը Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 13, 1983(1983-05-13)[1] (37 տարեկան)
Ծննդավայր Նիժնեկամսկ, Նիժնեկամսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Պատանեկան կարիերա
Ռուսաստան Դինամո (Իժևսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1997—1998 Ռուսաստան Դինամո (Իժևսկ) 24 (2)
1998  Ռուսաստան Գազովիկ-Զենիթ Ե ԿՖԿ
1999—2001 Ռուսաստան Սենտ-Էտիեն 0 (0)
1999—2001  Ֆրանսիա Սենտ-Էտիեն Բ 10 (4)
2002 Ռուսաստան Սպարտակ (Մոսկվա) 22 (5)
2003—2005 Ռուսաստան Կռիլյա Սովետով 17 (2)
2005 Ռուսաստան Անժի 10 (0)
2006 Լիտվա Դիտտոն 24 (2)
2007—2008 Ռուսաստան Շիննիկ 56 (9)
2009 Ռուսաստան Լուչ-Էներգիա 32 (3)
2010 Ռուսաստան Սատուրն 1 (0)
2010 Ռուսաստան Լուչ-Էներգիա 11 (1)
2011—2012 Ռուսաստան Նիժնի Նովգորոդ 50 (7)
2012—2013 Ռուսաստան Վոլգա (ՆՆ) 15 (0)
2013 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 6 (0)
2013—2014 Ռուսաստան Լուչ-Էներգիա 18 (4)
2014—2016 Ռուսաստան Սպարտակ-2 (Մոսկվա) 27 (2)
2017 Ռուսաստան Անժի 0 (0)
2017 Ռուսաստան Անժի-Յունիոր 14 (4)
2018 Ռուսաստան Կռիլյա Սովետով-2 4 (0)
2018—մ․հ․ Ռուսաստան Մուրոմ 19 (3)
Մարզչական կարիերա
2018—մ․հ․ Ռուսաստան Մուրոմ մարզիչ
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 6 սեպտեմբերի, 2019:

Դմիտրի Ալեքսանդրովիչ Կուդրյաշով (ռուս.՝ Дмитрий Александрович Кудряшов, մայիսի 13, 1983(1983-05-13)[1], Նիժնեկամսկ, Նիժնեկամսկի շրջան, Թաթարստանի Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Մուրոմ» ֆուտբոլային ակումբի խաղացող-մարզիչ։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է Իժևսկի «Զենիթ» ակումբում, որը հետագայում անվանվել է «Դինամո»։ Առաջին մարզիչը եղել է Ստանիսլավ Յուրևիչ Կարատաևը[2]։ Ապա տեղափոխվել է Ֆրանսիայի «Սենտ-Էտիեն» ակումբ, բայց թիմի հիմնական կազմում չի մասնակցել ոչ մի խաղի և երկրորդ կազմում երկու տարվա ընթացքում անցկացրել է 9 խաղ և խփել 4 գոլ, որից հետո հեռացել է թիմից։ 2002 թվականի մարտի 8-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում՝ Մոսկվայի «Սպարտակ» ակումբի կազմում մանակցելով 1-ին տուրի՝ «Ռոստսելմաշ» ակումբի դեմ խաղին (0:0)։ Հաջորդ երկու մրցաշրջանն անցկացրել է Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի կազմում։ 2005 թվականի սկզբին եղել է «Կռիլյա Սովետովի» կազմում, սակայն մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է «Անժի»։ 2006 թվականին ընդգրկվել է Լատվիայի «Դիտտոն» ակումբի կազմում, որի գլխավոր մարզիչն էր Սերգեյ Յուրանը։ 2007 թվականին հանդես է եկել Յարոսլավլի «Շիննիկ» ակումբում։ 2009 թվականի հունվարի 16-ին հեռացել է թիմից[3]։ 2009 թվականի մարտին տեղափոխվել է Վլադիկավկազի «Լուչ-Էներգիա» ակումբ, որտեղ եղել է թիմի ավագը։ 2010 թվականի հունվարի 15-ին «1+1» սխեմայով պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սատուրն» ակումբի հետ[4]։ 2010 թվականի հուլիսի 6-ին հեռացել է թիմից և վերադարձել «Լուչ-Էներգիա» ակումբ։ 2011/12 մրցաշրջանում խաղացել է «Նիժնի Նովգորոդ» ակումբում, եղել է թիմի ավագը և առաջնային խաղացողներից մեկը։ 2010 թվականի հունիսի 27-ին համալրել է Նիժնի Նովգորոդի «Վոլգա» ակումբի կազմը[5]։ 2013 թվականի հուլիսին տեղափոխվել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբ[6], այնուհետև վերադարձել է «Լուչ-Էներգիա» ակումբ[7]։ 2014 թվականի ամռանը կարիերան շարունակել է «Սպարտակ-2» ակումբում[8]։

Պրեմիեր լիգայում անցկացրել է 79 խաղ և խփել 10 գոլ։

Ռուսաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում մասնակցել է 1999 թվականին Չեխիայում անցկացված Եվրոպայի առաջնությանը։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի առաջնության բրոնզե մեալակիր (2) – 2002, 2004
  • Առաջին դիվիզիոնի հաղթող – 2007
  • ՖԱԼ առաջնության բրոնզե մրցանակակիր – 2011/12
  • ՖԱԼ գավաթի դափնեկիր – 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]