Դմիտրի Ժիլունովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դմիտրի Ժիլունովիչ
Цішка Гартны.jpg
Ծնվել էհոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1887
ԾննդավայրԿոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 11, 1937(1937-04-11) (49 տարեկանում)
Վախճանի վայրՄոգիլյով, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
Մասնագիտությունթարգմանիչ, դրամատուրգ, բանաստեղծ, քաղաքական գործիչ և լրագրող
Լեզուբելառուսերեն և ռուսերեն
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
ԱնդամակցությունԲելառուսական ազգային կոմիտե
ԿուսակցությունԽՄԿԿ
Zmicier Zhylunovich Վիքիպահեստում

Տիշկա Գարտնի (իսկական անունը՝ Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչ, բելառուս․՝ Зміцер Хведаравіч Жылуновіч, Цішка Гартны, հոկտեմբերի 23 (նոյեմբերի 4), 1887, Կոպիլ, Slutsk Uyezd, Մինսկի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 11, 1937(1937-04-11), Մոգիլյով, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ), խորհրդային բելառուս գրող, խմբագիր, Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության բանվորա-գյուղացիական ժամանակավոր կառավարության ղեկավար (հունվարի 1, 1919 - փետրվարի 3, 1919)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի նոյեմբերի 4-ին Մինսկի մարզի Կոպիլ ավանում՝ գյուղացու ընտանիքում։ 1905 թվականին ավարտել է Կոպիլի երկդասյա դպրոցը։ Աշխատել է կաշվի արհեստանոցում։ Մասնակցել է 1905-1907 թվականների հեղափոխական գործողություններին։ Որոնողական աշխատանքներով մեկնել է Բելառուս, Ուկրաինա, Լիտվա։ 1910 և 1911 թվականներին գնացել է Կոպիլ և մասնակցել Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության տեղական կազմակերպության՝ ձեռագիր ամսագրերի ստեղծման աշխատանքներին։

1913 թվականի մայիսին սկսել է աշխատել Սանկտ Պետերբուրգի «Վուլկան» գործարանում։ 1912-1913 թվականներին «Պռավդա» թերթում տեղ են գտել նրա մի շարք բանաստեղծություններն ու կաշեգործների աշխատանքի մասին ակնարկը։ Եղել է «Գիտելիք» աշխատանքային մշակութային-լուսավորական ընկերության անդամ։ 1914 թվականին աշխատանքի է անցել «Այվազ» գործարանում։ Պետրոգրադի փախստական բելառուսների շրջանում իրականացրել է քարոզչական և կազմակերպչական աշխատանքներ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո եղել է ՌԽՍՖՀ կառավարության Բելառուսի ազգային կոմիսարիատի քարտուղար, ՌԿ(բ)Կ Բելառուսական սեկցիայի անդամ, «Дзянніца» թերթի խմբագիր։ Պայքար է մղել Վիլհելմ Կնորինի և Ալեքսանդր Մյասնիկովի դեմ (նրանք բելառուսներին չէին ճանաչում իբրև անկախ ազգ) Բելառուսի Հանրապետության ստեղծման համար, աջակցություն է գտել Վլադիմիր Լենինի և Իոսիֆ Ստալինի կողմից։ Բելառուսի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության ստեղծման օրվանից (հունվարի 1, 1919) մինչև 1919 թվականի փետրվարի 3-ը եղել է Խորհրդային Բելառուսի բանվորա-գյուղացիական ժամանակավոր կառավարության ղեկավարը։ 1919 թվականի մարտի 3-ից եղել է «Красная заря» (Խարկով) թերթի խմբագիր և քարտուղար, և հունիսից՝ 14-րդ բանակի շտաբում քաղաշխատող։

Աշխատել է որպես «Савецкая Беларусь» թերթի և «Полымя» ամսագրի խմբագիր, ԲԽՍՀ-ի Պետական հրատարակչության և ԲԽՍՀ-ի պետական արխիվի տնօրեն (1923)։ Եղել է Բելառուսական մշակույթի ինստիտուտի անդամ, իսկ 1928 թվականին ընտրվել է ԲԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Աշխատել է պատմության ինստիտուտում։

1927 թվականին բելառուս գրողների հետ փորձել է կազմակերպել Գրողների և բանաստեղծների համաբելառուսական ֆեդերացիա։ Բելառուսական առաջին վեպի՝ «Соки целины» հեղինակն է։ Հանդես է եկել որպես բանաստեղծ, դրամատուրգ, քննադատ։ Ալեքսանդր Պուշկինի, Ա․ Միցկևիչի, Լև Տոլստոյի, Վալերի Բրյուսովի, Ալեքսանդր Բլոկի, ուկրաինացի բանաստեղծ Վ․ Ելանի (Բլակիտնովի) ստեղծագործությունների վերաբերյալ հոդվածների հեղինակ է։

1936 թվականի նոյեմբերի 15-ին ձերբակալվել է։ Գտնվելով բանտում՝ հայտարարվել է որպես հոգեկան հիվանդ և տեղափոխվել Մոգիլյովի հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ մահացել է 1937 թվականի ապրիլի 11-ին։ Ըստ որոշ տվյալների՝ ինքնասպան է եղել։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Песні (1913)
  • Хвалі жыцця (1918)
  • Песні працы і змагання (1922)
  • Сокі цаліны (1922)
  • Трэскі на хвалях (1924)
  • Сацыялістка (1924)
  • Урачыстасць (1925)
  • Дзвё сілы (1927)
  • Прысады (1927) - պատմվածքներ և պիեսներ
  • Узгоркі і нізіны (1928) - գրական-քննադատական հոդվածների ծողովածու
  • На новым месцы (1930) - վիպակների ժողովածու
  • Гаспадар (1930)
  • Зялёны шум (1931)
  • Гоман зарніц (1932)
  • Наступ на горны (1932) - բանաստեղծություններ և պատմվածքներ

20-րդ դարի կեսերին տարբեր հրատարակություններով լույս են տեսել նրա երկերի ժողովածուները։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Ֆյոդորովիչ Ժիլունովիչի անունով են կոչվում Մինսկի 2 փողոցներ՝ Ժիլունովիչի փողոցը և Տիշկա Գարտնու փողոցը։ 2004 թվականին Տիշկա Գարտնու փողոցը վերանվանվել է Ելնիցկում։ Կոպիլում նրա անունով են կոչել Ժիլունովիչի փողոցը, Մոգիլև քաղաքում՝ Տիշկա Գարտնու փողոցը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Беларускія пісьменнікі (1917—1990). Даведнік. (բելառուս.)
  • Мяснікоў, А.Ф. Сто асоб беларускай гісторыі. — Минск: «Литература и Искусство», 2009. — 344 с. — ISBN 978-985-6720-61-4
  • Успаміны пра Цішку Гартнага : зборнік / складальнікі : Г. Д. Жылуновіч, С. Х. Александровіч. — Мінск : Мастацкая літаратура, 1984. — 173 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]