Jump to content

Դմիտրի Եմեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Եմեց
Ծնվել էմարտի 27, 1974(1974-03-27)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունգրող և մանկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն Ռուսաստան
Ժանրերֆանտաստիկա
Կայքemets.olmer.ru
Դմիտրի Եմեց Վիքիքաղվածքում
 Dmitri Yemets Վիքիպահեստում

Դմիտրի Ալեքսանդրովիչ Եմեց (մարտի 27, 1974(1974-03-27)[1], Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս ֆանտաստիկ ժանրի գրող։ Տանյա Գրոտերի, Մեֆոդիա Բուսլաևայի և այլ ֆանտաստիկ կերպարների մասին մի շարք գրքերի հեղինակ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրը՝ օթերևութաբան է, իսկ մայրը՝ լրագրողուհի։ Եմեցը Բանասիրական գիտությունների թեկնածու է. 22 տարեկանում դարձել է Սովետական գրողների ամենաերիտասարդ անդամը։ Երեխաների համար գրել է հեքիաթներ և ֆանտաստիկ պատմություններ, ինչպիսիք են՝ «Դինոզավրիկ Պիխալկա»-ն, «Տան ոգիների արկածներ»-ը, «Փոշու տիրակալ»-ը, «Քարե դարի մագիլներում», «Անտառապահներն ուրվականների ետևում», «Դինոզավրերի քաղաք»-ը, «Ծովահենի սիրտ»-ը, «Աստղային քաղաքի գաղտնիք»-ը և այլն։ Բայց առավել մեծ ճանաչում են գտնում գրողի կախարդուհի-աղջկան՝ Տանյա Գրոտերին նվիրված գրքերը։ Տանյա Գրոտերը ստեղծված է Ջոան Ռոուլինգի ստեղծագործությունների մոտիվներով, այդպիսիններն են՝ «Տանյա Գրոտեր և մոգական կոնտրաբաս», «Տանյա Գրոտեր և անհետացող հարկ», «Տանյա Գրոտեր և Դրեվնիրայի գահ» աշխատությունները։ Այս ժողովածուն համարվել է Հարրի Փոթեր գրքի ծաղրանմանումը, բայց հոլանդական դատարանը վճռել է, որ գրքերը են Ջոան Ռոուլինգի հեղինակային իրավունքները[2]։ Երրորդ գրքից հետո ծաղրանմանումներն ավարտվում են։ Շարքի ավարտական՝ տասնչորսերորդ մասը դուրս է գալիս 2012 թվականին՝ չորս տարվա ընդմիջումից հետո։

Տանյա Գրոտերի ֆորմատիկ շարունակությունը համարվում է Մեֆոդի Բուսլաևը, չհաշված որ հետագայում գրքերի սյուժեները պրակտիկորեն չէին համապատասխանում միմյանց։ Նոր շարքը մեծ մասայականություն է գտնում և սիրվում կարդացողների կողմից[3]:Շարքի ավարտական՝ տասնհինգերորդ մասը լույս է տեսնում 2016 թվականի հուլիսի 16-ին։ «Մեֆոդի Բուսլաև»-ին զուգահեռ, 2010 թվականի գարնանը հեղինակը գրքասերների ավելի մեծ խմբի դատին է ներկայացնում նոր ինքնատիպ գրքի առաջին ժողովածուն՝ «Սուզակների դպրոց»-ը։ 2015 թվականին հեղինակ փորձում է ստեղծագործել ռեալիզմ ժանրով և սկսում է նոր՝ «Իմ մեծ ընտանիք» շարքը տարբեր տարիքի կարդացողների համար։ Այն պատմում էր բազմազավակ ընտանիքի մասին։

Դմիտրի Եմեցը ստեղծել է նաև ռուսական իշխանների մասին պատմական կերպարների շարք, որը կոչվում է «Ռուսական հողի պաշտպաններ»։ Սրետենսկի վանքի համար հրատարակված Ժողովածուի մեջ խոսվում է Վլադիմիր Մեծի, Դմիտրի Իվանովիչ Դոնսկոյի, Ալեքսանդր Նևսկիի, Վլադիմիր Մոնոմախի, Յարոսլավ Իմաստունի, Անդրեյ Աստվածասերի մասին։

Եմեցի գրքերի հիման վրա հրատարակվել են աուդիոգրքեր և խաղեր անհատական համակարգիչների համար։

Գրողն ամուսնացած է և ունի 7 երեխա։ Դավանում է քրիստոնեություն՝ ուղղափառ ուղղությամբ։

Բիբլիոգրաֆիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակության փուլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տիեզերական ծովահեն Կրոկս»
  1. «Աստղային երկրի» գաղտնիք (1995)
  2. Ծովահենի սիրտ (1997)
  3. Հանդիպում տիեզերական ծովահենի հետ (1998)
  4. Ծովահենի որս (Ծովահենն ընդդեմ բոլոր գալակտիկաների) (2000)
«Աստղային կայսրության համակարգիչ»
  1. Աստղային կայսրության համակարգիչ (Սև կայսրի մոլորակ) (1998)
  2. Համակարգչի վրեժ (Մահացած կայսրի վրեժ) (1998)
«Մուտանտներ»
  1. Մուտանտներ (1998)
  2. Մուտանտների թագուհի (1998)
  3. Մուտանտների հարստություն (1999)
«Խրտվիլակներ»
  1. Դագաղն անիվների վրա (2001)
  2. Երիտասարդ կոմս Դրակուլա (2001)
«Սարսափ պատմություններ»
  1. Զնդանված մումիաներ (2002)
  2. Սև-սև սավան (2002)
«Տանյա Գրոտեր»
  1. Կախարդական կոնտրաբաս (2002)
  2. Անհետացող հարկ (2002)
  3. Ոսկե տզրուկ (2003)
  4. Դրեվնիրի գահ (2003)
  5. Կախարդների մագիլներ (2003)
  6. Պերունի մուրճ (2003)
  7. Նոյի քթակնոց (2003)
  8. Մարդաձիու կոշիկներ (2004)
  9. Պոսեյդոնի ջրափոս (2004)
  10. Աֆրոդիտեի խոպոպ (2005)
  11. Մարգարտյա մատանի (2006)
  12. Մեռելահարցուկի արկածներ (2007)
  13. Շատախոս սֆինքս (2008)
  14. Տիտանների թռչուն (2012)

Ամբողջական Տիբիդոքս - Ֆրազաներ, մեջբերումներ, աֆորիզմներ (ժողովածու) (2006)

Տանյա Գրոտերի աշխարհներ (ֆանֆիկների հավաքածու) (2006)

«Մեֆոդի Բուսլաև»
  1. Կեսգիշերի հրաշագործ (2004)
  2. Ցանկության փաթեթ (2005)
  3. Խավարի երրորդ ձիավոր (2005)
  4. Տոմս դեպի Լիսնուի լեռներ (2006)
  5. Ռազմատենչ կնոջ վրեժ (2006)
  6. Գաղտնի մոգություն Դեպրեսնյակա (2006)
  7. Թարթառի սառույց և կրակ (2007)
  8. Առաջին էյդոս (2007)
  9. Լուսավոր թևեր խավարի պաշտպանի համար (2007)
  10. Եդեմի աստիճաններ (2008)
  11. Քաոսի քարտ (2008)
  12. Անտառահարսի մանյակներ (2009)
  13. Ապակե պահակ (2009)
  14. Սրերի պար (2011)
  15. Կրակե դարպասներ (2011)
  16. Յոթ ճանապարհների գիրք (2013)
  17. Լույսի նավակ (2013)
  18. Գրիֆոնի սխալ (2015)
  19. Ամենալավ թշնամի (2016) - շարքի վերջին գիրք

Խավարի պահակներն այրվեցին- Ֆրազաներ, մեջբերումներ, աֆորիզմներ (ժողովածու) (2007)

«Սուզակների դպրոց»
  1. Պեգաս, առյուծ, մարդաձի (2010)
  2. Մուտքից ելք չկա (2010)
  3. Օտար վայրի կամուրջ (2011)
  4. Երկրորդ շանսի ճպուռ (2012)
  5. Մրջնային լաբիրինթոս (2013)
  6. Սլաքով գանգ (2014)
  7. Կրակի կում (2015)
  8. Դինոզավրի թամբ (2017)
  9. Երեք աշխարհների ծաղիկ (2017)
«Իմ մեծ ընտանիք»
  1. Պուպսիկների խռովություն (հունիս 2015)
  2. Գաճաճների օր (դեկտեմբեր 2015)
  3. Խորհրդավոր Կտոտոտամ (դեկտեմբեր 2016)
  • Դինոզավրիկ Պիխալկա (1994)
  • Տան ոգիների արկածները (1995)
  • Փոշու տիրակալ (1996)
  • Ծուղակ Կոշչեյի համար (2000)
  • Ախ այդ բարեկամները (2001)
  • Անտառապահներն ուրվականների ետևում (2001)
  • Սիրահարված մսաղաց (2002)
  • Կալինիչև (2002)
  • Ոչինչ չկա ջունգլիից վատ (2002)
  • Ես ամեն ինչ գիտեմ (2002)
  • Paukus grusulicus (2004)
  • Անդրեյ Աստվածասեր (2004)
  • Անդրեյ Պերվոզվանի (2004)
  • Տիտանների կռիվ (2004)
  • Վերելակում (2004)
  • Վեհ Սպուն և Սպյակ (2004)
  • Վլադիմիր Մոնոմախ (2004)
  • Ջրասուզակ (2004)
  • Ռազմական խորամանկություն (2004)
  • Գայլի ձագ (2004)
  • Հյուր դամբարանից (2004)
  • Դմիտրի Դոնսկի (2004)
  • Դոն Ժուան դե Մոկրենկո (2004)
  • Հին պատմություն ռուսական հողի մասին (2004)
  • Մարզիչ (2004)
  • Դուելյանտի (2004)
  • Կար-չկար Օնեգին (2004)
  • Այլմոլորակային (2004)
  • Արձակուրդներ հորաքրոջ մոտ (2004)
  • Կասկադյոր (2004)
  • Գանձ (2004)
  • Իշխան Վլադիմիր (2004)
  • Իշխան Իվան Դանիլովիչ Կալիտա (2004)
  • Կախարդ (2004)
  • Իաֆետովի դայլայլ (2004)
  • Կատուն պարկում (2004)
  • Սառցամարտ (2004)
  • Թռչող հյութամզիչ գործիք (2004)
  • Դիմակավորում (2004)
  • Արջ (2004)
  • Ոչ թե կյանքի համար, այլ մահվան (2004)
  • Ամանորյա նկար (2004)
  • Օլիմպիոնիկներ (2004)
  • Սխրանք սիրո անունով (2004)
  • Ուրվականներ (2004)
  • Օրինակելի տղա (2004)
  • Բարեկամ (2004)
  • Սբ. Ալեքսանդր Նեվսկի (2004)
  • Մրցանավակներ (2004)
  • Թափառական մումիա (2004)
  • Խուզարկուներ (2004)
  • Առեղծված դարերի խորքից (2004)
  • Սարսափելի գիշեր (2004)
  • Սենսեի աշակերտ (2004)
  • Խորամանկ մինյովր (2004)
  • Յարոսլավ Իմաստուն (2004)
  • Տիեզերական անհաջողակ (2006)

Ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռուսական հողերի հովանավորներ (2004)
  • Խորամանկության արքա (2004)
  • Տանյա Գրոտեր ևամբողջական Տիբիդոքս! Ֆրազաներ, մեջբերումներ և աֆորիզմներ (2006)
  • Մեֆոդի Բուսլաև։ Խավարի պահակներն այրվում են! Ֆրազաներ, մեջբերումներ և աֆորիզմներ (2007)
  • Տանյա Գրոտեր և Մեֆոդի Բուսլաև։ Թռչող ֆրազաներ, մեջբերումներ և աֆորիզմներ! (2007)
  • Դինոզավրիկ Պիխալկա
  • Տան ոգիների արկածներ
  • Փոշու տիրակալ
  • Դինոզավրերի քաղաք
  • Հին Ռուսիա։ Պատմություն աշակերտների համար
  • Ժողովածու «Տիեզերական ծովահեն Կրոկս» («Աստղային երկրի» գաղտնիք, Ծովահենի սիրտ)
  • Ժողովածու «Աստղային կայսրության համակարգիչ» (Աստղային կայսրության համակարգիչ, Համակարգչի վրեժ)
  • Ժողովածու «Ֆիլկա Խիտրովն ու իր ընկերները» (Այլմոլորակայիններ, Ոչ թե կյանքի համար, այլ մահվան)
  • Ռուսական հողերի հովանավորներ (Առաջին մաս. Անդրեյ Աստվածասեր, Սբ. Ալեքսանդր Նևսկի, Դմիտրի Դոնսկոյ, Իշխան Իվան Դանիլովիչ Կալիտա։ Երկրորդ մաս. Անդրեյ Պերվոզվանի արկածներ, Իշխան Վլադիմիր, Յարոսլավ Իմաստուն, Վլադիմիր Մոնոմախ)
  • Ժողովածու «Տանյա Գրոտեր» (գրքեր 1-11)
  • Ժողովածու «Մեֆոդի Բուսլաև» (շարքի բոլոր գրքեր)
  • Ժողովածու «ՇՆիր (Սուզակների դպրոց)» (շարքի բոլոր գրքեր)
  • Ժողովածու «Իմ մեծ ընտանիք» (շարքի բոլոր գրքեր)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ПроДетЛит (ռուս.) — 2019.
  2. «Rowling blocks Grotter release». BBC News. 2003 թ․ ապրիլի 3. Վերցված է 2007 թ․ մարտի 27-ին.
  3. «Новости культуры. Феномен «Хулиганского фэнтези», или Емец без фанатизма» (ռուսերեն). gorodovoy.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 12-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Եմեց» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Եմեց» հոդվածին։