Jump to content

Դմիտրի Ալիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ալիև
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անունռուս.՝ Дмитрий Сергеевич Алиев
Մասնագիտացումգեղասահորդ
Երկիր Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվհունիսի 1, 1999(1999-06-01) (26 տարեկան)
ԾննդավայրՈւխտա, Կոմի Հանրապետություն, Ռուսաստան
Հասակ՝174 սանտիմետր[1]

Դմիտրի Ալիև (ռուս.՝ Дми́трий Серге́евич Али́ев, հունիսի 1, 1999(1999-06-01), Ուխտա, Կոմի Հանրապետություն, Ռուսաստան). ռուս գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահքում, 2018 թվականին Մոսկվայում ընթացող Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, 2018 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։ Պատանիների կարգում նա երկու անգամ նվաճել է Ռուսաստանի առաջնությունը (2016, 2017), մի անգամ նվաճել է միջազգային Գրան-Պրի մրցաշարի եզրափակիչը (2016), 2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում նվաճել է արծաթ, իսկ ավելի վաղ Եվրոպայի պատանիների օլիմպիական փառատոնում (2015) եղել է բրոնզե մեդալակիր։

2018 թվականի փետրվարի 17-ին Դմիտրի Ալիևը Պխյոնչանգում անցկացվող Ձմեռային օլիմպիական խաղեր 2018-ում տղամարդկանց մենասահքում 267.51 միավորով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը[2]։

2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ նա Չմշկասահորդների միջազգային միության վարկանիշում զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղասահքով զբաղվում է 2005 թվականից։

Նախկինում նա սովորում և մարզվում էր Ուխտայի թիվ 1 մարզադպրոցում։

2013 թվականից նա բնակվում է Սանկտ Պետերբուրգում, սովորում և մարզվում է օլիմպիական մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում։

2014/2015 և 2015/2016 մրցաշրջաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի աշնանը առաջին անգամ մասնակցել է պատանեկան Գրան-Պրիի փուլերին։ Այդ տարի Ճապոնիայում և Սլովենիայում նա նվաճեց բրոնզե մեդալ։

Հաջորդ տարի Լատվիայում և Ավստրիայում[4] կայացած պատանեկան փուլերում Ալիևը մեկնարկեց առաջինը, ինչը նրան հնարավորություն տվեց մուտք գործել պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչների մասնակիցների ցուցակ[5], որտեղ էլ նա արծաթ նվաճեց[6]։

2016 թվականի հունվարին նա պատանիների կարգում առաջին անգամ նվաճեց Ռուսաստանի առաջնությունը (ընդհանուր 237.76):

2016/2017 մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի աշնանը ռուս գեղասահորդը նախաօլիմպիական մրցաշրջանը սկսեց Չեխիայի պատանեկան Գրան-Պրիի փուլում, որտեղ էլ նա հաղթեց[7]։ Սլովենիայում նա ավարտեց միայն չորրորդը[8], սակայն չկարողացավ անցել պատանեկան Գրան-Պրիի եզրափակիչ, որտեղ էլ հաղթեց 240.69 հաշվով։

2017 թվականի փետրվարին նա երկրորդ անգամ նվաճեց Ռուսաստանի առաջնությունը պատանիների կարգում (ընդհանուր թվով 247.82), իսկ մարտին նա դարձավ պատանիների աշխարհի առաջնությունում երկրորդը (ընդհանուր 247.31):

Օլիմպիական մրցաշրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի աշնանը Ալիևը առաջին անգամ հանդես եկավ մեծահասակների Գրան-Պրիի սերիայում. հոկտեմբերին Մոսկվայում կայացած Ռուսաստանի գավաթում գրավում է 6-րդ հորիզոնականը, նոյեմբերին՝ Օսակայում կայացած NHK Trophy-ում՝ ութերորդն էր։ Կրկին նոյեմբերին նա հաջող ելույթ ունեցավ Տալլինում, որտեղ նվաճեց քաղաքային գավաթը[9]։ Դեկտեմբերի կեսերին Սանկտ Պետերբուրգում կայացած ազգային առաջնությունում Դմիտրին հանդես եկավ վստահ և հաջողությամբ. նա առաջին անգամ նվաճեց բրոնզե մեդալ[10]։ Սրանից հետո նա ընդգրկվեց Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնության համար կազմված ազգային հավաքականում[11]։ 2018 թվականի հունվարին նա առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի էր ունենում Մոսկվայում, որտեղ էլ բարելավվեց իր մարզական արդյունքները (91,33 միավոր՝ կարճ, 182,73՝ ազատ, ընդհանուր առմամբ՝ 274,06) և զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը`զիջելով միայն Եվրոպայի վեցակի չեմպիոն իսպանացի Խավիեր Ֆերնանդեսին[12]։ Փետրվարի կեսերին Կաննինում կայացած օլիմպիական խաղերի անհատական մրցաշարում ռուս մենասահորդը շատ հաջող հանդես եկավ և կարճ ծրագրում բարելավվեց իր արդյունքները։ Գեղասահորդն ավարտեց յոթերորդը։

Սպորտային ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային[13]
Մրցումներ 2014/15 2015/16 2016/17 2017/18 2018/19
Ձմեռային օլիմպիական խաղեր.
Անհատական մրցումներ
7
Գեղասահքի Աշխարհի առաջնություն 7
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն 2
Գրան-Պրիի փուլեր. NHK Trophy|NHK Trophy 8 5
Գրան-Պրիի փուլեր. Cup of Russia|Ռուսաստանի գավաթ 6
Lombardia Trophy|Լոմբարդիի գավաթ 2
Finlandia Trophy 5
ISU Challenger Series. Զագրեբի Ոսկե ձի 10
Չելենջեր. Օնդրեյ Նեպելի հուշամրցաշար WD
Չելենջեր. Տալլինի գավաթ 2 1
Չելենջեր. Warsaw Cup|Վարշավայի գավաթ 2
Նիցայի միջազգային գավաթ 3
Միջազգային պատանիների կարգում[13]
Գեղասահքի Աշխարհի առաջնություն պատանիների կարգում 6 2
Պատանեկան Օլիմպիական խաղեր 3
Գրան-Պրի պատանիների կարգում. եզրափակիչ 2 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Ավստրիա 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Չեխիա 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Ճապոնիա 3
Գրան-Պրի պատանիների կարգում. Լատվիա 1
Գրան-Պրի պատանիների կարգում. Սլովենիա 3 4
Եվրոպայի պատանեկան օլիմպիական ֆեստիվալ 3
Ice Challenge 1 Ю
«Վոլվոյի» բաց գավաթ 1 Ю
Ազգային
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն 10 6 5 3
Գեղասահքի Ռուսաստանի առաջնություն պատանիների կարգում 3 1 1
Թիմանյին մրցումներ
Պատանեկան օլիմպիական խաղեր 1 К
(2 Л)
Ю = юниоры; TBD = հայտագրված է տվյալ մրցմանը; WD = մրցումներից դուրս է եկել
К = թիմային արդյունք; Л = անձնական արդյունք (մեդալները շնորհվում են միայն թիմային արդյունքների համար)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.isuresults.com/bios/isufs00014956.htm
  2. Фигурист Алиев: ощущение Олимпиады провоцирует слезы, это моя мечта
  3. «World Standings» (անգլերեն). Международный союз конькобежцев. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  4. Гран-при среди юниоров. четвёртый этап. Алиев одержал победу.
  5. ISU Junior Grand Prix of Figure Skating 2015 / 2016 Junior Men
  6. Гран-при среди юниоров. Финал: Чен одержал победу, Алиев — 2-й.
  7. Гран-при среди юниоров. Второй этап. Алиев победил, Савосин третий.
  8. Гран-при среди юниоров. Пятый этап: Американец Красножон выиграл, Скирда второй, Алиев четвёртый.
  9. Tallinn Trophy. Алиев одержал победу, Игнатов – седьмой.
  10. Чемпионат России: Коляда одержал победу, Самарин – второй, Алиев – третий, Воронов – четвёртый.
  11. «Опубликован состав сборной России на чемпионат Европы по фигурному катанию». РТ на русском. 2017 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  12. «Два российских фигуриста стали призерами чемпионата Европы». РБК. 2018 թ․ հունվարի 19. Վերցված է 2018 թ․ հունվարի 20-ին.
  13. 13,0 13,1 «Competition Results: Dmitri ALIEV». International Skating Union.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]