Jump to content

Դհոտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խասի ժողովրդի ազգային պարողները՝ հագած դհոտիներ և այլ ավանդական հանդերձներ

Դհոտի, նաև հայտնի է որպես պանչե, վեստի, դհուտի, մարդանի, չադրա, դհոտար, պանչեյ, տղամարդկանց ազգային հագուստ, որը կրում են Հնդկական թերակղզում։ Այն չասեղնագործված կտորի ուղղանկյունաձև հատված է՝ փաթաթված իրանի ու ոտքերի շուրջը և կապված իրանին։ Սովորաբար ունենում է մոտավորապես 4,5 մետր (15 ֆուտ) երկարություն։

Dhoti բառը ծագել է dhauti բառից (Սանսկրիտ լեզվով धौती), որը նշանակում է «մաքրել կամ լվանալ»[1]։ Հագուստի համատեքստում դա պարզապես վերաբերում է մաքուր հագուստին, որը հիմնականում կրում էին շրաուտայի զոհաբերության կամ կրոնական արարողությունների ընթացքում[2]։ Դհոտին զարգացել է հնագույն անտրիայից, որն անցկացվում էր ոտքերի միջով, հետևում ծալվում՝ ազատորեն ծածկելով ոտքերը, որից հետո ոտքերի առջևում երկար ծալքեր էին արվում։ Նույն ձևով այն կրում են նաև այսօր[2]։

Տարածաշրջանային անվանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անատարիայով և ուտտարիայով տղամարդու քանդակ, 1-ին դար
Կրիշնայի նման հագնված պարուհի՝ դեղին դհոտիով

Հագուստը հայտնի է բազմաթիվ անվանումներով, ինչպիսիք են՝

Լեզու կամ շրջան
धोती Dhotī Սանսկրիտ, Պալի
धोती Dhotī Հինդի
मर्दानी Mardaani Հինդի
ਚਾਦਰਾ Chaadra Փանջաբի
ଧୋତି Dhotī Օդիա
धोति Dhoteé Նեպալերեն
ધૉતિયુ Dhotiyu Գուջարաթի
धोतर Dhotar a
Մարաթի
চুৰিয়া,
ধুতি
Suriya
Dhuti
Ասսամերեն
ধুতি Dhuti Բենգալերեն
ಧೋತ್ರ
ಕಚ್ಚ ಪಂಚೆ
Dhotra
Kachcha Panche
Կաննադա
धोतर,
आंगोस्तर,
आड नेसचे,
पुडवे
Dhotar
Angostar
Aad-neschey
Pudve
Կոնկանի
పంచె Panché Տելուգու
ధోవతి Dhovathi Տելուգու
வேட்டி Vaetti Թամիլերեն
മുണ്ട് Mundu Մալայալամ

Սովորույթ և օգտագործում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիդարգանջ Յակշինը դհոտիով
Դիդարգանջ Յակշինը դհոտիով

Դհոտին հաճախ կրում են կաուպինամի վրայից, որը ազդրային փաթաթանի տեսակ է։

Պանչան հաճախ կրում են ջայնիզմ դավանող տղամարդիկ, երբ այցելում են ջայնիզմական տաճար։ Որոշ ջայնիստներ կարծում են, որ չասեղնագործված հագուստը «աղտոտման համար պակաս թափանցելի է», ուստի ծիսական արարողությունների համար ավելի հարմար է, քան այլ հագուստները[3]։ Նրանք նաև վերևից կրում են ազատ, չասեղնագործված հագուստ, որն ավելի կարճ է, քան պանչան։

Այն հարավային Նեպալի Մահդեշ մարզի ազգային հագուստն է, հիմնականում կրում են Մահդեշի, Թարուի ու Մաիթիլինի նեպալցիները[4]։

Կրիշնաիտը, որը հայտնի է իր բնորոշ դրես կոդով, Արևելյան հետևորդներին դրդում է կրել պանչա՝ հաճախ զաֆրանի գույնի կամ սպիտակ կտոր՝ ծալված ավանդական ձևով։ Մահարիշի Մահեշ Յոգին հայտնի էր նրանով, որ կրում էր սպիտակ, մետաքսե դհոտի[5]։

Հնդկաստանում այն տարբերվում է լունգիից՝ նման, բայց ավելի փոքր հագուստ, որը մարդիկ հիմնականում հագնում են տանը, քանի որ այն ավելի ազատ ու հարմարավետ է, քան դհոտին։ Կա նաև ավելի պաշտոնական դհոտի, որը երբեմն կրում են քաղաքական գործիչները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://spokensanskrit.de/index.php?script=HK&beginning=0+&tinput=dhoti&trans=Translate&direction=AU
  2. 2,0 2,1 Govind Sadashiv Ghurye (1951) Indian Costume
  3. Cort, John E. (2001). Jains in the World: Religious Values and Ideology in India. Oxford University Press. էջ 221. ISBN 9780195132342.
  4. «Nepalese national dresses».
  5. Koppel, Lily (2008 թ․ փետրվարի 6). «Maharishi Mahesh Yogi, a Guide On the Beatles' Spiritual Path, Dies». New York Times. էջ C.10.