Դիոգենեսի համախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դիոգենեսի համախտանիշ, հոգեկան խանգարում, որին բնորոշ են խիստ մերժողական վերաբերմունքը սեփական անձի նկատմամբ, հասարակական մեկուսացումը, ապատիան, հիմնականում անպետքական իրեր հավաքելու միտումը (ախտաբանական կուտակում) և ամոթի զգացման բացակայությունը[1][2]: Այս հիվանդությամբ տառապողների մոտ կարող են դրսևորվել նաև կատատոնիայի ախտանիշներ[3][4] :

Հիվանդությունը առաջին անգամ նկարագրվել է 1966 թվականին[5]: Այն իր անունը ստացել է հին հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացուց: Վերջինս կինիկների դպրոցի ներկայացուցիչ էր, ով ըստ լեգենդի ապրում էր Աթենքում՝ մեծ սափորի մեջ:

Սակայն Դիոգենեսը իրեր չէր հավաքում: Նա անընդհատ ձգտում էր մարդկանց հետ շփվել, այդ իսկ պատճառով ամեն օր գնում էր Ագորայում զբոսնելու: Այսպիսով, մի շարք հետազոտողներ սխալ են համարում հիվանդության այսպիսի անվանումը[6][7][8]: Նրանք առաջարկում են այլ տարբերակներ. ծերունական թուլամտություն, Պլյուշկինի համախտանիշ (Գոգոլի «Մեռած հոգիներ» վեպի հերոսներից մեկը)[9], ծերունական թշվառության համախտանիշ[10]: Ճակատային բլթի վնասվածքը կարող է հիվանդության առաջացման պատճառ հանդիսանալ[11]:

Բնութագիր և առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիոգենեսի համախտանիշը հոգեկան խանգարում է, որին հիմնականում բնորոշ են սեփական անձի մերժումը և անպետքական իրեր հավաքելը: Թե կյանքի որ հատվածում է հիվանդությունն առաջանում, հայտնի չէ: Սակայն համարվում է, որ այն ուշ տարիքում դրսևորված սթրեսի հետևանք է[12][13]:

Չնայած որ հիվանդների մեծ մասը երկար ժամանակ աղքատ և ոչ բարեկարգ պայմաններում է ապրել, դա չի համարվում հիվանդության առաջացման պատճառ: Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդներից շատերը ծագումով ապահովված ընտանիքներից են և ունեցել են հաջողակ կարիերա: Հիվանդներից ոմանք անգամ առանձնանում են բարձր ինտելեկտով[14]: Սա ապացուցում է, որ Դիոգենեսի համախտանիշով միայն աղքատ կամ դժվար մանկություն ունեցած մարդիկ չեն տառապում:

Շատ հիվանդների մոտ դժվար է հայտնաբերել այս հիվանդությունը, քանի որ նրանք խուսափում են մարդկանց հետ շփվելուց և հասարակաությունում երևալուց[15]:

Դիոգենեսի համախտանիշով տառապող հիվանդների մեծ մասին բնորոշ է ագրեսիվ պահվածք, համառություն, կասկածամտություն, տրամադրության անկանխատեսելի և անբացատրելի անկումներ ու վերելքներ, հուզական անկայունություն և իրականության ընկալման խանգարում[13]:

Ախտորոշում և նյարդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղեղի և հատկապես ճակատային բիլթի վնասվածք ունեցած մարդկանց մոտ առավել հավանական է, որ կդրսևորվի Դիոգենեսի համախտանիշ: Ճակատային բիլթը առողջ բանականության և ճանաչողության պատասխանատուն է:

Դիոգենեսի համախտանիշը առավել հաճախ հանդիպում է մեծահասակների շրջանակներում[16]:

Շատ դժվար է այսպիսի մարդկանց մոտ հայտնաբերել և բուժել հիվանդությունը, քանի որ նրանք հիմնականում խուսափում են մարդկանցից և չեն ընդունում ոչ մի օգնություն: Իսկ եթե այնուամենայնիվ հաջողվում է նրանց բժշկական օգնություն ցուցաբերել, պետք է դա այնպես արվի, որ հիվանդները սկսեն վստահել մասնագետներին: Դրա համար պետք է հիվանդի այցելուների թիվը սահմանափակել, և միայն մեկ բուժքույր կամ սոցիալական մեկ աշխատող իրավունք ունենա հիվանդի հետ աշխատել[13]:

Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ բուժումները դրական արդյունք չեն ունենում: Հիվանդներից շատերը այդպես էլ մահանում են: Լավագույն դեպքում նրանք վերադառնում են տուն և շարունակում նույն կերպ ապրել:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Cybulska E & Rucinski J 'Gross Self-neglect in Old Age' Br J Hosp Med.1986;36(1):21-23
  2. Rosenthal M, Stelian J, Wagner J, Berkman P., «Diogenes syndrome and hoarding in the elderly: case reports», Isr J Psychiatry Relat Sci. 1999;36(1):29-34.(PMID 10389361).
  3. Cybulska E, Rucinski J (1986)։ «Gross Self-neglect in Old Age»։ Br J Hosp Med. 36 (1): 21–23։ PMID 3535960 
  4. Rosenthal M, Stelian J, Wagner J, Berkman P (1999)։ «Diogenes syndrome and hoarding in the elderly: case reports»։ The Israel Journal of Psychiatry and Related Sciences 36 (1): 29–34։ PMID 10389361 
  5. Macmillan D, Shaw P. (1966)։ «Senile breakdown in standards of personal and environmental cleanliness»։ BMJ 2 (5521): 1032–7։ PMC 1944569։ PMID 5919035։ doi:10.1136/bmj.2.5521.1032 
  6. Cybulska E (1998)։ «Senile Squalor: Plyushkin's not Diogenes Syndrome»։ Psychiatric Bulletin 22 (5): 319–320։ doi:10.1192/pb.22.5.319 
  7. (01-28-2006) by Alicia M. Canto, in: "Uso y abuso de Diógenes"
  8. Marcos M, Gomez-Pellin MC. (2008)։ «A tale of a misnamed eponym: Diogenes syndrome»։ Int J Geriatr Psychiatry 23 (9): 990–1։ PMID 18752218։ doi:10.1002/gps.2005 
  9. Cybulska E «Senile Squalor: Plyushkin’s not Diogenes Syndrome». Psychiatric Bulletin.1998;22:319-320
  10. Cooney C, Hamid W (1995)։ «Review: diogenes syndrome»։ Age and ageing 24 (5): 451–3։ PMID 8669353։ doi:10.1093/ageing/24.5.451 
  11. Orrell M, Sahakian B. (1991)։ «Dementia of frontal type»։ Psychol Med 21 (3): 553–6։ PMID 1946843։ doi:10.1017/S0033291700022170 
  12. Hanon C, P. C. (2004). Diogenes Syndrome: A Transnosographic Approach. Encephale , 30 (4), 315-322.
  13. 13,0 13,1 13,2 Reyes-Ortiz C (2001)։ «Diogenes syndrome: The self-neglect elderly»։ Comprehensive Therapy 27 (2): 117–121։ PMID 11430258։ doi:10.1007/s12019-996-0005-6 
  14. Clark AN, Mannikar (February 15, 1975)։ «Diogenes syndrome. A clinical study of gross neglect in old age.»։ The Lancet 1 (7903): 366–8։ PMID 46514։ doi:10.1016/S0140-6736(75)91280-5 
  15. Clark AN, Mankikar GD, Gray I (1975)։ «Diogenes syndrome A clinical study of gross neglect in old age»։ Lancet 1 (7903): 366–368։ PMID 46514։ doi:10.1016/S0140-6736(75)91280-5 
  16. Cipriani Gabriele, Claudio Lucetti, Marcella Vedovello, Angelo Nuti (14 December 2012)։ «Diogenes syndrome in patients suffering from dementia»։ Dialogues in Clinical Neuroscience 14 (4): 455–460։ PMC 3553571։ PMID 23393422 


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Radebaugh TS, Hooper FJ, Gruenberg EM. (1987)։ «The social breakdown syndrome in the elderly population living in the community: the helping study»։ Br J Psychiatry 151 (3): 341–6։ PMID 3501323։ doi:10.1192/bjp.151.3.341 
  • Shah AK (1990)։ «Senile squalour syndrome: what to expect and how to treat it»։ Geriatr Med 20: 10–26 
  • Wrigley M, Cooney C. (1992)։ «Diogenes syndrome--an Irish series»։ Ir J Psychol Med 9: 37–41 
  • Snowdon J. (1987)։ «Uncleanliness among persons seen by community health workers»։ Hosp Community Psychiatry 38 (5): 491–4։ PMID 3596484։ doi:10.1176/ps.38.5.491 
  • Berlyne N. (1975)։ «Diogenes syndrome»։ Lancet 305 (7905): 515։ doi:10.1016/S0140-6736(75)92850-0 
  • Cole AJ, Gillett TP., Fairbairn Andrew (1992)։ «A case of senile self-neglect in a married couple: 'Diogenes a deux'»։ Int J Geriatr Psychiatry 7 (11): 839–41։ doi:10.1002/gps.930071111 
  • O'Mahony D, Evans JG (1994)։ «Diogenes syndrome by proxy»։ The British Journal of Psychiatry 164 (5): 705–6։ PMID 7921736։ doi:10.1192/bjp.164.5.705 
  • Post F. "Functional disorders: 1. Description, incidence and recognition". In: Levy R, Post F, eds. The psychiatry of late life. Oxford: Blackwell, 1982;180-1.
  • Roe PF. (1977)։ «Self-neglect»։ Age Ageing 6 (3): 192–4։ PMID 899969։ doi:10.1093/ageing/6.3.192 
  • MacAnespie H (1975)։ «DIOGENES SYNDROME»։ The Lancet 305 (7909): 750։ doi:10.1016/S0140-6736(75)91664-5 
  • Wolfson P, Cohen M, Lindesay J, Murphy E (1990)։ «Section 47 and its use with mentally disordered people»։ Journal of public health medicine 12 (1): 9–14։ PMID 2390316 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]