Դինաստիա (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դինաստիա
Изображение логотипа
Ժանրօճառային օպերա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ
Երկիր ԱՄՆ
ՀիմքԴինաստիա
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրեդ Սիլբեռլինգ
Գլխավոր
դերերում
Էլիզաբեթ Գիլիս, Նաթալի Քելլի, Ջեյմս ՄակՔեյ, Robert Christopher Riley?, Ռաֆայել դե լա Ֆուենտե, Գրանտ Շոու, Anaëlle Duguet? և Maddison Brown?
ՊրոդյուսերJeffrey Downer?
ՕպերատորԽավիեր Գրոբետ
ԵրաժշտությունԴեննի Լյուկս
Պատմվածքի վայրԱտլանտա
Նկարահանման վայրԱտլանտա
Եթերաշրջանների քանակ5
Սերիաների քանակ108
Էկրաններին էհոկտեմբերի 11, 2017-ից սեպտեմբերի 16, 2022
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունՍիԲիԷս հեռուստաստուդիա
ԴիստրիբյուտորCBS Television Distribution և Նեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Դինաստիա» (անգլ.՝ Dynasty), ամերիկյան մելոդրամա հեռուստասերիալ, որն ստեղծվել է «ABC» հեռուստաալիքով 1981-1989 թվականներին հեռարձակված համանուն հեռուստասերիալի հիման վրա։ Հեռուստասերիալի մշակողներն են Ջոշ Շվարցը, Ստեֆանի Սևիջը և Սելի Պատրիկը։ Հեռուստասերիալի պրեմիերան կայացել է «The CW» հեռուստաալիքով 2017 թվականի հոկտեմբերի 11-ին։ 2018 թվականի ապրիլի 2-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[1]։ 2019 թվականի հունվարի 31-ին «The CW» և «Netflix» ընկերությունները պաշտոնապես երկարացրել են հեռուստասերիալը երրորդ եթերաշրջանով, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի հոկտեմբերի 11-ին։ 2020 թվականի հունվարի 7-ին հեռուստասերիալը երկարացվել է չորրորդ եթերաշրջանով։ 2021 թվականի փետրվարի 3-ին երկարացվել է հինգերորդ եթերաշրջանով[2]։ Չորրորդ եթերաշրջանի պրեմիերան կայացել է 2021 թվականի մայիսի 7-ին «The CW» հեռուստաալիքով[3]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիկ Ուեքսլեր - Մեթյու Բլեսյդել
  • Բրիանա Բրաուն - Կլաուդիա Բլեյսդել
  • Ուոկիմա Հոլլիս - Մոնիկա Կոլբի
  • Դեյվ Մալդոնադո - Ուիլլի Սանտիագո

Եթերաշրջաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Էպիզոդներ Ցուցադրման ամսաթիվ Նիլսոնի վարկանիշ
Պրեմիերա Ավարտ Վարկանիշ ԱՄՆ-ում դիտորդներ

(миллионы)

1 22 11 հոկտեմբերի, 2017 11 մայիսի, 2018
2 22 12 հոկտեմբերի, 2018 24 մայիսի, 2019 210 0.78[4]
3 20 11 հոկտեմբերի, 2019 8 մայիսի, 2020
4 7 մայիսի, 2021

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ «The CW» հեռուստաալիքի մշակման փուլում է գտնվում է 1980-ականների «Դինաստիա» օճառային օպերայի ռեմեյքը։ Ռեմեյքով զբաղվել են Ջոշ Շվարցը, Ստեֆանի Սևիջը և Սելի Պատրիկը[5][6]։ Բնօրինակ հեռուստասերիալի ստեղծողները՝ Էսթեր և Ռիչարդ Շապիրոները ստացել են վերաթողարկման պրոդյուսերների պաշտոնները[5][6]։ Նոր հեռուստասերիալի սյուժեի հիմքում ընկած է հարուստ ժառանգորդ Ֆելոն Քերինգթոնի և իր խորթ մոր՝ Քրիստալի դիմակայությունը[5][6]։ Inside Soap Yearbook-ը անվանել է շոուի վերաթողարկման լուրը որպես «ֆանտաստիկ նորություն»[7]։ Պիլոտային էպիզոդը նկարահանվել է Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[8]։

2017 թվականի մայիսի 10-ին «The CW» հեռուստաալիքը պատվիրել է ռեմեյք հեռուստասերիալը[9][10][11]։ Փրեվյու թրեյլերը թողարկվել է 2017 թվականի մայիսի 18-ին[12][13]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականին Նատալի Քելին ստացել է Քրիստալ Ֆլորեսի դերը[14][15], իսկ նույն թվականի փետրվարին հայտնի է դարձել, որ Էլիզաբեթ Գիլիսը կատարել է Ֆելոն Քերինգթոնի[16], Սեմ Ադեգոկեն՝ Ջեֆ Կոլբիի[17], իսկ Ռոբերտ Քրիստոֆեր Ռայլին՝ Մայքլ Կալհեյնի դերը[18]։ Հաջորդիվ 2017 թվականի մարտին դերասանական կազմին են միացել Գրանտ Շոուն, որը կատարել է Բլեյք Քերինգթոնի դերը[19], իսկ Ռաֆայել դե լա Ֆուենտեն ընտրվել է Սեմ Ֆլորեսի՝ բնօրինակ հեռուստասերիալի Սեմի Ջո Քերինգթոնի գեյ տարբերակի դերում[20][21]։ Հեռուստասերիալում դերակատարում է ունեցել նաև Ջեյմս Մաքքեյը, որը կատարել է Ֆելոնի գեյ եղբոր՝ Սթիվեն Քերինգթոնի դերը[22], Ալան Դեյլը, որը կատարել է Ջոզեֆ Անդերսի դերը[10] և Բրիաննա Բրաունը, որը կատարել է Կլաուդիայի դերը[23]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Goldberg, Leslie (2018 թ․ ապրիլի 2). «'Riverdale,' 'Flash,' 'Supernatural' Among 10 CW Renewals». The Holywood Reporter. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  2. Peter White. «The CW Renews 13 series Including 'The Flash', 'Riverdale', & Freshman 'Walker'». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 3-ին.
  3. DarkUFO. «The CW Network Sets Spring 2021 Premiere Dates». SpoilerTV. Վերցված է 2021 թ․ փետրվարի 24-ին.
  4. «2018-19 TV Season Ratings: CBS Wraps 11th Season At No. 1 In Total Viewers, NBC Tops Demo; 'Big Bang Theory' Most Watched Series». Deadline Hollywood. 2019 թ․ մայիսի 21. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
  5. 5,0 5,1 5,2 Goldberg, Lesley; O'Connell, Michael (2016 թ․ սեպտեմբերի 30). «Dynasty Reboot in the Works at The CW». The Hollywood Reporter. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 Andreeva, Nellie (2016 թ․ սեպտեմբերի 30). «Dynasty Reboot Set At the CW With Josh Schwartz & Stephanie Savage». Deadline.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 2-ին.
  7. 2016... From A to Z! (und) // Inside Soap Yearbook 2017. — 2016. — С. 4.
  8. Ho, Rodney (2017 թ․ ապրիլի 5). «Newest TV shows shooting in Atlanta: 3000 Lb Family, Dynasty pilot, Queer Eye for the Straight Guy revival». The Atlanta Journal-Constitution. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 12-ին.
  9. Holloway, Daniel (2017 թ․ մայիսի 10). «Dynasty Reboot, Military Drama Valor Land Series Orders at CW». Variety. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  10. 10,0 10,1 Saunders, Emma (2017 թ․ մայիսի 11). «Everything we know about the Dynasty remake». BBC. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  11. Andreeva, Nellie (2017 թ․ մայիսի 10). «Dynasty Reboot Picked Up To Series At the CW». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  12. Petski, Denise (2017 թ․ մայիսի 18). «Dynasty Trailer: First Look At The CW Reboot». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  13. McLennan, Cindy (2017 թ․ մայիսի 18). «Dynasty: CW Previews Their Steamy Reboot Series». TVSeriesFinale.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
  14. Petski, Denise (2017 թ․ հունվարի 30). «Dynasty: Nathalie Kelley Cast As Lead In The CW Reboot». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  15. Goldberg, Lesley (2017 թ․ հունվարի 30). «The CW's Dynasty Reboot Casts Its Star». The Hollywood Reporter. Վերցված է 2017 թ․ հունվարի 31-ին.
  16. Petski, Denise (2017 թ․ փետրվարի 10). «Elizabeth Gillies Joins The CW's Dynasty Reboot; William Miller Cast In Searchers». Deadline.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  17. Andreeva, Nellie (2017 թ․ փետրվարի 14). «Dynasty: Sam Adegoke To Star In The CW Reboot». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  18. Petski, Denise (2017 թ․ փետրվարի 24). «Dynasty: CW Reboot Casts Robert Christopher Riley; Valor Adds Charlie Barnett». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  19. Andreeva, Nellie (2017 թ․ մարտի 2). «Dynasty: Grant Show To Star As Blake Carrington In The CW Reboot Pilot». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մարտի 3-ին.
  20. Giddens, Jamey (2017 թ․ մարտի 8). «Empire Star Cast as Hispanic, Gay Male Version of Dynastyʼs Sammy Jo». Daytime Confidential. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  21. Petski, Denise (2017 թ․ մարտի 9). «Dynasty: Rafael de la Fuente Joins The CW Pilot; W. Tré Davis In Valor». Deadline.com. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  22. Carpenter, Cassie (2017 թ․ մայիսի 10). «Ready for a catfight? The CW to air modern-day Dynasty revival». Daily Mail. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  23. Mitovich, Matt Webb (2017 թ․ մարտի 22). «The CW's Dynasty Pilot: Devious Maidś Brianna Brown Guest-Stars as Claudia». TVLine. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]