Նաթալի Քելլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նաթալի Քելլի
Ծնվել էմարտի 3, 1985(1985-03-03)[1] (39 տարեկան)
ԾննդավայրԼիմա, Պերու[2]
ԿրթությունՆոր Հարավային Ուելսի ինստիտուտ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Զաք Ռորիգ

Նաթալի Քելլի (անգլ.՝ Nathalie Kelley, մարտի 3, 1985(1985-03-03)[1], Լիմա, Պերու[2]), ավստրալիացի դերասանուհի պերուական և արգենտինական արմատներով, առավել հայտնի է «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» ֆիլմում Նիլի դերով, ABC-ի «Հետաքննություն ըստ մարմնի» սերիալում Դենի Ալվարեսի դերով և «Lifetime»-ի «Անիրականը» սերիալում Գրեյսի դերով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթալի Քելլին ծնվել է 1985 թվականի մարտի 3-ին Լիմայում, Պերու, արգենտինացի հոր և պերուացի մոր ընտանիքում[3]։ Նա տեղափոխվում է Սիդնեյ երբ 2 տարեկան էր։ Վաղ տարիներից նա երազում էր դերասանուհի դառնալ։ Նա սովորել է աղջիկների համար Հյուսիս-Սիդնեյան միջնակարգ դպրոցում (անգլ.՝ North Sydney Girls High School), որը գտնվում էր Սիդնեյի Հյուսիսային Ափում[3]։ 16 տարեկան հասակում նա դառնում է սալսայի պարուհի, որն օգնում է նրան գումար վաստակել և ավարտին հասղնել կրթությունը։ «Միսս Լատինական Ամերիկա» գեղեցկության մրցույթը նրան բերում է այդքան անհրաժեշտ 1000 դոլլարը, որից հետո նա մեկ տարով ընդմիջում է վերցնում և այնուհետև ուղևորվում Բրազիլիա։ Այն, ինչ Քելլին տեսնում է այնտեղ, նրան ստիպում է խուսափել շոու-բիզնեսից և վերադառնալ տուն, որպեսզի շարունակի կրթությունը սոցիալական գիտությունում Նոր Հարավային Ուելսի համալսարանում։ Նա հասարակական աշխատանքներով էր զբաղվում ավստրալիական բնիկ երիտասարդների հետ քաղաքի արվարձանում՝ Ռեդֆերնում։ Այնուհետև տեղափոխվում է Լոս Անջելես և ի վերջո որոշում է դառնալ կինոդերասանուհի։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին «Կախարդվածները» ֆիլմի պրոդյուսերներ Բրեդ Կերնը, Աարոն Սպելինգը և Դյուկ Վինսենտը մեկ ժամանոց պիլոտային ֆիլմ են ծրագրում «The WB» ընկերության համար, «Ջրահարս» («Mermaid») անվանումով[3][4]։ Քելլին հրավիրվում է որպես գլխավոր հերոսուհի Նիկի, ջրահարս, ով փրկում է երիտասարդ տղային, ով ընկել էր Մայամիի ափերը։ Ֆիլմը հաջողություն չի ունենում և արդյունքում «The WB» և «UPN» ընկերությունները միավորվում են որպես «The CW»։ Այնուհետև Քելլին նկարահանվում է «Միայնակ աստղ» («Lone Star») և «CSI. Հանցագործության վայր» («CSI: Crime Scene Investigation») սերիալներում։

2006 թվականի հունիսը բեկումնային է հանդիսանում դերասանուհու համար։ Քելլին դեր է ստանում «Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ» («The Fast and the Furious: Tokyo Drift») ֆիլմում, «Ֆորսաժ» ֆիլմաշարի երրորդ մասում։ Ֆիլմում Քելլին խաղում է ավստրալուհի դպրոցականի դերը, ով հաճախում էր ճապոնական դպրոց։ Այդ նույն դերը նա խաղում է ինը տարի անց, «Ֆորսաժ 7» ֆիլմում, արխիվային կադրերի օգտագործմամբ։ Ֆիլմն արժանանում է խառը արձագանքների և ամբողջ աշխարհով հավաքում է ավելի քան $ 158 միլիոն։ 2008 թվականի մարտին Քելլին հայտնվում է ցածրաբյուջե «Կայֆի տակ» («Loaded») քրեական ֆիլմում, Ջեսի Մետկալֆի մասնակցությամբ։ 2011 թվականի մարտին Քելլին փոքրիկ դեր է ստանում «Տար ինձ տուն» («Take Me Home Tonight») ռետրո-կատակերգությունում, որում նկարահանվել են Տոֆեր Գրեյսը, Աննա Ֆերիսը և ավստրալուհի Թերեզա Պալմերը։ Ֆիլմը նկարահանվել է Լոս Անջելեսում, 2007 թվականին, սակայն նրա ռելիզը անհայտ պատճառներով հետաձգվում է Universal Pictures-ի կողմից։ Հաջորդ ամիս Քելլին հայտնվում է գլխավոր հերոսուհու դերում ցածրաբյուջե «Քաղաքային հետաքննություն» («Urban Explorer») սարսափ ֆիլմում, որը պատմում է չորս հոգուց բաղկացած քաղաքային հետաքննիչների մասին, ովքեր ուսումնասիրում են Բեռլինի տակ գտնվող ստորերկրյա աշխարհը։ Ֆիլմը քննադատների կողմից արժանանում է բարեհաճ արձագանքների։

2010 թվականին Քելլին նկարահանվում է Բրունո Մարսի «Just The Way You Are» երգի տեսահոլովակում։

2011 թվականի օգոստոսին Քելլին մշտական դերի պայմանագիր է ստորագրում ABC ընկերության հետ, «Հետաքննություն ըստ մարմնի» («Body of Proof» քրեական դրամայի երկրորդ եթերաշրջանում նկարահանվելու համար։ Քելլին Դենի Ալվարեսի դերով հայտնվում է տասը մասերում և եզրափակիչ «Going Viral Part One» սերիայում[5]։

2012 թվականին Քելլին վամպիր-արքայադստեր դերն է խաղում պուերտոռիկական Baby Rasta & Gringo դուետի «Luna Llena» երգի տեսահոլովակում։ 2014 թվականին նա մշտական դեր է ստանում «Lifetime»-ի «Անիրականը» սերիալում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2006 Եռակի ֆորսաժ։ Տոկիոյի դրիֆթ The Fast and the Furious: Tokyo Drift Նիլա
2008 Կաֆի տակ Loaded Էյպրիլ
2011 Տար ինձ տուն Take Me Home Tonight Բեթ
2011 Քաղաքային հետաքննություն Urban Explorer Լյուսիա
2011 Կորուսյալ Սեմ Losing Sam Սեմ Կարճամետրաժ ֆիլմ
2012 Վիսենտ Ֆերնանդեզի արկածախնդրությունները The Man Who Shook the Hand of Vicente Fernandez Էննի
2014 Ինֆիլտրատորներ Infiltrators Ջին Կրոսս

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2005 Ջրահարս Mermaid Նիկի պիլոտային
2010 Միայնակ աստղ Lone Star Սոֆիա «Reverse» դրվագ
2011 C.S.I.. հանցագործության վայր CSI: Crime Scene Investigation Մոնիկա Գեմբլ «Hitting for the Cycle» դրվագ
2011-2012 Հետաքննություն ըստ մարմնի Body of Proof Դենի Ալվարես 10 դրվագ
2015 Անիրականը Un-Real Գրեյս մշտական դեր, 10 դրվագ

Երաժշտական հոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Երգիչ Երգ Դեր
2010 Բրունո Մարս Just the Way You Are Սիրային հետաքրքրություն
2012 Baby Rasta և Gringo Luna Llena Սիրային հետաքրքրություն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #1061496708 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  3. 3,0 3,1 3,2 Bodey, Michael (2006 թ․ հունիսի 14). «Kelley in hot seat». NEWS.com.au. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  4. «Scifi 411 - Upcoming TV Shows». scifi411.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
  5. Body of Proof Review: Outbreak!, TV Fanatic, 28 March 2012
  6. Goldberg, Lesley (2013 թ․ նոյեմբերի 4). «'Rules of Engagement,' 'Mad Men' Alums Among 4 Cast in Lifetime's 'Unreal' (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2014 թ․ փետրվարի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաթալի Քելլի» հոդվածին։


ալի}}