Դիեգո Ռոդրիգես Պորսելոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դիեգո Ռոդրիգես Պորսելոս
իսպ.՝ Diego Rodrígues Porselos
Diego Porcelos 2.jpg
Բուրգոսում գտնվող Սանտա Մարիայի կամարրին քանդակված Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի արձանը
Դրոշ
Կաստիլիայի կոմս
873 թվական - 885 թվական
Նախորդող Կոմսս Ռոդրիգո
Հաջորդող Մունո Նունես
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր 855
Ծննդավայր Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Վախճանի օր հունվարի 31, 885
Վախճանի վայր Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա
Հայր Կոմսս Ռոդրիգո
Մայր Մունի (Մունիադոննա)
Զավակներ որդիներ՝ Ռոդրիգո Աբոլմոնդար Ալբո, Գոնսալո, Դիեգո, Ֆերնանդո, Գոմես
դուստրեր՝ Գուտինա, Ասուրա

Դիեգո Ռոդրիգես Պորսելոս (իսպ.՝ Diego Rodrígues Porcelos, լատ.՝ Didaco, մահացել է՝ հունվարի 31, 885 թվական[1]), Կաստիլիայի կոմս (873-885 թվականներին)[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատանեկության տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը եղել է Կաստիլիայի կոմսության ղեկավար Ռոդրիգոյի միակ որդին: Ենթադրվում է, որ իր Պրոսելոս մականունը նա ստացել է Սան Միլյան դե Պորսելոս վանական համալիրի անվանումից[4]:

Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի մասին պատմական աղբյուրներում առաջին հիշատակումը, որոնք հասել են մեր ժամանակներ, թվագրվում է 863 թվականի մարտի 15-ով: Այն վերաբերում է նրա կողմից ստորագրված Սան Միլյան դե Պորսելոս վանական համալիրի նվիրապետական ձեռագրին, որը պահպանվել է ավելի ուշ պատրաստված կրկնօրինակով: Ձեռագրում Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը ներկայացված է որպես Կաստիլիայի կոմս, սակայն պատմաբանները կարծում են, որ այդ փաստաթղթի թվագրումը, չնայած արտացոլում է կրկնօրինակում, սակայն ենթարկված է հետագա վերախմբագրման, որի նպատակն է եղել Սան Միլյան դե Պորսելոս վանական համալիրը թվագրել ավելի հին ժամանակներով: Համանման կասկածներ առկա են նաև այդ վանքի արծիվի այլ փաստաթղթերի նկատմամբ, որոնցում հիշատակվում է կամս Դիեգոյի անունը[5][6]:

Կաստիլիական կոմսության ժառանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

873 թվականին Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը դառնում է Կաստիլիայի կոմս՝ այն ժառանգելով հոր՝ Ռոդրիգոյի մահվանից հետո: Դիեգո Ռոդրիգես Պորսելոսին Կաստիլիայի հանձնումը դարձավ Աստուրիայի թագավորության պատմության մեջ արյունակցական կապի իրավունքով կոմսության ժառանգման առաջին դեպքը: Հավանաբար այդ փաստը ճանաչվեց, որպեսզի ընդգծվի նաև տիտղոսը, որը կաստիլիական նոր ղեկավարն օգտագործում էր իր ձեռագրերի ներքո՝ «Դիեգո, Աստծո կամոք Կաստիլիայի կոմս»[4]:

Ենթադրվում է, որ ինչպես հայրը, այնպես էլ Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը դարձավ Աստուրիայի թագավորության թագավոր Ալֆոնսո III Մեծի ամենամոտիկ մերձավորներից: 870-ական թվականներին քրիստոնյաները չէին իրականացնում խոշոր ռազմական գործողություններ ընդդեմ Կորդովայի ամիրայության՝ սահմանափակվելով խռովարարներին, Կորդովայի էմիր Մուհամադ I-ի դեմ ապստամբածներին պարբերաբար օգնություն ցուցաբերելով: Այդ իսկ պատճառով իսպանա-մահմեդական հեղինակները Պիրենեյան թերակղզու 7-ից 10-րդ դարերի պատմությունը մանրամասն նկարագրելիս գրեթե ոչինչ չեննհայտնում այդ ժամանակահատվածում Կաստիլիական կոմսությունում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Հավաստի տեղեկություններ կան միայն կոմս Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի ղեկավարման վերջին ժամանակների վերաբերյալ[4]:

Մասնակցությունը Ռեկոնկիստային[խմբագրել | խմբագրել կոդը]

882-883 թվականների իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

880-ական թվականների սկզբներին վերսկսվեցին մավրերի ռազմական ներխուժումները դեպի Աստուրիայի թագավորության տարածք: Այդ հանգամանքը պայմանավորված էր աջակցության հետ, որը թագավոր Ալֆոնսո III-ը ցուցաբերել էր խռովարար մուլադական Բանու Քասի ընտանիքին, որը ընդարձակ տարածքներ էր տնօրինում քրիստոնեական հողերի սահմանների մոտ: 882 թվականին էմիր Մուհամադ I-ը ռազմական արշավանք իրականացրեց ընդդեմ ապստամբների ղեկավար, Տոլեդոյի վալ Մուհամադ I իբն Լուբի և ստիպեց նրան ենթարկվել իր իշխանությանը: Դրանից հետո, համաձայն «Ալբելդայի ժամանակագրության» հաղորդագրության, մահմեդականների զորքերը երկու Մուհամադների ղեկավարությամբ ներխուժեցին Աստուրիայի թագավորությանը պատկանող Ալավա, սակայն տեղական կոմս Վելա Խիմենեսը կարողացավ հետ շպրտել նրանց հարձակումը իրեն պատկանող Սելիորիգո ամրոցի մոտ: Նաև հաջողությամբ հետ կանխվեց մավրերի գրոհը Պանկորբոյում գտնվող ամրոցի վրա, որը պաշտպանում էր Դիեգո Ռոդրիգես Պորսելոս: Սակայն մահմեդական զորքերի՝ Առլանսոն գետի երկայնքով ձգվող դեռևս բավարար չափով չամրացված կաստիլիական ամրությունների վրա իրականացրած հարձակումն ավարտվեց հաջողությամբ. մի քանի ամրոցներ, այդ թվում նաև՝ Կաստրոխերիսը ոչնչացվեցին[7]: Այն ժամանակ Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի վասալ, իսկ հետագայում նաև Կաստիլիայի կոմս Մունո Նունեսը, ում հանձնարարված էր Կաստրախերիսի պաշտպանությունը, լքել էր ամրոցը դեռևս մինչև մահմեդականների զորքերի գալը:

Այդ ժամանակվանից սկսած Մուհամադ I իբն Լուբը ռազմական արշավանքի ժամանակ իր հավատարմությունը Կորդովայի էմիրին ցուցաբերման համար բացի Տոլեդոյից, նաև ստացավ Վալտերան, Սարագոսան և Տուդելան և դարձավ Աստուրիական թագավորության գլխավոր հակառակորդը: 883 թվականին ալավցիների ու կաստիլիացիների զորքերը հարձակում իրականացրեցին Մուհամադ I իբն Լուբի տիրույթների ուղղությամբ, ով, ի պատասխան քրիստոնեաների այդ գործողությունների, ասպատակեց Ալվայի ու Կաստիլիայի հողերը[7]:

Կաստիլիայի կոմսության ընդարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այնուամենայնիվ, մավրերի հետ պատերազմը չհանգեցրեց Կաստիլիական կոմսության ընդարձակմանը դեպի հարավ: Դրան նպաստեց նաև Կորդովայի էմիրի հետ պայքար նպատակով Մուհամադ I իբն Լուբայի ուժերի տեղափոխումը: 883 թվականին Բանու Քասի ընտանիքի ղեկավարը կրկին ապստամբել էր Կորդովայի էմիրի դեմ:Իսպանա-քրիստոնեական ժամանակագրության հաղորդագրության համաձան 882 [8] կամ 884 թվականին[9] Դիեգո Ռոդրիգես Պորսելոս թագավոր Ալֆոնսո III-ի հրամանով ուղարկվում է Բուրգոս, որը նրա իրավահաջորդի օրոք դառնում է Կաստիլիայի մայրաքաղաք: Այդ իրադարձությունն իր արտացոլումն է ստացել աստուրա-լեոնական որոշ աղբյուրներում[10]: Հետագա պատմիչները Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի՝ Բուրգոս տեղափոխվելու հանգամանքը ներկայացրել են որպես բնակավայրի հիմնադրում, չնայած հավանական է, որ այդ վայրում բնակավայր է գոյություն ունեցել դեռևս ավելի վաղ ժամանակներում (հնարավոր է, որ դեռևս վեստգոթերի ժամանակներում)[11]:

Ժամանակագիրները նաև հայտնում են, որ 884 թվականին կոմս Դիեգո Ռոդրիգես Պորսելոսը հիմնադրել է Хроники также сообщают, что в 884 году граф Диего основал Ուբերնուն և կրկին բնակեցրեցլ Կաստրոխերիսը: Սան Ֆելիսես դե Օկա վանական համալիրին կոմս Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի կողմից տրվածձեռագիրը վկայում է, որ ժամանակակից Վիլյաֆրանկա Մոնտես դե Օկայի շրջակա տարածքները նույնպես ներառվել էին Կաստիլիայի թագավորության կազմում: Այստեղ կոմսի աջակցությամբ վերականգնվեց եպիսկոպոսությունը, որը դադարել էր գոյություն ունենալ Պիրենեյան թերակղզու արաբական նվաճումներից հետո[4]:

Դիեգո Ռոդրիգես Պորսելոսին համարում են նաև Վիլյադեգո քաղաքի հիմնադիր, որը անվանվել է նրա պատվին: Ենթադրվում է, որ նրա ղեկավարման վերջին տարիներին է վերաբերվում նաև մի շարք սահմանային ամրոցների կառուցման սկսումը, որոնց շուրջ հետագայում ձևավորվեցին կաստիլիական մի շարք քաղաքների (Կաստրիլո դե լա Վեգա, Տորեպադրե, Պամպլեգա և ուրիշներ)[4]:

Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի մահվան հանգամանքների մասին շատ քիչ տեղեկություններ են հայտնի: «Նախերի ժամանակագրությունը» նրա մահը թվագրում է 875 թվականի հունվարի 31-ով, սակայն պատմաբանները կարծում են, որ ժամանակագրությունում գրչի սխալի պատճառով տեքստում առկա է անճշտություն և որ 875 թվականի փոխարեն պետք է լիներ 885 թվական: Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի թաղման վայր է նշվում Կորնուդիլ բնակավայրը: Այդ նույն պատմիչը հաղորդում է, որ Կաստիլիայի կոմսը մահացել է բռնության հետևանքով[12] (զովել էէ կամ սպանվել), սակայն չի նշում ոչ մի լրացուցիչ տեղեկություններ: Պատմաբանները ենթադրում են, որ Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի մահը կարող է կապված լիներ կա՛մ 884 թվականին տեղի ունեցած Ալֆոնսո III Մեծ թագավորի եղբայր Ֆրուելա Օրդոնեսի ապստամբության[1], կա՛մ 885 թվականին Աստուրիայի թագավորի դեմ տեղի ունեցած կոմս Էրմենգիլդո Պերեսի ապստամբության հետևանքով: Հնարավոր է, որ Կաստիլիայի կոմսը սատարել է այդ ապստամբություններից որևէ մեկը և Ալֆոնսո III թագավորի հրամանով մահապատժի ենթարկվել խռովության մյուս մասնակիցների հետ միասին[4]:

9-րդ դարի վերջին և 10-րդ դարի սկզբին Կաստիլիայում տեղի ունեցած այդ իրադարձությունների մասին պատմական աղբյուրներից ստացված տեղեկությունների սղության պատճառով հստակ հայտնի չէ, թե ով դարձավ Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի իրավահաջորդը: Ենթադրվում է, որ հետագա մի քանի տարիներին Կաստիլիայում միասնական կոմսական իշխանություն չի եղել, իսկ այդ հողերի կառավարումը Ալֆոնսո III թագավորի կողմից հանձնված էր իր միանգամից մի քանի վասալների: Հաջորդ անձը, ում մասին առկա է որպես «Կաստիլիայի կոմս» հիշատակում, հանդիսանում է Մունո Նունեսը, ով այդպես էր տիտղոսավորվել 899 թվականի ձեռագրերից մեկում[13]:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմս Դիեգո Ռոդրիգես Պորսելոսի կնոջ անունը հայտնի չէ: Այդ ամուսնությունից նա ունեցել է մի քանի երեխաներ, որոնց ցանկը ներկայացված է ստորև՝[14]՝

  • Ռոդրիգո Դիաս Աբոլմոնդոր Ալբո (մահացել է 930 թվականից հետո),
  • Գոնսալես Դիաս (մահացել է 921 թվականի փետրվարի 2-ից հետո),
  • Մարսելո Դիաս,
  • Դիեգո Դիաս (մահացել է մոտավորապես 945 թվականին),
  • Ֆերնանդո Դիաս (մահացել է 932 թվականի մայիսի 1-ին, եղել է Լանտարոնայի և Սերեսոյի կոմս),
  • Գուտինա Դիաս (ամուսնացել է Ֆերնանդո Մունեսո Նիգերի հետ),
  • Ասուրա (ամուսնացել է Աստուրիայի թագավոր Օրդոնո I որդի Նունո Օրդոնեսի հետ, ով մահացել է մոտավորապես 870 թվականին),
  • Գոմես Դիաս (մահացել է 932 թվականի մայիսի 1-ից հետո):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Martínez Díez G. El condado de Castilla. P. 180—181.
  2. Martínez Díez, Gonzalo (2004). El Condado de Castilla (711-1038). La historia frente a la leyenda. Valladolid: Junta de Castilla y León. ISBN 84-9718-275-8.
  3. López Mata, Teófilo (1957). Geografía del Condado de Castilla a la muerte de Fernán González. Madrid, Instituto Jerónimo Zurita.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Historia del Condado de Castilla. Capítulo IV. El Condado de Castilla bajo Diego Rodríguez (873 — c. 885)» (իսպաներեն)։ Bardilia։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-16-ին։ Վերցված է 19.9.2016 
  5. Martínez Díez G. El condado de Castilla. P. 166—167.
  6. «Historia del Condado de Castilla. Miscelánea. Fuentes históricas:Documentos (IV)» (իսպաներեն)։ Bardulia։ Արխիվացված օրիգինալից-ից 2009-03-28-ին։ Վերցված է 19.9.2016 
  7. 7,0 7,1 Martínez Díez G. El condado de Castilla. P. 172—176.
  8. Կաստիլիական առաջին տարեգրություն (882 թվական)
  9. Բուրգոսի ժամանակագրություն (884 թվական)
  10. Կարդենիի առաջին ժամանակագրություն (882 թվական), Կոմպոստելայի տարեգրություն (882 թվական), Նախերի ժամանակագրություն (882 թվական):
  11. Martínez Díez G. El condado de Castilla. P. 181—185.
  12. Նախերի ժամանակագրություն (875 թվական):
  13. «Historia del Condado de Castilla. Capítulo V. Los diversos condes castellanos (c. 885—931)» (իսպաներեն)։ Bardilia։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-16-ին։ Վերցված է 19.9.2016 
  14. «Castile & Leon, counts & kings» (անգլերեն)։ Foundation for Medieval Genealogy։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-02-26-ին։ Վերցված է 19.9.2016 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]