Դիգնիդադ գաղութը: Չկա վերադարձ
Դիգնիդադ գաղութը: Չկա վերադարձ անգլ.՝ Colonia | |
---|---|
Երկիր | ![]() ![]() ![]() ![]() |
Ժանր | թրիլեր և դրամա |
Թվական | փետրվարի 18, 2016[1][2], սեպտեմբերի 13, 2015, հուլիսի 1, 2016 և հուլիսի 20, 2016 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Ֆլորիան Գալլենբերգեր[3] |
Պրոդյուսեր | Բենյամին Հերմանն |
Սցենարի հեղինակ | Ֆլորիան Գալլենբերգեր |
Դերակատարներ | Էմմա Ուոթսոն, Դանիել Բրյուլ, Միքայել Նյուկվիսթ, Vicky Krieps?[4], Julian Ovenden?[4], Մարտին Վուտկե[4], August Zirner?[4], César Bordón?[4], Stefan Merki?[4], Katharina Müller-Elmau?[4], Paul Herwig?[4], Johannes Allmayer?[4], Cuco Wallraff?[4], Iván Espeche?[4] և Herbert Forthuber?[4] |
Օպերատոր | Կոլյա Բրանդտ |
Երաժշտություն | Ֆերնանդո Վելասկես |
Մոնտաժ | Hansjörg Weißbrich? |
Պատմվածքի վայր | Բեռլին |
Տևողություն | 110 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Colonia (film) Վիքիպահեստում |
Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ (գերմ.՝ Colonia Dignidad – Es gibt kein Zurück, անգլ.՝ Colonia), գերմանացի կինոռեժիսոր Ֆլորիան Գալլենբերգերի 2015 թվականին նկարահանած պատմական ռոմանտիկ թրիլերը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական պատմական փաստերի հիման վրա։ Ֆիլմում գլխավոր իրադարձությունները ծավալվում են գերմանացի մի երիտասարդ զույգի շուրջ, ովքեր հայտնվում են 1973 թվականին Չիլիում տեղի ունեցած զինվորական հեղշրջման կիզակետում։ Ներկայացվում են Դիգնիդադ գաղութում տեղի ունեցած իրադարձություննեը։ Այս գաղութը Պաուլ Շեֆերի կողմից 1961 թվականին Չիլիում հիմնադրված գերմանական բնակավայր էր, որտեղ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ապաստան էին գտել նացիստ մի շարք հանցագործներ։ Չիլիում զինվորական հեղաշրջումից հետո այս գաղութը դարձավ գաղտնի բանտ, որտեղ բանտարկվում և դաժան կտտանքների էին ենթարկվում Աուգուստո Պինոչետի իշխանությանը դեմ գնացող անձինք։
Գերմանացի լրագրող Դանիելը ձերբակալվում է Չիլիի գաղտնի ոստիկանության կողմից և ուղարկվում Դիգնիդադ գաղութը, որտեղ նա ենթարկվում է դաժան տանջանքների։ Դանիելի ընկերուհին՝ Լենան, տեղեկանալով, որ իր սիրելի տղամարդը գտնվում է այդ գաղութում, որոշում է ինչ գնով էլ որ լինի դուրս բերել նրան այդ վայրից։
Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերակատար | Հերոս |
---|---|
Էմմա Ուոթսոն | Լենա |
Դանիել Բրյուլ | Դանիել |
Միքայել Նյուկվիսթ | Պաուլ Շեֆեր |
Ռիչենդա Քերի | Գիզելա |
Վիքի Քրիպս | Ուրսել |
Ջեանն Վերներ | Դորո |
Ավգուստ Ցիրներ | Գերմանիայի դեսպանը |
Մարթին Վութթկե | Նիլս Բիդերմանն |
Ջուլիան Օվենդեն | Ռոման Բրոյեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆիլմի պաշտոնական կայքէջը(անգլ.)
- Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|