Ջուլիան Օվենդեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլիան Օվենդեն
Ծնվել էնոյեմբերի 29, 1976(1976-11-29) (47 տարեկան)
ԾննդավայրՇեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԻթըն քոլեջ, Դրամատիկական արվեստի Ուեբեր Դուգլասի ակադեմիա, Նոր Քոլեջ և St Paul's Cathedral School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, թատրոնի դերասան և հեռուստատեսային դերասան
julianovenden.com

Ջուլիան Մարկ Օվենդեն (անգլ.՝ Julian Mark Ovenden, նոյեմբերի 29, 1976(1976-11-29), Շեֆիլդ, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, որն հայտնի է «Դաունթոնի աբբայություն» հեռուստասերիալի Չարլզ Բլեյքի, «Ֆոյլի պատերազմը» հեռուստասերիալի Էնդրյու Ֆոյլի և «Թագ» հեռուստասերիալում կատարած Ռոբերտ Քենեդիի դերերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվենդենը Եղիսաբեթ II թագուհու նախկին քահանա Քենոն Ջոն Օվենդենի երեք երեխաներից մեկն է[1][2]։

Մանուկ հասակում Օվենդենը երգել է Սուրբ Պողոսի տաճարի երգչախմբում։ Հետո նա Իթըն քոլեջում ստացել է երաժշտական կրթաթոշակ[3]։ Այնուհետև Օքսֆորդի համալսարանի Նոր քոլեջում երգչախմբային կրթաթոշակով սովորել է երաժշտություն[2]։ Պատրաստվելով դառնալ օպերային երգիչ[4]՝ մյուզիքլներում նա պրոֆեսիոնալ օգտագործել է իր երաժշտական կրթությունը։ Ավելի ուշ դերասանական վարպետության ուսուցումը շարունակել է Ուեբեր Դուգլասի դրամատիկական արվեստի ակադեմիայում[1]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Օվենդենը ամուսնացած է անգլիացի օպերային երգչուհի Քեյթ Ռոյալի հետ։ Զույգն ունի որդի՝ Ջոնի Բոն, որը ծնվել է 2009 թվականին։ Նրանք ամուսնացել են 2010 թվականի դեկտեմբերի 20-ին։ Արարողությունը կատարել է Օվենդենի հայրը, որը նույն օրը մկրտել է նրանց որդուն[2]։ 2011 թվականի նոյեմբերին զույգն ունեցել է դուստր՝ Օդրին[3]։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2000 Merrily We Roll Along Ֆրանկլին [5]
2004 Գրանդ հոթել Grand Hotel Բարոն [6]
2006 Butley Ջոզեֆ Քեյսթոն [7]
2008 Մարգարիտ Marguerite Արման [8]
2009 Annie Get Your Gun Բաթլեր [9]
2011 Մահը վերցնում է հանգստյան օրը Death Takes a Holiday Մահ [10]
2014 My Night with Reg Ջոն [11]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություն
2002 Հավաքվենք միասին Come Together Մեթ Հեռուստաֆիլմ
2002-2003 Ֆորսայթների պատմությունը The Forsyte Saga Վել Դարթի Մինի սերիալ, 10 էպիզոդ
2002-2008 Ֆոյլի պատերազմը Foyle's War Էնդրյու Ֆոյլ Մշտական դեր, 7 էպիզոդ
2003 Թագավորական The Royal բժիշկ Դևիդ Շերիթոն Մշտական դեր, 15 էպիզոդ
2004 Սուրբ Ծննդյան ուրվականները A Christmas Carol Ֆրեդ Անդերսոն Հեռուստաֆիլմ
2005 Ագաթա Քրիստիի Պուարո Agatha Christie's Poirot Մայքլ Շեյն «After the Funeral» էպիզոդ
2005-2006 Կապված Related Ջեյսոն Գրինշթեյն Պարբերական դեր, 13 էպիզոդ
2006 Կախարդված Charmed Նովակ «12 Angry Zen» էպիզոդ
2010 Առաջին գիշեր First Night Թոմ
Համաձայն եմ I Do Հյուգո Կարճամետրաժ
Յուրաքանչյուր մարդու սիրտը Any Human Heart Էռնեստ Հեմինգուեյ Մինի սերիալ, 3 էպիզոդ
2011 Սպանություններ Միդսոմերում Midsomer Murders Բեն Վիվիանի «Dark Secrets» էպիզոդ
2013 Սմեշ Smash Սայմոն/նախագահ Ջոն Ֆ․ Քենեդի Պարբերական դեր, 4 էպիզոդ
2014 Տիեզերք։ Տարածություն և ժամանակ Cosmos: A Spacetime Odyssey Մայքլ Ֆարադեյ (գոլոս) «The Electric Boy» էպիզոդ
Ակտիվներ The Assets Գերի Գրայմաս Մինի սերիալ, 5 էպիզոդ
2013-2014 Դաունթոնի աբբայություն Downton Abbey Չարլզ Բլեյք Մշտական դեր, 9 էպիզոդ
2014-2015 Տեսադաշտում Person of Interest Ջերեմի Լամբերտ Պարբերական դեր, 4 էպիզոդ
2015 Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ Colonia Ռոման
2016 Խոստովանություն Le confessioni Մեթյու Փրայս
2017 Շքանշանի անկումը Knightfall Գիյոմ դե Նոգարե
Թագ Crown Ռոբերտ Քենեդի 2-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայում էպիզոդիկ դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Liz Hoggard (2008 թ․ մայիսի 20). «Marguerite's man». The Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 2,2 Sarah Oliver (2011 թ․ հունվարի 22). «The other Royal wedding: Opera singer Kate Royal on juggling her family with stellar performances worldwide». Daily Mail. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  3. 3,0 3,1 Chrissy Iley (2012 թ․ ապրիլի 15). «Julian Ovenden: the sweet-singing son of a Queen's chaplain». The Telegraph.
  4. Dalya Alberge (2010 թ․ հոկտեմբերի 30). «Opera: it sounds like being the next big thing in movies». The Observer. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  5. Michael Billington (2000 թ․ դեկտեմբերի 13). «The heart-piercing, time-travelling Sondheim: Merrily We Roll Along (Donmar Warehouse, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  6. Michael Billington (2010 թ․ հոկտեմբերի 30). «Grand Hotel (Donmar Warehouse, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  7. Ben Brantley (2010 թ․ հոկտեմբերի 30). «Zingers Shoot Forth From Inside a Toxic Fog». The New York Times. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. Michael Billington (2008 թ․ մայիսի 21). «Marguerite (Haymarket, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  9. Michael Billington (2009 թ․ հոկտեմբերի 18). «Annie Get Your Gun (Young Vic, London)». The Guardian. Վերցված է 2011 թ․ փետրվարի 20-ին.
  10. Set Aside That Scythe, and Let’s Put on a Show, Charles Isherwood, New York Times, 21 July 2011. Retrieved: 9 August 2014.
  11. My Night With Reg review – fine revival for caustic study of gay manners, Michael Billington, The Guardian, 6 August 2014. Retrieved: 9 August 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիան Օվենդեն» հոդվածին։