Քննարկում:Դիգնիդադ գաղութը։ Չկա վերադարձ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջակետից հետո փոքրատառ չպետք է լինի՞։--Լիլիթ (քննարկում) 15:09, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]

Դու ճիշտ ես Լիլիթ ջան, հայերենում սովորաբար միջակետից հետո փոքրատառ է լինում, սակայն երբեմն երբ երկու համադիր վերնագրեր են լինում կարելի է նաև մեծատառ գրել։ Այս դեպքում ես գերմաներեն բուն վերնագրում առկա գիծ (-) տրոհման նշանը, որը նշանակում է դադար-բացատրություն փոխարինեցի հայերենի միջակետով։ Ինչպես գիտես հայերենում ի տարբերություն եվրոպական լեզուների գիծն այս նպատակով չի օգտագործվում։ Կարելի է հայերենում փոխարինել այն վերջակետով, բութով կամ միջակետով։ Ես նախընտրեցի միջակետը։ --ՀՎ (քննարկում) 15:35, 15 Հոկտեմբերի 2016 (UTC)[reply]