Դիաֆրագմա (խտրոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիաֆրագմա (խտրոց)
Միզապարկ, 2։ pubic bone, 3: միզուկ, 4։ հեշտոց, 5։ արգանդ, 6։ fornix, 7: [արգանդի վզիկ, 8։ Դիաֆրագմա 9։ ուղիղ աղիք
Ընդհանուր տեղեկություններ
Բեղմնականխման ձևը/տեսակըՊատնեշային
Մարդկությանը հայտնի է1880-ականներ
Ձախողման ցուցանիշը (առաջին տարում)
Ճիշտ կիրառման դեպքում6%[1]
Տիպական կիրառման դեպքում12%[1]
Կիրառում
Դարձելիություն (պտղաբերության վերականգնում)դարձելի
ՀուշումՏեղադրել մինչ սեռական հարաբերությունը (սերմնասպաններով) և օրգանիզմում թողնել 6-8 ժամ
Կլինիկական նշաններՉափի համապատասխանեցման, իսկ որոշ երկրներում նաև բժշկի նշանակման համար
Առավելություններ և թերություններ
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից պաշտպանությունՀնարավոր է
ԱռավելություններԿարելի է օգտագործել 1-3 տարի
ՌիսկերՄիզուղիների բորբոքում, հազվադեպ՝ տոքսիկ շոկի համախտանիշ

Դիաֆրագմա (խտրոց) բեղմնականխման հեշտոցային պատնեշային միջոց։ Այն փափուկ լատեքսից կամ սիլիկոնից պատրաստված գմբեթաձև հարմարանք է՝ եզրին ամրացված զսպանակով։ Դիաֆրագման զսպանակի շնորհիվ սեղմվում է արգանդի պատերը և փակում արգանդի վզիկի բացվածքը՝ խոչընդոտելով սպերմայի ներթափանցումը արգանդի խոռոչ՝ արտաքին բացվածքի միջով։

Բժշկական կիրառությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաֆրագման տեղադրելուց կամ հանելուց առաջ անհրաժեշտ է նախ լվանալ ձեռքերը[2] ՝ հեշտոցային ուղի վնասակար բակտերիաների ներթափանցումից խուսափելու նպատակով։ Դիաֆրագման տեղադրելու համար սեղմում են զսպանակն այնպես, որպեսզի այն դառնա ձվաձև կամ կամարաձև։ Դիաֆրագմայի տեղադրումը հեշտացնելու նպատակով՝ դրա եզրօղակը կարելի է պատել ջրային հիմք ունեցող քսուքներով (սովորաբար՝ սերմնասպաններով)։ Կարելի է նաև դիաֆրագմայի գմբեթի մեջ լցնել մեկ թեյի գդալ (5 մլ) սերմնասպան քսուք՝ մինչ տեղադրելը կամ տեղադրելուց հետո՝ որևէ հարմարանքի օգնությամբ[3]։

Դիաֆրագման պետք է տեղադրել սեռական հարաբերությունից որոշ ժամանակ առաջ և թողնել հեշտոցում 6-8 ժամ՝ տղամարդու վերջին սերմնաժայթքումից հետո[4]։ Հանելուց հետո, մինչև տուփի մեջ տեղավորելը, դիաֆրագման անհրաժեշտ է մաքրել տաք, ոչ թանձր օճառաջրով։ Անհրաժեշտ է առնվազն 24 ժամը մեկ անգամ դիաֆրագման հանել հեշտոցից[3], լվանալ, ինչից անմիջապես հետո այն կարելի է նորից տեղադրել։

Չափի համապատասխանեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամարաձև զսպանակավոր դիաֆրագմա՝ տուփի մեջ։ Կողքին 25 ցենտանոց մետաղադրամ՝ չափերի մասին պատկերացում կազմելու համար

Դիաֆրագմաները սովորաբար ունենում են տարբեր չափեր, հետևաբար կնոջը համապատասխանող չափը որոշելու համար անհրաժեշտ է խորհրդակցել բժիշկ-մասնագետի հետ։ Գոյություն ունեն նաև մեկ համընդհանուր չափ ունեցող դիաֆրագմաներ, որոնք հարմարեցման հատուկ կարիք չունեն[5]։

Լատեքսային հակաբեղմնավորիչ միջոցների հետ խորհուրդ չի տրվում օգտագործել յուղային հիմքով քսուքներ։ Յուղ պարունակող քսուքները և հեշտոցային դեղամիջոցները լատեքսի արագ քայքայման պատճառ են դառնում և էապես մեծացնում են դիաֆրագմայի փչանալու կամ պատռվելու հավանականությունը[4]։

Արդյունավետությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ «Բեղմնականխիչ տեխնոլոգիա» գրքույկի՝ դիաֆրագմայի հետ սերմնասպաններ օգտագործելու դեպքում մեթոդի ձախողման ցուցանիշը կազմում է տարեկան 6%[6]։ ։ Հղիանալու իրական ցուցանիշը դիաֆրագմա օգտագործողների շրջանում տարբեր է՝ կազմելով տարեկան 10%[7] մինչև 39 %[8]՝ կախված այն հանգամանքից, թե հետազոտությունը բնակչության ինչպիսի խմբի շրջանակներում է իրականացվել։ Ի տարբերություն այլ հեշտոցային պատնեշային միջոցների՝ դիաֆրագմայի արդյունավետությունը ծննդաբերած և չծննդաբերած կանաց համար նույնն է[9]։

Դիաֆրագմաները պատրաստում են լատեքսից կամ սիլիկոնից և ունենում են 50-ից 105 մմ տրամագիծ։

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիաֆրագման որևէ կերպ չի ազդում կնոջ բնական ցիկլի վրա, ուստի կնոջ հղիանալու ունակությունը վերականգնելու համար սպասել պետք չէ։ Դիաֆրագման պետք է օգտագործել միայն սեռական ակտի ընթացքում։ Մեծ թվով կանայք, հատկապես նրանք, ովքեր ավելի հազվադեպ են սեռական հարաբերություններ ունենում, նախընտրում են պատնեշային բեղմնականխումը, ինչպիսին է, օրինակ՝ դիաֆրագմայի օգտագործումը, այն մեթոդներից, որոնք ամենօրյա գործողություն են պահանջում[2]։

Պաշտպանություն սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որոշ տվյալների՝ արգանդի վզիկի բջիջները հատկապես զգայուն են սեռական ճանապարհով փոխանցվող որոշ վարակների (ՍՃՓՎ) նկատմամբ։ Հեշտոցային պատնեշային միջոցները, ինչպիսին է օրինակ՝ դիաֆրագման, կարող են ինչ-որ չափով պաշտպանել կնոջն այդպիսի վարակներից։ Մինչդեռ, մի ուսումնասիրության արդյունքում, որի նպատակն էր պարզել, թե արդյոք դիաֆրագման պաշտպանում է ՄԻԱՎ-ից, թե ոչ, արձանագրվել է, որ այն կանաց շրջանում, ովքեր օգտվել են և՛ տղամարդու պահպանակից, և՛ դիաֆրագմայից, գրանցվել է ՄԻԱՎ-ով վարակվածության նույնպիսի ցուցանիշ, ինչպիսին գրանցվել է միայն տղամարդու պահպանակից օգտվող կանաց շրջանում[10]։

Խորհուրդ չի տրվում օգտագործել լատեքսային բեղմնականխիչ միջոցներ այն կանանց (կամ նրանց զուգընկերներին), ովքեր ալերգիկ են լատեքսի նկատմամբ։

Դիաֆրագմայի օգտագործման հետ է կապվում միզուղիների վարակի վտանգի մեծացումը[11]։ Միզելը դիաֆրագմա տեղադրելուց առաջ և սեռական հարաբերությունից հետո, կարող է նվազեցնել այդ վտանգը[2]։ Դիաֆրագմա օգտագործող 100,000 կնոջից 2.4 դեպքում ի հայտ է եկել թունավոր (տոքսիկ) շոկի համախտանիշ, և գրեթե բոլոր այդ դեպքերում, միջոցը գտնվել է կնոջ հեշտոցում 24 ժամից ավելի[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Trussell, James (2011). «Contraceptive efficacy». In Hatcher, Robert A.; Trussell, James; Nelson, Anita L.; Cates, Willard Jr.; Kowal, Deborah; Policar, Michael S. (eds.) (eds.). Contraceptive technology (20th revised ed.). New York: Ardent Media. էջեր 779–863. ISBN 978-1-59708-004-0. ISSN 0091-9721. OCLC 781956734. {{cite book}}: |editor6-first= has generic name (օգնություն) Table 26–1 = Table 3–2 Percentage of women experiencing an unintended pregnancy during the first year of typical use and the first year of perfect use of contraception, and the percentage continuing use at the end of the first year. United States. Արխիվացված 2017-02-15 Wayback Machine
  2. 2,0 2,1 2,2 Johnson, Jennifer (2005 թ․ դեկտեմբեր). «Diaphragms, Caps, and Shields». Planned Parenthood. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  3. 3,0 3,1 3,2 Allen, Richard (2004 թ․ հունվար). «Diaphragm Fitting». American Family Physician. American Academy of Family Physicians. 69 (1): 97–100. PMID 14727824. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  4. 4,0 4,1 «Diaphragm». Feminist Women's Health Center. 2006 թ․ հունվար. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. «A new kind of diaphragm». 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 8-ին.
  6. Hatcher, RA; Trussel J; Stewart F (2000). Contraceptive Technology (18th ed.). New York: Ardent Media. ISBN 0-9664902-6-6. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  7. Bulut A, Ortayli N, Ringheim K, Cottingham J, Farley T, Peregoudov A, Joanis C, Palmore S, Brady M, Diaz J, Ojeda G, Ramos R; Ortayli; Ringheim; Cottingham; Farley; Peregoudov; Joanis; Palmore; Brady; Diaz; Ojeda; Ramos (2001). «Assessing the acceptability, service delivery requirements, and use-effectiveness of the diaphragm in Colombia, Philippines, and Turkey». Contraception. 63 (5): 267–75. doi:10.1016/S0010-7824(01)00204-9. PMID 11448468.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. Kippley, John; Sheila Kippley (1996). The Art of Natural Family Planning (4th addition ed.). Cincinnati, Ohio: The Couple to Couple League. էջեր 146. ISBN 0-926412-13-2., which cites:
    Guttmacher Institute (1992). «Choice of Contraceptives». The Medical Letter on Drugs and Therapeutics. 34 (885): 111–114. PMID 1448019.
  9. Trussell J, Strickler J, Vaughan B; Strickler; Vaughan (1993). «Contraceptive efficacy of the diaphragm, the sponge and the cervical cap». Fam Plann Perspect. 25 (3): 100–5, 135. doi:10.2307/2136156. JSTOR 2136156. PMID 8354373.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  10. «QUESTIONS & ANSWERS: The MIRA Diaphragm Trial Results». Cervical Barrier Advancement Society. 2007 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից (DOC) 2007 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 22-ին.
  11. Fihn S, Latham R, Roberts P, Running K, Stamm W; Latham; Roberts; Running; Stamm (1985). «Association between diaphragm use and urinary tract infection». JAMA. 254 (2): 240–5. doi:10.1001/jama.254.2.240. PMID 3999367.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
    Heaton C, Smith M; Smith (1989). «The diaphragm». Am Fam Physician. 39 (5): 231–6. PMID 2718900.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]