Դիանա Պանչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիանա Պանչենկո
ուկրաիներեն՝ Діана Віталіївна Панченко
Դիմանկար
Ծնվել էմայիսի 21, 1988(1988-05-21) (34 տարեկան)
ԾննդավայրՆիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԿիևի պոլիտեխնիկական ինստիտուտ (2010) և Շևչենկոյի անվան համալսարան (2018)
Մասնագիտությունլրագրող և հեռուստահաղորդավարուհի

Դիանա Վիտալևնա Պանչենկո[1] (ուկրաիներեն՝ Діана Віталіївна Панченко, մայիսի 21, 1988(1988-05-21), Նիկոլաև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի լրագրող, հեռուստահաղորդավար, NewsOne հեռուստաալիքի հաղորդավար (2015-2021)

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիանա Պանչենկոն ծնվել է 1988 թվականի մայիսի 21-ին, Նիկոլաևում[2][3]։ Հետագայում բնակվել է Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադ քաղաքում։ Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ Դիանան 11 տարեկան է եղել[4]։

2010 թվականին ավարտել է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «հրատարակչական գործ և խմբագրում» մասնագիտությամբ, իսկ 2018 թվականին՝ Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանը՝ իրավաբանի որակավորմամբ։ 2010 թվականին կարճ ժամանակ աշխատել է «Գազետա պո Ուկրաինսկի» թերթի թղթակից։ 2010-2015 թվականներին եղել է «Կիև» հեռուստառադիոընկերության թղթակից և հաղորդավարուհի[5]։

2015 թվականին դարձել է NewsOne հեռուստաալիքի հաղորդավարուհի[6]։ Եղել է «Թեմա», «Դիմակայություն», «Հինգերորդ անկյուն» և «Մերոնք» ծրագրերի հաղորդավարը[7]։ 2017 թվականի դեկտեմբերին NewsOne-ի գործունեության արգելափակման ժամանակ Պանչենկոն հեռուստաալիքի անունից դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին՝ խոսքի ազատությունը պաշտպանելու պահանջով[8]։

NewsOne հեռուստաալիքով տարբեր հաղորդումների ժամանակ Պանչենկոն ստուդիայից վտարել է քաղաքական գործիչներ Վալերի Իվասյուկին և Յուրի Բուբլիկին[9][10]։

2018 թվականին «Մեծ երեկո» հաղորդման հեռարձակման ժամանակ գրող Լարիսա Նիցոյը դիմել է Պանչենկոյին՝ խնդրանքով խոսել ոչ թե ռուսերեն, այլ ուկրաիներեն։ Պանչենկոն հայտարարել է, որ Նիցոյը չի կարող իրեն ասել, թե ինչ լեզվով խոսի, որից հետո գրողը լքել է ստուդիան[11][12]։

Պանչենկոն եղել է «Տարվա մարդ-2019» մրցանակի դափնեկիր «Տարվա լրագրող» անվանակարգում[13]։ 2020 թվականին ընդգրկվել է «Ուկրաինայի ամենաազդեցիկ կանայք վարկանիշում Focus կայքի ընթերցողների» վարկածով՝ 7-րդ համարի տակ[2]։ «Դեդեկտոր մեդիա»-ի լրագրող Յարոսլավ Զուբչենկոն Պանչենկոյին անվանել է «2020 թվականի ամենավատ մեդիագործիչ»[14]։ 2021 թվականին նա առաջադրվել է ՅՈՒՆԵՍԿՕ/Գիլերմո Կանո Մամուլի ազատության համաշխարհային մրցանակի համար[5]։

2021 թվականի փետրվարին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից NewsOne-ի, ZIK-ի և 112 Ուկրաինայի սեփականատեր Տարաս Կոզակի դեմ պատժամիջոցների սահմանումից հետո, ինչը հանգեցրել է այդ լրատվամիջոցների հեռարձակման դադարեցմանը, Պանչենկոն և դրանց մի շարք աշխատակիցներ տեղափոխվել են «Առաջին անկախ» հեռուստաալիք[15]։ Պանչենկոն հանդիսանում է «Մեդիահոլդինգ Նովոստի» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 99%-ի շահառու սեփականատերը, որը կազմակերպում է «Առաջին Անկախ»-ի հեռարձակումը[16]։

2021 թվականի փետրվարի 26-ին Պանչենկոն դարձել է «Լրագրողների պաշտպանության ակումբ» շարժման հիմնադիրներից մեկը[17]։ Վարել է «Սլավյանսկի բազար» երաժշտական փառատոնը, որը կայացել է 2021 թվականի հուլիսին Վիտեբսկում[18]։ Միջոցառման ավարտից հետո Պանչենկոյին կանչել են Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհուրդ, բացատրություններ տալու[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Анкетні дані акредитованого представника ЗМІ»։ cvk.gov.ua (ուկրաիներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-05-25-ին։ Վերցված է 2021-02-10 
  2. 2,0 2,1 «#7 Диана Панченко в рейтинге «Самые влиятельные женщины Украины по версии читателей сайта Фокус»»։ ФОКУС (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-10 
  3. Пост Панченко в facebook.com
  4. Диана Панченко интервью Шарий net ՅուԹյուբում՝ սկսած 3110-րդ վայրկյանից
  5. 5,0 5,1 «Ведущая незаконно закрытого Зеленским телеканала NewsOne Диана Панченко номинирована на премию UNESCO/Guillermo Cano World Press Freedom Prize»։ 112.ua (ռուսերեն)։ 2021-02-16։ Արխիվացված է օրիգինալից 2021-02-17-ին։ Վերցված է 2021-02-17 
  6. «На NewsOne набрали странных ведущих. С интеллектом, как у Мадонны»։ МедиаНяня (ռուսերեն)։ 2015-08-20։ Վերցված է 2021-02-10 
  7. «Телеканал Newsone запускает новые программы»։ Telekritika (ռուսերեն)։ 2020-09-07։ Վերցված է 2021-02-10 
  8. Маляренко Евгения (2017-12-04)։ «Журналисты NewsOne потребовали от Порошенко защиты свободы слова»։ РБК (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-10 
  9. «Ведущая телеканала соратника Медведчука выгнала гостя в прямом эфире»։ depo.ua (ռուսերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2021-02-10 
  10. «NewsOne вирізав із запису уривок програми, де ведуча вигнала екснардепа»։ detector.media (ուկրաիներեն)։ 2020-09-06։ Վերցված է 2021-02-10 
  11. Семенова Инна (2018-10-11)։ «Скандалы в прямых эфирах, магазинах, поездах. Как писательница Лариса Ницой пытается защищать украинский язык»։ nv.ua (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-10 
  12. Кулиш Ярослав (2018-10-10)։ «Панченко vs Ницой, раунд второй. Кто подвел себя под статью из-за русского языка»։ kp.ua (ռուսերեն)։ Վերցված է 2021-02-10 
  13. «Лауреаты общенациональной программы Человек года-2019 в номинации Журналист года»։ kp.ua (ռուսերեն)։ 2020-02-03։ Վերցված է 2021-02-10 
  14. Зубченко Ярослав (2021-01-04)։ «Телевізійний треш-2020. Антипремія «Детектора медіа»»։ detector.media (ուկրաիներեն)։ Վերցված է 2021-02-10 
  15. ««Первый Независимый» с журналистами каналов Медведчука отключили после часа эфира»։ ukrinform.ru (ռուսերեն)։ 2021-02-26։ Վերցված է 2021-02-27 
  16. «Нацсовет проверит скандальный "Первый независимый" из-за информации с СБУ»։ 24 Канал (ռուսերեն)։ 2021-09-16։ Վերցված է 2021-09-25 
  17. «Украинские журналисты объединились для защиты своих прав»։ ИА REGNUM (ռուսերեն)։ 2021-02-27 
  18. Колесниченко Дарья (2021-07-14)։ ««С коллегами из России». Экс-ведущая попавшего под санкции NewsOne откроет Славянский базар в Беларуси»։ nv.ua (ռուսերեն)։ Վերցված է 2021-09-25 
  19. Квасневская Диана (2021-08-19)։ «У Нацсовета есть вопросы к медведчуковской Панченко: вела Славянский базар и ездила к Лукашенко»։ 24 Канал (ռուսերեն)։ Վերցված է 2021-09-25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]