Դերեկոյ (մզկիթ, Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դերեկոյ
Հիմնական տվյալներ
Տեսակմզկիթ
ԵրկիրՂրիմ Ղրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
ՏարածաշրջանՂրիմ
Քարտեզ
Քարտեզ
 Mosque Derekoy (Yalta) Վիքիպահեստում
Հուշատախտակ մզկիթի պատին

Դերեկոյ մզկիթ (ռուս.՝ Мечеть Дерекой), գործող մզկիթ Ղրիմի Յալթա քաղաքում։ Քաղաքի մուսուլմանական համայնքի կրոնական կենտրոնը։ Ճարտարապետական հուշարձան է։

Մզկիթը գտնվում է նախկին Դերեկոյ գյուղի տարածքում, որը 1945 թվականին վերանվանվել է Ուշչելնոյե, իսկ 1954-1968 թվականներին ընդգրկվել է Յալթա քաղաքի կազմում։

Մզկիթի հասցեն՝ ք. Յալթա, Կիևյան փող., 66։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղի մզկիթը գոյություն է ունեցել դեռևս 19-րդ դարի վերջում։ Նախկինում մզկիթին կից գործում էր իսլամական ուսումնական հաստատություն՝ մեդրեսե։ Հայտնի է, որ 1868-1871 թվականներին այնտեղ դասավանդել է ղրիմաթաթարական հայտնի լուսավորիչ Իսմայիլ Գասպինսկին։

Ժամանակին Դերեկոյ գյուղը շատ ավելի մեծ էր, քան հարևանությամբ գտնվող Յալթա փոքր գյուղը։ 19-րդ դարի երկրորդ կեսին այն նույնիսկ նույնանուն Դերեկոյի գավառի կենտրոնն էր։ Տարիներ անց Դերեկոյ գյուղը լուծարվեց և նրա ամբողջ տարածքը ներառվեց ընդարձակված Յալթայի մեջ, որը դարձավ Ղրիմի ամենամեծ քաղաքներից մեկը։

Գեղատեսիլ բնապատկերները և Դերեկոյի գեղեցիկ բնակիչները միշտ գրավել են Ղրիմի թերակղզում գտնվող բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությունը։ Գյուղում միշտ բնակվել են միայն Ղրիմի թաթարներ։ 1864 թվականին Դերեկոյում կար 409 բնակիչ, իսկ 1902 թվականին՝ արդեն 704։

Գյուղում եղել է մայր մզկիթ, որը հաթիփի՝ մուսուլմանական բարձրագույն հոգևորականի նստավայրն էր։

1944 թվականին, Ղրիմի թաթարների տեղահանությունից հետո, այս վայրերում վերաբնակեցվել են ՌԽՖՍՀ Ռոստովի մարզի կոլտնտեսականները։ 1945 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով Դերեկոյ գյուղը վերանվանվեց Ուշչելնոյե։ 10 տարի անց հարևան Յալթան սկսեց կլանել գյուղը, իսկ 1968 թվականին գործընթացն ամբողջությամբ ավարտվեց։ Այժմ Դերեկոյը Յալթայի շրջաններից մեկն է, որը գտնվում է քաղաքի գրեթե կենտրոնում, ավտոկայանից քիչ հարավ, Դերեկոյկա գետի աջ ափին։

Վերացած գյուղի և նրա բնակիչների մասին հիշատակը մնացել է տարբեր ժամանակների բազմաթիվ գեղանկարներում, կտավներում և լուսանկարներում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]