Դենի Ուորսնոպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Ուորսնոպ
Ծնվել էսեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[1] (33 տարեկան)
Beverley, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք
Մասնագիտություներաժիշտ, երգերի հեղինակ, հեղինակ-կատարող և երգիչ
Երգչաձայնտենոր և death growl?
Գործիքներվոկալ
ԼեյբլSumerian Records
ԱնդամակցությունWe Are Harlot? և Asking Alexandria
Կայքdannyworsnop.net
 Danny Worsnop Վիքիպահեստում

Դենիել Ռոբերտ Ուորսնոպ (սեպտեմբերի 4, 1990(1990-09-04)[1], Beverley, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի երաժիշտ, առավել հայտնի է որպես Asking Alexandria և We Are Harlot խմբերի վոկալիստ։ Վարում է սոլո կարիերա։ Իր "The Long Road Home" ալբոմը թողարկել է 2017 թվականին։

Դենին 2008 թվականին միացել էր Asking Alexandria խմբին, որը հիմնադրվել էր կիթառահար Բեն Բրյուսի կողմից։ Նրա հետ խումբը թողարկել է չորս ստուդիական ալբոմ, 2 մինի ալբոմ, ռեմիքսների մեկ ալբոմ և մեկ կարճամետրաժ ֆիլմ։ Ուորսնոպը աշխատել է այնպիսի խմբերի հետ, ինչպիսիք են՝ I See Stars-ը, Breathe Carolina-ն, With One Last Breath-ը և Memphis May Fire[2]՝ որոշ երգերում կատարելով վոկալային հատվածներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենին ծնվել է 1990 թվականի սեպտեմբերի 4-ին Յորքշիրում, Անգլիա։ Նա ունի մեկ քույր Քելի անունով։ Նա ապրել և մեծացել է Արևելյան Յորքշիրի փոքրիկ գյուղերից մեկում։ 2007 թվականին Դենին ընդունվել է քոլեջ։

6 տարեկանից նա սկսել է հետաքրքրվել երաժշտությամբ։ Երկար տարիներ Դենին սովորել է կիթառ ու ջութակ նվագել։

Asking Alexandria[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենի Ուորսնոպը և Բեն Բրյուսը ծանոթացել են համացանցի միջոցով։ Այդ ժամանակ երկուսն էլ բնակվելիս են եղել Նոթինգհեմում։ Նրանք այնտեղ սկսել են գրել երգեր՝ սկսելով կազմավորել Asking Alexandria խումբը։ Խմբի ստեղծողը՝ Բեն Բրյուսն է, ով վերցրել է Դենի Ուորսնոպին իր խումբ՝ որպես ռիթմ կիթառահար։ Սակայն ավելի ուշ որոշվոց, որ Ուորսնոպը հանդես է գալու, որպես վոկալիստ։

Asking Alexandria-ի դեբյուտային ալբոմը Stand Up and Scream վերնագրով թողարկվել է 2009 թվականի սեպտեմբերի 15-ին։ Ալբոմի անունը գալիս է երկրորդ երգից՝ «The Final Episode» («Let’s Change the Channel»)։

Asking Alexandria-ի երկրորդ ալբոմը Reckless & Relentless վերնագրով թողարկվել է 2011 թվականի ապրիլի 5-ին։ Ալբոմի անունը գալիս է գլխավոր երգից՝ «Reckless & Relentless»։ Ալբոմը Billboard 200-ում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը[3]։

Երրորդ ստուդիային ալբոմը «From Death To Destiny» վերնագրով թողարկվել է 2013 թվականի օգոստոսի 6-ին։

2015 թվականի հունվարի 23-ին, Դենին իր անձնական Twitter-յան էջում հայտնել է, որ հեռանում է խմբից իր նոր We Are Harlot նախագծի պատճառով։

2016 թվականի հոկտեմբերի 21-ին Դենիս Շաֆորոստովը թողնում է Asking Alexandria-ն։ Դենին նորից դառնում է խմբի վոկալիստը։

2017 թվականի դեկտեմբերի 15-ին թողարկվում է Asking Alexandria ալբոմը, որտեղ մասնակցություն է ունենում նաև Դենին։

Ստուդիային ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Asking Alexandria
  • Stand Up and Scream (2009)
  • Reckless & Relentless (2011)
  • From Death to Destiny (2013)
  • Asking Alexandria (2017)
We Are Harlot
  • We Are Harlot (2015)
Որպես սոլ երաժիշտ
  • The Long Road Home (2017)

Հայտնի նվագողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուորսնոպը նույնպես մասնակցել է այլ կատարողների երգերին՝

Տարի Կատարող Ալբոմ Երգ
2010 With One Last Breath With One Last Breath EP "Wake the Dead"
Bizzy Bone Crossroads: 2010 "Automatic Rewind"
2011 Eyes Like Diamonds Frequencies "Frequencies"
2012 I See Stars Digital Renegade "Endless Sky"
Memphis May Fire Challenger "Losing Sight"
2013 Various Artists Thriller: A Metal Tribute to Michael Jackson "Man in the Mirror (Michael Jackson cover)"[4]
2014 Breathe Carolina Savages "Sellouts"
Ռոնի Ռադկե Watch Me mixtape "Brother"[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. "Дэнни Уорсноп". allmusic.com. Allmusic. Проверено 10 апреля 2013.
  3. Мэнсфилд, Брайан (13 апреля 2011). "Adele re-takes top album spot; Jennifer Hudson drops from Top 10"
  4. «'Thriller – A Metal Tribute To Michael Jackson': More Details Revealed». BlabberMouth.com. Blabber Mouth. Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
  5. «Ronnie Radkes Mixtape Website». RonnieRadkeMixtape. Ronnie Radke. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենի Ուորսնոպ» հոդվածին։