Դենի Շեթելա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենի Շեթելա
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ հունիսի 17, 1987(1987-06-17)[1] (36 տարեկան) կամ հունիսի 7, 1987(1987-06-07)[2] (36 տարեկան)
Ծննդավայր Փասայք
Հասակ 180 սանտիմետր
Քաշ 78 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան

Դենիել Գրիեգորի Շեթելա (իսպ.՝ Daniel Gregory Szetela,հունիսի 17, 1987(1987-06-17)[1] կամ հունիսի 7, 1987(1987-06-07)[2], Փասայք), ամերիկացի ֆուտբոլիստ, «Նյու Յորք Կոսմոս» ակումբի կիսապաշտպան։ Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շեթելան ֆուտբոլով սկսել է զբաղվել Այ Էմ Ջի ակադեմիայում։ 2004 թվականին պայմանագիր է ստորագրել լիգայի հետ։ Այն պատճառով, որ նա պայմանագիր է կնքել դրաֆտի ավարտից հետո, նրա նկատմամբ իրավունքները տրամադրվել են ակումբներին վիճակահանության հիման վրա։ Այսպիսով Դենին հայտնվել է «Կոլամբուս Կրյու» ակումբում, չնայած ուզում էր հանդես գալ «Նյու Յորք Ռեդ Բուլզ» ակումբի կազմում։ Նույն թվականին թիմի կազմում նորամուտ է ունեցել Ֆուտբոլի բարձրագույն լիգայում։ 2006 թվականի Շեթելան վնասվածք է ստացել է և կարողացել է մասնակցել ընդամենը չորս մրցախաղի։ 2007 թվականի ամռանը Շեթելան տեղափոխվել է իսպանական «Ռասինգ Սանտանդեր» ակումբ։ Նոյեմբերի 14-ին Ֆուտբոլի Իսպանիայի գավաթում «Մալագա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր թիմի կազմում։ 2008 թվականի ամռանը խաղային պրակտիկա ստանալու համար Դենին վարձակալության իրավունքով տեղափոխվել է իտալական «Բրեշիա» ակումբ։ Օգոստոսի 30-ին «Էմպոլի» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել Սերիա B-ում[3]։ Հոկտեմբերի 18-ին «Տրիեստինա» ակումբի դեմ խաղում Շեթելան խփել է իր առաջին գոլը «Բրեշիա» ակումբի կազմում[4]։

2009 թվականի հուլիսի 15-ին Դենին վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ պայմանագիր է կնքել «Դի Սի Յունայթեդ» ակումբի հետ[5][6]։ Հուլիսի 26-ին «Սան Խոսե Էրթքվեյքս» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[7]։ 2010 թվականի փետրվարին Շեթելան ծնկի վնասվածք է ստացել։

2011 թվականին Դենին ծնկի երեք վիրահատություն է տարել և նրան փոխպատվաստել են մենիսկ դոնորից։ Երկու տարվա վերականգնումից հետո նա վերադարձել է ֆուտբոլ՝ դառնալով «Այքոն» ակումբի ֆուտբոլիստ։ 2013 թվականի ամռանը Շեթելան լիարժեք պայմանագիր է կնքել «Նյու Յորք Կոսմոս» ակումբի հետ։ Օգոստոսի 11-ին «Տամպա Բեյ Ռաուդիս» ակումբի դեմ մրցախաղում նա նորամուտ է ունեցել NASL-ում[8]։ Հոկտեմբերի 13-ին «Կարոլինա Ռեյլհոկս» ակումբի դեմ խաղում Շեթելան խփել է իր առաջին գոլը «Նյու Յորք Կոսմոս» ակումբի կազմում[9]։ 2016 թվականի մրցաշրջանի վերջում «Կոսմոս» ակումբը սկսել է ֆինանսական խնդիրներ ունենալ և ակումբի խաղացողներն ու մարզչական շտաբը ազատ են արձակվել[10]։ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Շեթելան պայմանագիր է կնքել NASL-ի նոր կազմավորված «Սան Ֆրանցիսկո Դելտաս» ակումբի հետ[11]։ Սակայն, նոր ներդրողի գալուց հետո «Նյու Յորք Կոսմոս» ակումբը գնել է խաղացողին[12]։ 2018 թվականի մրցաշրջանի չեղարկելուց հետո Շեթելան մնացել է «Նյու Յուրք Կոսմոս» ակումբի համակարգում՝ տեղափոխվելով National Premier Soccer League-ի Բ թիմ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի ԱՄՆ-ի պատանեկան հավաքականի կազմում Շեթելան մասնակցել է Ֆինլանդիայում աշխարհի պատանեկան առաջնությանը։ 2005 թվականին ԱՄՆ-ի երիտասարդական հավաքականի կազմում նա մասնակցել է Նիդերլանդներում աշխարհի երիտասարդական առաջնությանը, իսկ երկու տարի անց՝ Կանադայի մրցախաղում։ 2008 թվականին ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի կազմում Դենին մասնակցել է Պեկինի օլիմպիական խաղերին։ Մրցախաղում նա խաղացել է Նիգերիայի[13] և Ճապոնիայի[14] ակումբների դեմ մրցախաղերում։

2007 թվականի հոկտեմբերի 17-ին Շվեյցարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական խաղում Շեթելան նորամուտ է ունեցել Միացյալ Նահանգների ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում՝ երկրորդ խաղակեսում փոխարինվելով Էդի Լյուիսին[15]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք Կոսմոս
  • NASL-ի չեմպիոն (3)՝ 2013, 2015, 2016
  • NASL-ի կանոնավոր առաջնության հաղթող (2)՝ 2015 (գարուն), 2016 (աշուն)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 worldfootball.net(բազմ․)
  3. «Эмполи VS. Брешиа 2:2» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 30.
  4. «Брешиа VS. Трестина 3:2» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ հոկտեմբերի 18.
  5. «D.C. United acquires Danny Szetela via allocation» (անգլերեն). D.C. United. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 26-ին.
  6. «Danny Szetela joins D.C. United» (անգլերեն). SBI Soccer. 2009 թ․ հուլիսի 15. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
  7. «Сан-Хосе Эртквейкс VS. Ди Си Юнайтед 2:2» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հուլիսի 26.
  8. «Тампа Бэй Раудис VS. Нью-Йорк Космос 0:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ օգոստոսի 11.
  9. «Нью-Йорк Космос VS. Каролина Рэйлхокс 4:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հոկտեմբերի 13.
  10. Aaron West (2016 թ․ դեկտեմբերի 9). «NASL's New York Cosmos cease operations, terminate all player contracts» (անգլերեն). FOX Sports. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  11. «Deltas Add Three More Players To Roster» (անգլերեն). NASL. 2016 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  12. Peter Galindo (2017 թ․ հունվարի 26). «Cosmos bring back midfielder Danny Szetela» (անգլերեն). SBI Soccer. Վերցված է 2017 թ․ ապրիլի 2-ին.
  13. «Нигерия (до 23) VS. США (до 23) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 13.
  14. «Япония (до 23) VS. США (до 23) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ օգոստոսի 7.
  15. «U.S. Men Defeat Switzerland 1-0 in Europe on 86th Minute Goal From Michael Bradley». The Official Site of U.S. Soccer (անգլերեն). 2007 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]