Դենիել Հեննի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դենիել Հեննի
'젠틀한 남자' 다니엘 헤니 (1).jpg
Ծնվել էնոյեմբերի 28, 1979(1979-11-28) (39 տարեկան)
ԾննդավայրCarson City, Մոնտկամ շրջան (Միչիգան), Միչիգան, ԱՄՆ
ԿրթությունAlbion College?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, մոդել, կինոդերասան, հնչյունավորող և հեռուստատեսային դերասան
daniel-henney.com

Դենիել Հեննի (կորեերեն՝ 다니엘 필립 헤니, անգլ.՝ Daniel Henney, նոյեմբերի 28, 1979(1979-11-28), Carson City, Մոնտկամ շրջան (Միչիգան), Միչիգան, ԱՄՆ), ամերիկացի դերասան և մոդել[1]։ Հեննիի հայրը իռլանդական ծագմամբ ամերիկացի է, մայրը՝ կորեական ծագմանբ ամերիկացի, որը որբացել է Կորեական պատերազմի ժամանակ և որդեգրվել ամերիկյան ընտանիքի կողմից:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Հեննին սկսեց իր պրոֆեսիոնալ մոդելային կարիերան: 2005 թվականին Հարավային Կորեայի «Իմ անունը Քիմ Սամ-Սուն է» («Nae ireumeun Kim Sam-soon») սերիալում Հեննին ստանձնեց դոկտոր Հենրի Քիմի դերը: 2007 թվականին դերասանը «Իմ Հայրը» («Մա-դե-դեո») ֆիլմում կատարեց իր դեբյուտը:

2010 թվականին Դենիել Հեննին վերադարձավ Հարավային Կորեայի հեռուստատեսություն՝ խաղալու «Փախստականը: Պլան Բ» (The Fugitive: Plan B; Domangja Plan.B)`ֆիլմում, որը ցուցադրվել է KBS-ի եթերում[2]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2005 ս Իմ անունը Քիմ Սամ-Սուն է Nae ireumeun Kim Sam-soon դոկտոր Հենրի Քիմ
2006 ս Գարնանային վալս Spring Waltz Ֆիլիպ
2006 ֆ Պարոն Կատարելության գայթակղությունը Seducing Mr. Perfect Ռոբին Հեյդեն
2007 ֆ Իմ հայրը Ma-i pa-deo Ջեյմս Փարքեր
2009 ֆ Իքս մարդիկ. Սկիզբ. Կուղխ X-Men Origins: Wolverine գործակալ Զերո
2009-2010 ս Երեք գետ Three Rivers դոկտոր Դևիդ Լի
2010 ֆ Փախստականը: Պլան Բ Domangja: Plan B Կայ
2012 ֆ Պապա Դենիել
2012 ֆ Շանհայի կանչը Shanghai Calling Սեմ
2013 ֆ Հերոսի վերադարձը The Last Stand գործակալ Ֆիլ Հեյս
2013 ֆ Գիշերային անակնկալ One night surprise Բիլ
2014 ֆ Հերոսների քաղաքը (մուլտֆիլմ) Big Hero 6 Տադաշի Համադա
2015 ֆ Ագաթա Agatha Ռեյ
2015-2018 ս Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Մեթյու Սիմոնս
2016-2017 ս Մտածել ինչպես հանցագործ: Սահմանից անդին Criminal Minds: Beyond Borders Մեթյու Սիմոնս

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «КиноПоиск.ru»։ www.kinopoisk.ru։ Վերցված է 2019-01-21 
  2. «Daniel Henney»։ IMDb։ Վերցված է 2019-01-21 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]