Դեյվիդ Սթորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Սթորի
Ծննդյան անունանգլ.՝ David Malcolm Storey
Ծնվել էհուլիսի 13, 1933(1933-07-13)[1][2][3][…] կամ հունիսի 13, 1933(1933-06-13)[4]
ԾննդավայրՈւեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր
Վախճանվել էմարտի 27, 2017(2017-03-27)[5][6][7] (83 տարեկան)
Վախճանի վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանՀայգեյթ գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ, վիպասան, դրամատուրգ, նկարիչ և դրամատուրգ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունՖելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց և Queen Elizabeth Grammar School?
Ժանրերարձակ և Դրամատուրգիա
Պարգևներ

Դեյվիդ Սթորի (Դեյվիդ Մալքոլմ Սթորի, անգլ.՝ David Malcolm Storey, հուլիսի 13, 1933(1933-07-13)[1][2][3][…] կամ հունիսի 13, 1933(1933-06-13)[4], Ուեյքֆիլդ, Արևմտյան Յորքշիր - մարտի 27, 2017(2017-03-27)[5][6][7], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[9]), անգլիացի արձակագիր, դրամատուրգ և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հանքարդյունաբերողի ընտանիքում։ Լոնդոնի համալսարանական քոլեջի արվեստի դպրոցում ուսման վարձը վճարելու համար,չորս տարի նա պրոֆեսիոնալ ռեգբիիստ է եղել։ Փորձել է բազմաթիվ մասնագիտություններ՝ աշխատել է ֆերմայում, եղել է դպրոցի ուսուցիչ, ավտոբուսի ուղեկցորդ, փոստատար, վրաններ է կանգնեցրել տոնավաճառներում։ Ստացված փորձը արտացոլված է նրա ստեղծագործություններում։

Նրա դեբյուտային վեպը՝ «Այդպիսին է սպորտային կյանքը» (This Sporting Life, 1960),ռեգբի խաղացողի ճակատագրի իրական պատմությունն է, որը փորձում է հեռանալ իր արմատներից․նրա անհանգստությունների, հավակնոտ երազանքների և ձախողված սիրո մասին է,վեպը արժանացավ մեծ հաջողության։ Այն փաստը,որ գրքի հերոսը, ինչպես նաև գրքի հեղինակը սերում են բանվորական ընտանիքից, սկզբում քննադատներին առիթ տվեց Սթորիին դասակարգել «աշխատանքային վիպասան» (Գրողների այս խումբը ներառում է՝ Ալան Սիլիտոունը, Սթեն Բարստոունը, Սիդ Չապլինը)։ Վեպը էկրանավորվել է 1962 թվականին ռեժիսոր Լինդսեի Անդերսոնի կողմից, գլխավոր դերերում նկարահանվել է Ռիչարդ Հարիսը[10]։Կաննի կինոփառատոնում ֆիլմը արժանացել է Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի մրցանակին 1963 թվականին[11]։

Շուտով հաջորդեցին ևս երկու վեպ, և 1960-ականների վերջին Սթորին անցավ դրամատուրգիայի։ Անգլիական թատրոններում նրա պիեսների հիման վրա բեմադրությունները զգալի հաջողություն ունեցան, սակայն դրանք չկարողացան գերազանցել հեղինակի առաջին գրքի հանրաճանաչությանը։ 1972 թվականին լույս է տեսել «Պասմոր» (Pasmore, 1972) վեպը, որը կրում է գլխավոր հերոսի անունը. համալսարանի պրոֆեսորը անսպասելիորեն նյարդային պոռթկում է ապրում և լքում ընտանիքը։

Վերադարձ դեպի վեպի ժանրն ավարտվեց հաղթանակով. «Սավիլ» (Սավիլ, 1976) գիրքը, մեծ մասամբ ինքնակենսագրական է,որը դարձավ նրա ստեղծագործության մեջ ամենանշանակալիցը և արժանացավ հեղինակավոր Բուքերյան մրցանակի։

Քոլին Սավիլի պատմությունը սկսվում է հանքարդյունաբերական գյուղում՝ 1920-ականների վերջին դեպրեսիայի ժամանակ և առաջընթաց է ապրում 1950-ականներին, կապված այդ ընթացքում անգլիական հասարակությունում փոխությունների հետ։ Ո՛չ գեղարվեստական տաղանդը, ո՛չ էլ ստացած բարձրագույն կրթությունը ետ չեն պահում երիտասարդին հիասթափությունից և անմիաբանության զգացումից, ինչպես նաև գրողի շատ այլ հերոսներ։

1992 թվականին նա հրատարակեց 40 տարվա ընթացքում գրված իր բանաստեղծությունների ժողովածուն։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • This Sporting Life (1960) - Մակմիլան գրական մրցանակ
  • Flight into Camden (1961) - «Mail on Sunday» թերթի մրցանակը և Ջոն Լևելին Ռայսի անունով
  • Radcliffe (1963) - մրցանակ Սամերսեթ Մոեմիայի
  • Pasmore (1972) - Ջոֆրի Ֆաբերի հիշատակի մրցանակ
  • A Temporary Life (1973)
  • Edward(1973)
  • Saville(1976) - Բուկերի մրցանակ
  • A Prodigal Child (1982)
  • Present Times(1984)
  • A Serious Man (1998)
  • as it happened(2002)
  • Thin-Ice Skater(2004)

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Restoration of Arnold Middleton(1967)
  • In Celebration (1969)
  • The Contractor (1970)
  • Home (1970)
  • The Changing Room(1972)
  • The Farm (1973)
  • Cromwell (1973)
  • Life Class (1975)
  • Mother’s Day (1977)
  • Sisters(1980)
  • Early Days (1980)
  • The March on Russia (1989)
  • Stages (1992)

Բանաստեղծություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Storey’s Lives 1951—1991 (1992)[12]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]