Դեյա
| Գյուղ | |||
|---|---|---|---|
| Դեյա | |||
| Deià | |||
| |||
| 39°44′48″N 02°38′46″E / 39.74667°N 2.64611°E | |||
| Երկիր | |||
| Ինքնավար համայնք | Բալեարյան կղզիներ | ||
| Նահանգ | Բալեարյան կղզիներ | ||
| Համայնք | Serra de Tramuntana? | ||
| Քաղաքապետ | Խաումե Կրեսպե Դեյա (Jaume Crespí Deyá) | ||
| Մակերես | 15,21 կմ² | ||
| ԲԾՄ | 181 մ | ||
| Կլիմայի տեսակ | Միջերկրածովյան | ||
| Բնակչություն | 755 մարդ (2012) | ||
| Խտություն | 49,6 մարդ/կմ² | ||
| Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||
| Փոստային ինդեքս | 07179 | ||
| Փոստային դասիչ | 07179 | ||
| Ավտոմոբիլային կոդ | IB | ||
| Պաշտոնական կայք | deia.info | ||
|
| |||

Դեյա (կատ.՝ Deià, իսպ.՝ Deyá), փոքրիկ ծովափնյա գյուղ Իսպանիայում։ Այն տեղակայված է Վալդեմոսայից 9 մղոն դեպի հյուսիս։ Հայտնի է իր գրական և երաժշտական գործունեությամբ զբաղվող բնակիչներով։ Քաղաքի բնակչությունը 2012 թվականի տվյալներով կազմում է 755 մարդ։ Զբաղեցնում է 15,21 կմ² մակերես։ Տեղակայված է ծովի մակարդակից 181 մ բարձրության վրա։ Գտնվում է Պալմայից 20 կմ հեռավորության վրա[1]։
Դեյան ընդգրկում է 5 կմ երկարությամբ ծովեզրը և ներառում է Սա Ֆորադադա և Դեյա (Sa Foradada and Deià), Կալա դե Դեյա (Cala de Deià) և Կալա դե Լլուկալկարի (Cala de Llucalcari) տարածքները։ Այն գտնվում է Սեռա դե Տրամունտնա լեռնաշղթայի տարածքում՝ համանուն շրջանում։ Մալյորկայի երկրորդ ամենաբարձր լեռը՝ Տեիքսը, գտնվում է Դեյայի տարածքում[2]։
Դեյայի նարինջի և ձիթապտղի այգիները գրավում են Առաջին համաշխարհային պատերազմի գերմանացի, անգլիացի և ամերիկացի փախստականներին։ Անգլիացի վիպասան Ռոբերտ Գրեյվսը համարվում է այս տարածքի առաջին բնակիչներից։ Ամերիկացի և ֆրանսիացի գրող Անաիս Նինը (ֆրանսերեն՝ Anaïs Nin), 1920 թվականին գալով այստեղ, զբաղվել է ստեղծագործական կյանքով և գրել մի քանի պատմվածքներ։ Կարմեն Նարանխոն, տեղի մթնոլորտից ոգեշնչվելով, նույնպես ստեղծագործել է։ Դեյայում որոշ ժամանակ ապրել են նաև ուրուգվայցի վիպասան Քրիստինա Պերի Ռոսին և նիկարագուացի բանաստեղծուհի Կլարիբել Ալեգրիան։
Ներկայումս Դեյայի տարածքում կան մոտավորապես 20 ռեստորաններ և բարեր, որոնք շատ հայտնի են այցելուների շրջանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Աշխարհագրական տվյալներ։ Քարտեզ
- ↑ «Դեյայի կայք». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.

