Դեմոնիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Դևը նստած», Միխայիլ Վրուբելի կտավը

Դեմոնիզմը մութ ռոմանտիզմի դրսևորում․ որի դեպքում հերոս է համարվում բացասական կերպարը փոխարեն դրականի (ըստ համապատասխան սովորույթի)։

Դեմոնիզմի համար բնորոշ է ոչ այնքան չարի բացարձակ ընդունումը, որքան դրական հատկանիշների բացահայտումը արտաքին բացասական կերպարում։ Սատանայական հերոսի կերպարը կազմող հատկանիշներն են աշխարհի և աշխարհակարգի մերժումը («համաշխարհային վիշտ»), էթիկական և կրոնական նորմերի հոռետեսական վերագնահատումը, գոյություն ունեցող սոցիալական հարաբերությունների դեմ միայնակ ապստամբությունը՝ հանուն անսահմանափակ ազատության․ հանուն անհատի։ Սա հանգեցնում է գաղտնի հանցագործությունների, որոնք «գրավում են նրա հոգին», չնայած դիվային հերոսի ներհատուկ սիրուն դեպի «տառապող մարդկությունը»։

Այս հատկանիշների սյուժետային և կոմպոզիցիոն նույնականացման անհրաժեշտությունը, մասնավորապես՝ դիվային հերոսի արտաքին բացասական և ներքուստ դրական կերպարի հակասությունը հանգեցնում է սարսափ վեպի սյուժեին, առեղծվածի կոմպոզիցիոն տեխնիկան, որը կառուցված է բնութագրերի սուր հակադրությունների վրա։

Դեմոնիզմի հիմքում հաճախ արտահայտված սեռական ցանկությունն է կամ անարխիկ ապստամբությունը հասարակության դեմ։ Դիվային հերոսը հաճախ բայրոնյան հերոսի տարբերակն է, իսկ Բայրոնի[1]. կերպարները հետրյալն են՝ «Կաեն», «Մանֆրեդ», «Կերպարանափոխված հրեշ», «Լարա», «Կրսար» և այլն, ինչպես նաև Ալֆրեդ Վիկտոր դը Վինյի «Էլոա»-ն և Միխայիլ Լերմոնտովի «Դև»-ը և այլն։

Ապստամբության պահի դիվային հերոսի առկայությունը թույլ է տալիս նրա մեջ մտցնել հեղափոխական տրամադրությունների տարրեր, որոնց օրինակ կարող են լինել Վ. Հյուգոյի դիվային հերոսները («Ռուի Բլաս», «Ծիծաղող մարդը» և ուրիշներ)։ Առեղծվածների հետագա վեպում դիվային հերոսը վերածվում է դժբախտ և գաղտնի հանցագործությունների պատժի առեղծվածային բարերարի կերպարի (Կոմս Մոնտե Քրիստո՝ Դյումա, Փարիզյան գաղտնիքներ՝ Սյու)։

Հոդվածում օգտագործվել է ինֆորմացիա 1929-1939 Գրական հանրագիտարանից, որն անցել է հանրային սեփականություն, քանի որ հեղինակը՝ Ռոզալինա Օսիպովի Շոռը, մահացել է 1939 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]