Դևը նստած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Դևը նստած
ռուս.՝ Демон сидящий
Mikhail Vrubel - Демон (сидящий) - Google Art Project.jpg
տեսակգեղանկար
նկարիչՄիխայիլ Վրուբել
տարի1890
բարձրություն116,5
լայնություն213,8
ժանրհոգևոր արվեստ
նյություղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Demon Seated (Mikhail Vrubel) Վիքիպահեստում

Դևը նստած (ռուս.՝ Демон сидящий), ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելի կտավը՝ ստեղծված 1890 թվականին: Պահվում է Տրետյակովյան պատկերասրահում: Նկարի չափերը՝ 116,5 х 213,8 սմ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1891 թվականին Միխայիլ Վրուբելն ստեղծում է 30 նկարազարդում Միխայիլ Լերմոնտովի ստեղծագործությունների հոբելյանական հրատարակության համար, որ լույս է տեսնում Պյոտր Կոնչալովսկու խմբագրությամբ։ Վրուբելի աշխատանքների մեծ մասը վերաբերում էին Լերմոնտովի «Դևը» պոեմին։

«Նստած դևը» նկարի էսքիզն ստեղծվել է 1890 թվականին: Ներկայում այն պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ «Նստած դևը» կտավը Վրուբելը նկարել է 1891 թվականին Մոսկվայում՝ Սավվա Մամոնտովի տանը։ Տրետյակովյան պատկերասրահին է փոխանցվել 1971 թվականին Վլադիմիր Գիրշմանի հավաքածուից։ Պատկերասրահի ինվենտար գրքում գրանցված է 5600 համարի ներքո[2]: Պ. Կլիմովի կարծիքով՝ «Նստած դևը» Վրուբելի նկարածներից ամենահայտնին է և առավել զերծ է գրական զուգորդումներից[3]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն գալիս է Լերմոնտովի «Դևը» պոեմից։ Վրուբելն իր աշխատանքի մասին գրում է[4].

Դևը ոչ այնքան չար ոգի է, որքան տառապող ու թախծոտ, այնուամենայնիվ նա իշխող ու վեհապանծ ոգի է...

Դևն արտացոլում է մարդկային ոգու ուժի, նրա ներքին պայքարի ու կասկածների գաղափարը։ Ողբրգականորեն իրար հագցնելով մատները՝ Դևը նստած է տխուր՝ ուղղած մեծ աչքերն հեռուն ուղղված, շրջապատված ծաղիկներով։ Նկարի ֆոնը լեռնային տեսարանն է ու ալ կարմիր մայրամուտը։ Նկարի կոմպոզիցիան ընդգծում է դևի ճնշվածությունը, ով կարծես սեղմված լինի շրջանակի վերին ու ստորին եզրերի արանքում։ Նկարն ստեղծված է Վրուբելի անհատական ոճին համապատասխան՝ բյուրեղային եզրերի էֆեկտներով, ինչը նկարը նմանեցնում է ապակենկարի կամ պաննոյի։

Այլ «Դևեր»[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևի կերպարը հաճախ է հանդիպում Միխայիլ Վրուբելի ստեղծագործություններում։ 1899 թվականին նկարիչն ստեղծում է «Թռչող դևը» նկարը, որտեղ դևը պատկերված է որպես աշխարհի հզոր տիրակալ։ 1901-1902 թվականներին նա նկարում է «Դևը տապալված» կտավը, որի հերոսը գտնվում է կործանման եզրին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Դևը նստած» նկարը Տրետյակովյան պատկերասրահի տվյալների բազայում
  2. Государственная Третьяковская галерея. Каталог живописи XVIII-начала XX века (до 1917 года). Москва. Изобразительное искусство. 1984
  3. Климов, П. Ю. Михаил Врубель. — М.: Арт-Родник, 2001. — 72 с. — (Золотая галерея русской живописи). — ISBN 5-88896-053-5.
  4. Рыжов К. В. 100 великих россиян.—М.:Вече, 2000. —

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]