Դեբապտիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Դեբապտիզմ (ապամկրտում, մկրտության հանում), ծես, արարողություն կամ կրոնական արարողության նմանակում, որը կատարվում է մարդուց մկրտությունը «հանելու», այն «անվավեր» դարձնելու նպատակով։ Քրիստոնեական եկեղեցիների մեծամասնությունը նման երևույթը անհավանական են համարում, քանի որ կարծում են, որ մկրությունը «անջնջելի հետք» է թողնում, այդ պատճառով էլ մեկ անգամ է կատարվում մարդու կյանքում, այն չի կարող վերացվել, կամ ընդհակառակը՝ կրկնվել։ Ըստ նրանց տեսանկյունի, մկրտվածը մնում է մկրտված, եթե նույնիսկ հրաժարվում է քրիստոնեությունից և ընդունում է այլ կրոն, կամ ընդհանրապես հրաժարվում է որևէ կրոն ընդունելուց։

Պատմության[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեգիր Հենրիխ Լատվիացին գրել է XII դարում Մերձբալթյան բնակչության մոտ ապամկրտման մասսայական դեպքերի մասին, քանի որ նրանց համար քրիստոնեությունը դարձել էր նվաճողների կրոն[1]։

Aquote1.png … ուխտադրուժ լիվերը, դուրս գալով սովորական բաղնիքներից, սկսեցին Դվինում ջրով ողողվել՝ ասելով․ «Այստեղ մենք գետի ջրով մաքրում ենք մկրտության ջուրը, և նրա հետ միասին՝ հենց քրիստոնեությունը, մեր ընդունած կրոնը մենք նետում և ուղարկում ենք հեռացող սաքսոնների հետքերով։» Aquote2.png


Հեթանոսների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հեթանոսներ (օրինակ՝ սլավոնական նոր հեթանոսության և վիկկայի հետևորդներից) նման ծիսակատարությունը պարտադիր են համար օտար աստծվածության (Հիսուս Քրիստոս) հետ կապից ազատվելու համար, և նրա համար, որ մարդիկ կարողանան դիմել հեթանոս աստվածներին (քրիստոնեության մեջ հեթանոս աստվածներին երկրպագելը համարվում է մոլորություն, դաշինք սատանայի հետ)։

Հեթանոսների մոտ մկրտության հանման ընդհանուր ծիսակատարություն չկա, հեթանոսների տարբեր խմբեր տարբեր ձևերով են այն կատարում։

Դեբապտիզմը աթեիստների մոտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկրտության հանման մասին փաստաթուղթ

Աթեիստները հաճախ են կատարում նման ծիսակատարություններ, որոնք ավելի հաճախ ընկալվում են որպես կատակ։

Մկրտությունը հանելու ցանկությունը կարող է առաջանալ երեխաներին ոչ գիտակցական տարիքում մկրտելու պատճառով։ Բացի այդ, որոշ մարդիկ ցանկանում են չլինել եկեղեցիների՝ մկրտվածների պաշտոնական ցուցակներում, քանի որ վախենում են, որ պաշտոնապես մկրտվածների մեծ քանակը կրոնական կազմակերպությունների կողմից կարող է օգտագործվել իրենց պահանջների հիմնավորման, օրինակ՝ օրենսդրական արտոնությունների համար։

Ռուսական debaptism.ru կայքը վաճառում է ապամկրտման սերտիֆիկատներ։ Սերտիֆիկատը պարունակում է հետևյալ տեքստը․

Ըստ սեփական համոզմունքների, ես, (ԱԱՀ), լինելով ենթարկված ուղղափառ մկրտության ծիսակատարման, հրապարակորեն ժխտում եմ իմ մասնակցությունը այդ ծիսակատարությանը և հրաժարվում եմ Ռուսական ուղղափառ եկեղեցուց։ Ես ժխտում եմ նրա բոլոր համոզմունքները, ծեսերը՝ որպես ահնիմն և սնահավատ։ Մասնավորապես, երեխայի մկրտումը համարում եմ կրոնական բնույթի բռնի ակտ, որը կարող է խանգարել անհատի ինքնանույնականացմանը։

Ես այլևս չեմ ցանկանում մտնել եկեղեցու անդամների ցանկի մեջ, որը հիմնված է մկրտությունների վիճակագրության վրա և օգտագործվում է իշխանության ամրապնդման և օրենսդրական արտոնություններ ստանալու համար։

Որոշ աթեիստական կազմակերպություններ, այդ թվում «Ռացիոնալիստների, աթեիստների և ագնոստիկների միությունը» (Unione degli Atei e degli Agnostici Razionalisti) Իտալիայում և «Ազգային սեկուլյար հասարակությունը» (National Secular Society) Մեծ Բրիտանիայում ստեղծում են «մկրտության հանման մասին սերտիֆիկատներ»[2][3][4][5], սակայն իրենք էլ չեն պնդում, որ նման սերտիֆիկատները իրավաբանական կամ կանոնական ուժ ունեն[6]։ Անգլիայի եկեղեցին հրաժարվում է սերտիֆիկատ ներկայացնողի պահանջով որևէ բան անել[3]։ Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին ուսումնասիրում է մկրտության հանման մասին սերտիֆիկատը ինչպես կաթոլիկ հավատից հրաժարվելու յուրաքանչյուր այլ ակտ։ 2006-2009 թվականին Հռոմեական Կաթոլիկ եկեղեցին այն ընդունում էր որպես պաշտոնական ակտ և նշում էր մկրտվածների ցուցակներում։

Այլ աթեիստական խմբեր անց են կացնում հումորային ապամկրտման ծես վարսահարդարիչի միջոցով[7][8]։

Քրիստոնեական եկեղեցիների տեսանկյուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուղղափառ եկեղեցին աբսուրդային է համարում մկրտման հանումը, պնդելով, որ ինչպես չի կարող ծնված մարմինը վերադառնալ մոր արգանդ, այնպես էլ չի կարելի, ծնված լինելով Հոգուց, դադարել նրանից ծնված լինել։ Մարդը կարող է հրաժարվել աստծուց և եկեղեցուց, սակայն նա այնուամենայնիվ մկրտված է մնում (եթե նրա մոտ ցանկություն է առաջանում եկեղեցի վերադառնալու, ապա նրանից պահանջվում է թողություն խնդրել մեղքերի համար, բայց կնքվել ևս մեկ անգամ նա չի կարող)[9]։

Կաթոլիկ եկեղեցին նույնպես մկրտության հանումը անհավանական է համարում, սակայն 1983-2003 թվականներին այն վերանայել է դա, և մարդը, ով ինքնակամ, գիտակից կերպով կաթոլիկ հավատից հրաժարվելու որոշում է ընդունում, նա կարող է նամակով դիմում գրել լիազոր եկեղեցականին, ով էլ կընդունի որոշում, թե կարելի է արդյոք տվյալ մարդուն ապամկրտել[10][10]։

Ֆրանսիայում մի մարդ դատի է տվել կաթոլիկ եկեղեցուն այն պատճառով, որ այն մերժել էր իր՝ մկրտության հանման ցանկությունը։ Հայցվորը ապամկրտվեց 2000 թվականին, իսկ տասը տարի անց նա պահանջեց, որ իր անունը ջնջվի մկրտվածների ցուցակից։ Դատարանը համաձայնեց այդ որոշմանը, իսկ եկեղեցին բողոքարկեց դրա դեմ[11]։ 2007 թվականին իսպանացի Մանուել Բլատ Գոնսալեսը Վալենսիայի հայց ներկայացրեց Կաթոլիկ եկեղեցու դեմ, որը հրաժարվել էր ջնջել իր անունը մկրտվածների ցուցակից։ Վալենսիայի թեմը այդ մերժումը բացատրեց որպես մկրտության խորհրդի վերացման անհնարիություն, սակայն դատարանը որոշումը կայացրեց ի օգուտ Գոնսալեսի[12]։

2009 թվականին 56-ամյա լոնդոնցի Ջոն Հանթը դիմեց Անգլիական եկեղեցու պաշտոնական անձանց իր՝ 5 ամսական տարիքում տեղի ունեցած մկրտությունը չեղյալ համարելու պահանջով, քանի որ նման որոշման համար նա շատ փոքր և անգիտակից է եղել[13]։ Սկզբում Սատուարկայի թեմը հրաժարվում էր մկրտման չեղարկումից, սակայն այն բանից հետո, որ Հանթը հրապարակեց իր որոշումը London Gazette-ում, այն համաձայնվեց[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Генрих Латвийский Книга вторая. О втором епископе Бертольде // Хроника Ливонии / Пер. с лат., введ., комм. С. А. Аннинского. — 2-е изд. — М.Л.: Издательство АН СССР, 1938.
  2. Nicole Martinelli։ «Debaptism 2.0: Fleeing the Flock Via the Net»։ Wired.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-23-ին։ Վերցված է հոկտեմբերի 28, 2012 
  3. 3,0 3,1 Pigott Robert (2009-03-14)։ «Atheists call for "debaptism"»։ BBC News։ Վերցված է 2014-04-13 
  4. «The peculiar practice of debaptism»։ Guardian։ 2008-07-16։ Վերցված է 2014-04-13 
  5. «Skeptic's Dictionary definition»։ Skepdic.com։ 2013-10-29։ Վերցված է 2014-04-13 
  6. "The society's president, Terry Sanderson, says the certificate is not designed to be taken too seriously, and he suggests displaying it in the loo" (Atheists call for "debaptism").
  7. «'Debaptism' Takes Root with American Atheists»։ Crosswalk.com։ Վերցված է 2014-04-13 
  8. "Participants acknowledge the silliness and celebrate freely because the mock ceremony is a very informal [...] While it is true that a ceremony to affirm one's atheism is unnecessary, it's also true that human beings are social creatures who simply enjoy being silly from time to time and having fun at celebratory social gatherings". (The First Minnesota Atheists Debaptism Event) Archived 2010-08-09 at the Wayback Machine.
  9. Вопросы священнику о крещении Archived 2010-03-22 at the Wayback Machine. на сайте Православие и мир.
  10. 10,0 10,1 «Pontifical Council for Legislative Texts, ''Actus formalis defectionis ab Ecclesia catholica''»։ Vatican.va։ 2006-03-13։ Վերցված է 2014-04-13 
  11. Beardsley Eleanor (հունվարի 29, 2012)։ «Off The Record: A Quest For De-Baptism In France : NPR»։ NPR։ Վերցված է փետրվարի 2, 2012 
  12. «Испанский суд вступился за гея, предписав Католической церкви стереть запись о его крещении»։ Интерфакс-Религия։ 25 октября 2007։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին։ Վերցված է 2010-12-20 
  13. Chris Irvine (2009-04-10)։ «Atheist wins right to have baptism removed as he did not consent as a baby»։ The Telegraph (անգլերեն) 
  14. William Lee Adams De-Baptism Gains a Following in Britain // Time. — 2009-04-14. — ISSN 0040-718X.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]