Դա (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դա
Տեսակգետ
ՄայրցամաքԱսիա
Երկիր Վիետնամ
Երկարություն910 կմ
ԲԾՄ11 մետր
ԳետաբերանՀոնգհա
Հոսող հոսքերԲաբյան Ջիանգ
Ավազանի տարածք52 900 կմ²
Ջրի մարմիններՇոնլա ՀԷԿ
Քարտեզ
Քարտեզ
Սև գետը Մյուոնգ Լեյ քաղաքի մոտակայքում

Դա կամ Սև գետ (վիետ․՝ Đà, տայերեն Դա ՝ նշանակում է «մուգ-դարչնագույն»), վերին հոսանքում Չինաստանում հայտնի է որպես Լիքսիան գետ[1]։ Հոսում է Չինաստանի և հյուսիսարևմտյան Վիետնամի տարածքով։

Հուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դա գետը սկիզբ է առնում Չինաստանի Յուննան նահանգից։ Չինաստանից գետի հունը անցնում է Վիետնամական Լայ Տյաու (որտեղ այն կազմում է Դիեն Բիեն նահանգի հետ սահմանի մի մասը), Սոն Լա և Հոա Բինհ նահանգներով։

Դա գետը Հոնգհա գետի (հայտնի է նաև Կարմիր գետ) ամենակարևոր վտակն է, որին միանում է Վիետչի մոտակայքում Ֆուտխո նահագի Թամ Նոնգ շրջանում։ Այն նաև կազմում է Ֆուտխո նահանգի և Հանոյի սահմանի մի մասը (նախկինում սահմանը Հա Տայ նահանգի հետ էր)[2]։

Գետի ընդհանուր երկարությունը 910 կմ է, Չինաստանում՝ մոտավորապես 427 կմ, իսկ Վիետնամում՝ 527 կմ։

Հիդրոէներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև գետը տալիս է հիդրոէլեկտրաէներգիայի զգալի պաշարներ։

Չինաստանում պլանավորված էր կառուցել յոթ հիդրոէլեկտրակայաններ, որից ավարտվել են վեցի կառուցումը՝ Յայանգշանի, Շիմենկանի, Լոնգմայի, Ջուֆուդուի, Գելանթաի և Տուկահեի։ Խինպինգզհայի հիդրոէլեկտրակայանը դեռ պլանավորման փուլում է[3][4][5]։ Հիդրոէլեկտրակայանների ողջ խմբի արտադրած էներգիայի հզորությունը մոտավորապես 1 300 մեգաՎատտ է[6]։

Վիետնամում Սև գետի վրա կան երեք խոշոր հիդրոէլեկտրակայաններ։ Խոաբին հիդրոէլեկտրակայանի կառուցումն ավարտվել է 1994 թվականին։ Շոն Լա հիդրոէլեկտրակայանի կառուցումն ավարտվեց 2012-ին և դարձավ Հարավարևելյան Ասիայի հիդրոէլեկտրաէներգիայի խոշորագույն արտադրողը։ Լայ Տյաու նահանգի Մյուոնգ Տե շրջանում գտնվող Լայ Տյաու հիդրոէլեկտրակայաը բացվել է 2016 թվականի դեկտեմբերի 20-ին[7]։ Այս երեք հիդրոէլեկտրակայանների արտադրած ընդհանուր էլեկտրական հզորությունը 5 520 մեգաՎատտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. National Geographic Atlas of China. Washington, D.C.: National Geographic Society. 2007. էջ 119. ISBN 1-4262-0136-2.
  2. World and Its Peoples: Eastern and Southern Asia: Volume 6 - Page 724 Marshall Cavendish Corporation - 2007 "RED RIVER The Red River (Song Hong in Vietnamese) rises in southwestern China and flows 750 miles ( 1,200 km) to ... Two major tributaries join the Red River: the Clear River (Song Lo) on the left bank and the Black River (Song Da) on ..."
  3. «Datang International Lixian Jiang, Yunnan Hydropower Development Co., Ltd» (չինարեն). China Datang Corp. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին. "李仙江干流崖羊山、石门坎、新平寨、龙马、居甫渡、戈兰滩和土卡河七个梯级.."
  4. «China generator advances three hydropower projects». Hydro World. 2008 թ․ մարտի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 31-ին.
  5. «Lixian Jiang Hydropower Development Company to achieve "five-second" grand opening». China Economic Herald (չինարեն). 2011 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2012 թ․ հունվարի 1-ին.(չաշխատող հղում)
  6. «Yunnan Province to Construct a Series of Hydropower Projects». Alestron. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. «Inauguration of Lai Chau hydropower project». EVNICT. EVN. Վերցված է 2018 թ․ մայիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դա (գետ)» հոդվածին։