Հոնգհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոնգհա
元江
Long Bien Bridge Sunset.jpg
Հոնգհա գետը մայրամուտին
Red hong rivermap VI.png
Բնութագիր
Երկարություն 1183 կմ
Ավազանի մակերես 158 000 կմ2
Ջրի ծախս 900 մ3
Ջրահոսք
 · Բարձրություն 1776 մ
Տեղակայում
Երկիր Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Վիետնամ Վիետնամ
Երկրամաս Հարավ-Արևելյան Ասիա
Գետը Վիքիպահեստում

Հոնգհա (վիետ․՝ Sông Hồng; չին. հեշտ. 元江 , պինին: Yuánjiāng), գետ Չինաստանում և Վիետնամում։ Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից և թափվում Հարավչինական ծովի Բակբո ծոցը՝ առաջացնելով դելտա (տարած. 15 հազար կմ քառակուսի)։ Երկարությունը 1183 կմ, ավազանը՝ 158 000 կմ2։

Անվանումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է նաև Կարմիր գետ անունով, որը վիետնամերեն Հոնգհա անվանման բառացի թարգմանությունն է։ Անվանումը կապված է բերուկների առատության հետ, բերուկներ, որոնք գետի ջրերին տալիս են կարմիր երանգ։ Գետը Վիետնամում հայտնի է նաև Սոնգկոյ անունով, իսկ Չինաստանում՝ Լիշեհե և Յուանցզյան անուններով։ [1]

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկիզբ է առնում Յուննանի բարձրավանդակից, թափվում Հարավ-Չինական ծովի Բակբո ծոցը։ Հիմնական վտակները՝ Լո և Դա։ Սնումը անձրևային է վարարումը՝ ամռանը։ Ջրի տարեկան միջին ծախսը մոտ 3800 մ3/վ է, առավելագույնը՝ մինչև 35 000 մ3/վ։ Տարեկան ծովն է հասցնում մոտ 130 միլիոն տ բերվածք, որը ջրին տալիս է կարմիր երանգ։ Օգտագործվում է ոռոգման համար։ Նավարկելի է մինչև Հանոյ (175 կմ՝ ծովից)։ Հոնգհայի վրա են Հակոու, Լաոկայ, Ենբայ, Հանոյ քաղաքները և Հայֆոն ծովային նավահանգիստը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ, Ղ Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989). Աշխարհագրական անունների բառարան, Հ-Ֆ. Երևան: «Լույս». էջ էջ 35. 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png