Դարվիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դարվիշ
Ի ծնե Դարվիշ, Անդրե Անրուկյան, Սնրյուգին
Ծնվել է 1896
Ծննդավայր Թեհրան
Վախճանվել է 1997
Մահվան վայր Հայդելբերգ, Գերմանիա
Ազգություն հայ
Մասնագիտություն նկարիչ
Ակտիվ շրջան նկարիչ

Դարվիշ (Անդրե Սևրուկյան (Sevrugian), 1896, Թեհրան - 1997, Հայդելբերգ, Գերմանիա), հայ նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի ֆրանսիական վարժարանում, այնուհետև Փարիզի գեղարվեստի դպրոցում։ Մասնագիտացել է ինքնակրթությամբ, կրել պարսկական մանրանկարչոթյան ազդեցությունը։ 1922 թվականին եղել է Անդրկովկասում, որոշ ժամանակ ապրել Թիֆլիսում, անդամակցել «Հայ արվեստագետների միությանը»։ Ծննդավայրում շուրջ ինը տարի նկարազարդել է «Շահնամե»-ն, ստեղծել 416 նկար, որոնք ցուցադրվել են Ֆիրդուսու ծննդյան 1000-ամյակի տոնակատարության օրերին (1934)։ Այդ աշխատանքի համար Դարվիշին շնորհվել է «Արվեստի և գիտության» շքանշան։ Մյուս նշանակալի գործը Խայամիի քառյակների 140 նկարազարդումներն են։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հնդկաստանում («Շահնամե»-ի նկարազարդումներից 100-ը գնել է Չոմբոևյի թանգարանը), Բեռլինում, Բրյուսելում ն Լոնդոնում։ Ստեղծել է հայկական պատմական թեմաներով նկարներ։ Դարվիշի գործերին բնորոշ է ոճավորումն ու գունագեղությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 318 CC-BY-SA-icon-80x15.png