Դատիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դատիս
Հին պարսկերեն՝ *Dātiya
հուն․՝ Δάτης
մ.թ.ա. 6-րդ դար - մ. թ. ա. 490
ԾննդավայրԱքեմենյան պետություն Մարաստան, Աքեմենյան տերություն
ՔաղաքացիությունԱքեմենյան պետություն Աքեմենյան տերություն
Կոչումադմիրալ
Մարտեր/
պատերազմներ

Դատիս կամ Դատոս (հունարեն՝ Δάτης, Հին պարսկերեն՝ *Dātiya, Աքեմենյան էլամերեն՝ Da-ti-ya[1]), Աքեմենյան Պարսկաստանի բանակում ծառայած մար ադմիրալ, որը Դարեհ I Մեծի հրամանատարներից էր։ Նա հունական գործերի փորձագետ էր և կապեր էր պահպանում հույն պաշտոնյաների հետ[1][2]։ Նա Արտափրենես Կրտսերի հետ միասին հիշատակվում է դեպի Հունաստան կազմակերպվող ներխուժման ղեկավար։ Նրա վաղ գործունեության մասին ոչինչ հայտնի չէ։

Դատիսը այն պարսից հրամանատարներից մեկն էր, որը պատասխանատու էր պարսից անմահների գնդով Նաքսոսի և Երետրիայի պաշարումների համար, որոնք տեղի են ունեցել մ․թ․ա․ 490 թվականին։ Նույն թվականին նա եղել է նաև Մարաթոնի ճակատամարտում պարսից զորքի հրամանատարը ընդդեմ աթենացիների։ Ըստ Կտեսիաս Կնիդացու՝ Դատիսը զոհվել է Մարաթոնի ճակատամարտում, և աթենացիները հրաժարվել են հանձնել նրա դիակը[2], սակայն դեպքերի ժամանակակից Հերոդոստոսը պնդում է, որ Դատիսը ողջ է մնացել ճակատամարտում[3]։

Դատիսը Արտափրենեսի հետ միասին է նշանակվել դեպի Հունաստան կատարվող արշավանքի հրամանատար, քանի որ Դարեհ I Մեծը որոշել էր Մարդոնիոսին ժամանակավոր հանգիստ տալ դեպի Թրակիա կատարված արշավանքի ժամանակ ստացված վիրավորման պատճառով։ Վերջինս մ․թ․ա․ 492 թվականին արշավել էր դեպի Հունաստան, սակայն տեղի ունեցած փոթորիկի արդյունքում կորցրել իր նավատորմի մեծ մասը և անհաջողություն կրելով՝ վերադարձել Ասիա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Դատիս, Encyclopædia Iranica
  2. 2,0 2,1 Փոտ պատրիարք, Excerpts of Ctesias' "Persica", Paragraph 22, հասանելի է օնլայն այստեղ Արխիվացված 2016-11-23 Wayback Machine
  3. Հերոդոտոս, Պատմություն, I. 6.119; VI.94.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M.-F. Baslez, “Présence et traditions iraniennes dans les cités de l’Égée,” Revue des Études Anciennes 87, 1985, pp. 137–55, esp. pp. 138–41.
  • A. R. Burn, “Persia and the Greeks,” in Camb. Hist. Iran II, pp. 292–391, esp. pp. 313–18.
  • N. G. L. Hammond, “The Expedition of Datis and Arta-phernes,” in CAH2 IV, pp. 491–517.
  • D. M. Lewis, “Datis the Mede,” Journal of Hellenic Studies 100, 1980, pp. 194–95.
  • A. E. Raubitschek, “Das Datislied,” in K. Schauenburg, ed., Charites. Studien zur Altertumswissenschaft, Bonn, 1957, pp. 234–42.
  • R. Schmitt, “Perser und Persisches in der alten attischen Komödie,” in Orientalia J. Duchesne-Guillemin Emerito Oblata, Acta Iranica 23, Leiden and Tehran, 1984, pp. 459–73, esp. pp. 467–68.
  • Swoboda, “Datis 1,” in Pauly-Wissowa, IV/2, cols. 2227-29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]