Դավիթ Գյուլամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Գյուլամիրյան
Ծնվել էմայիսի 17, 1986(1986-05-17) (37 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություներաժիշտ
ԱշխատավայրԱլեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունՍտեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոց և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Դավիթ Ժորայի Գյուլամիրյան (մայիսի 17, 1986(1986-05-17), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կլառնետահար[1], արվեստագիտության թեկնածու[2] (2011)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գյուլամիրյանը ծնվել է Երևանում, 1986 թվականի մայիսի 17-ին։ 2000 թվականին ավարտել է Երևանի Ստեփան Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի կլառնետի (2000, դասատու՝ Ա. Սահական), 2008 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փողային (Ա. Մուրադյանի դասարան) բաժինները, 2011 թվականին նույն կոնսերվատորիայի ասպիրանտուրան, 2018-2022 թվականներին սովորել է Ցյուրիխի արվեստի համալսարանի երաժշտական բաժնում (պրոֆեսոր Ֆաբիո Դի Կազոլայի դասարան)[3]։

2005 թվականից եղել է Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի կլառնետահարների կոնցերտմայստերը[4], 2009-2018 թվականին՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կլառնետահարների խմբի փոխկոնցերտմայստեր։

2010 թվականիցից Դավիթ Գյուլամիրյանը «Convergence New Music Ensemble»-ի կազմում համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում։ 2011 թվականին մասնակցել է «Young Euro Classic» միջազգային երաժշտական, 2013 թվականին՝ Արամ Խաչատրյանի անվան եռյակի հետ՝ ՌԴ Արխանգելսկ և Սևերոդվինսկ քաղաքներում (նվիրված՝ Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակին), 2015 թվականից Ա. Հարությունյանի անվան քառյակի հետ՝ Լիբանանում («Ալ-Բուստան» փառատոնում), Մոսկվայում, Ենայում (Գերմանիա), Չինաստանում (6 քաղաքում) և այլուր տեղի ունեցած փառատոներին։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ոսկե մեդալի[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Trio-Sonata" (for Flute, Clarinet and Viola)
  2. Գյուլամիրյան Դավիթ Ժորայի։ Արվեստագիտության թեկնածու
  3. «Davit Gyulamiryan - Jugendblasorchester Thurgau - JBO TG». www.jbo-tg.ch. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 15-ին.
  4. Հայաստանի երիտասարդական նվագախումբը համերգ կտա կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին
  5. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջ 148. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։