Դավիթ Բեննենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Բեննենտ
Der Vampir auf der Couch Premiere Wien 12 David Bennent.jpg
Ծնվել էսեպտեմբերի 9, 1966(1966-09-09)[1][2][3][4] (53 տարեկան)
ԾննդավայրԼոզան, Շվեյցարիա[1]
ՔաղաքացիությունFlag of Switzerland.svg Շվեյցարիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Heinz Bennent?

Դավիթ Բեննենտ (սեպտեմբերի 9, 1966(1966-09-09)[1][2][3][4], Լոզան, Շվեյցարիա[1]), շվեյցարացի դերասան։ Առավել հայտնի է Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում 12 տարեկանում կատարած Օսկարի դերով[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականին Շվեյցարիայի Լոզան քաղաքում, գերմանացի դերասան Հեյնց Բեննենտի և ֆրանսիացի պարուհի Դիանա Մանսարի (հանդես է եկել Պոլլետ Ռենուի անվան ներքո) ընտանիքում։ Ունի մեծ քույր՝ Աննան (ծնված 1963 թվականին)։ Նա նույնպես զբաղվել է դերասանությամբ[6]։ Կյանքի առաջին տարիները Դավիթ Բեննենտն անցկացրել է Հունաստանի Միկոնոս կղզում։ Վաղ մանկությունից նա ֆիզիկական աճով հետ էր մնում, որի համար դպրոց համարյա չի հաճախել և կրթություն ստացել է տանը՝ մոր ղեկավարությամբ։

Շվեյցարիայից բացի Դավիթն ապրել է Գերմանիայում և Ֆրանսիայում, լավ տիրապետում է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։ Դավիթի դերասանական կարիերան սկսվել է 1974 թվականին։

Նա 12 տարեկանում նկարահանվել է «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում, որում կատարած դերը նրանից պահանջել է բավական շատ ֆիզիկական և բարոյական ծախսեր։ Այն բազմաթիվ վեճերի տեղիք է տվել, որովհետև ֆիլմում դերասանը մասնակցել է հասուն կանանց հետ սեռական հարաբերություններ պատկերող տեսարանների[7]։

1984 թվականին Դավիթ Բեննենտը նկարահանվել է ռեժիսոր Իվա Բուասեի «Շուրջկալում» ֆրանսիական-ամերիկական քրեական ֆիլմում։ 19 տարեկանում Բեննենտը Ռիդլի Սքոթի կողմից հրավիրվել է մասնակցելու «Լեգենդը» ֆենտեզի ֆիլմի նկարահանումներին, որտեղ նրա գործընկերներն էին Թոմ Քրուզը և Միա Սառան[7]։ Այս դերի համար նա արժանացել է Երիտասարդ դերասան մրցանակին։

Դավիթ Բեննենտն ունի 155 սմ հասակ, որի համար նա հաճախակի կատարել է թզուկների դերեր, չնայած նա այդպիսին չէ[7][8]։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծնողներ - Դավիթ (1974)
  • Թիթեղյա թմբուկ - Օսկար Մացերատ (1979)
  • Շուրջկալում - Շիմ (1984)
  • Լեգենդը - Գամփ (1985)
  • Դերրիկ - Հեյնց Վեյք (1985)
  • Նա ատում է ինձ - բժշկ Հերման Շիլլեր (2004)
  • Ուլժան - Շակունի (2007)
  • Միխայել Կոլխաս - Սեզար (2007)
  • Պլանետարիում - Յունկեր (2016)
  • Օգոստոսյան մառախուղ - Օյա (2016)
  • Անտեսանելի ֆիլմ — Պոդսնեժնիկով (2017)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #129386987 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Blubacher T. Theaterlexikon der Schweiz
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. Peter Zander: David Bennent: Warum es keine neue «Blechtrommel» gibt. In: Die Welt vom 17. Dezember 2007.
  6. Was macht eigentlich David Bennent?, Interview.
  7. 7,0 7,1 7,2 Canby, Vincent (April 18, 1986)։ «THE SCREEN: RIDLEY SCOTT'S 'LEGEND'»։ The New York Times 
  8. Sven Siedenberg: Ein Porträt des Schauspielers David Bennent. Little Davids große Reise. In: Berliner Zeitung vom 14. September 1995.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]