Դավթի աշտարակ
Տեսակ | միջնաբերդ և թանգարան |
---|---|
Երկիր | Պաղեստին, Իսրայել և Պաղեստին[1] |
Տեղագրություն | Երուսաղեմի հին քաղաք[1] |
Ժառանգության կարգավիճակ | Իսրայելի մշակութային ժառանգություն |
Պաշտոնական կայք |
Դավիթի աշտարակ (եբրայերեն՝ מגדל דוד, անգլ.՝ Tower of David, արաբ․՝ برج داود), հին միջնաբերդ, գտնվում է Յաֆֆյան դարպասներից ոչ հեռու Երուսաղեմի մուտքի մոտ։
Ամրոցը կառուցվել է մ.թ.ա. 2-րդ դարում Հին քաղաքի պաշտպանության և ռազմավարական թույլ օբյեկտների ամրացման նպատակով, այնուհետև քանդվել և վերակառուցվել է Երուսաղեմը գրավող քրիստոնյա, մուսուլման, մամլուք և Օսմանյան կայսրության նվաճողների կողմից։ Ամրոցում հայտնաբերվել են կարևոր հնագիտական իրեր, որոնց տարիքը կազմում է 2700 տարի։ Դավիթի աշտարակը ճանաչված վայր է հանդիսանում միջոցառումների, համերգների, ժողովրդական տոնավաճառների և լուսաձայնային ներկայացումների համար։
Իր անվանումը Դավիթի աշտարակը ստացել է բյուզանդացի քրիստոնյաների կողմից, որոնք կարծում էին,որ այդ վայրում է եղել Դավիթ թագավորի պալատը[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. 2-րդ դարում Հին քաղաք Երուսաղեմը հասել էր մինչև այսպես կոչված «Արևմտյան բլուր»։ Այդ 773 մետր երկարությամբ ելուստը, որն ներառում է ժամանակակից հայկական և հրեական թաղամասերը, ինչպես նաև Սինա լեռը, բոլոր կողմերից, բացի հյուսիսարևելյան մասից, սահմանափակված էր նեղ արահետով։ Դավիթ թագավորի և նրա որդի Սողոմոն թագավորի գահակալության ավարտից հետո, սկսելով ամրոցների շինարարությունը` Եղեկիա թագավորը, հնարավոր է առաջինն էր, որը հատուկ ուշադրություն դարձրեց այդ տարածքին։ 100 տարի անց սկսեցին այն շրջապատել պահպանական աշտարակներով և պատկառելի պատով, որը պատմիչ Հովսեփոս Փլավիոսն անվանեց «Առաջին պատ»։
Հերովդես I Մեծը ամրոցին ավելացրեց երեք հսկայական աշտարակներ։ Նա դրանք կառուցեց խոցելի Արևմտյան բլուրի հյուսիսարևմտյան մասում, որտեղ հիմա գտնվում է Դավիթի աշտարակը։ Նրա նպատակն էր ոչ միայն պահպանել քաղաքը, այլ նաև իր պալատը, որը գտնվում էր Սիոն լեռան վրա։ Հերովդեսը145 ֆուտ բարձրություն ունեցող ամենաբարձր աշտարակն անվանեց «Ֆասիլ», իր եղբոր հիշատակին, որն ինքնասպան էր եղել։ Երկրորդ աշտարակն անվանել էր իր երկրորդ կնոջ պատվին` «Մարիամ», որին նա սպանել էր և թաղել աշտարակից արևմուտք գտնվող քարայրում։ Երրորդ աշտարամն անվանել էր իր ընկերներից մեկի պատվին` «Գիպուկուս»։ Այդ երեք աշտարակներից պահպանվել է միայն «Ֆասիլը»։
Մ.թ. 70 թվականին հռոմեացիների կողմից Երուսաղեմի ավերումից հետո Դավիթի աշտարակը հռոմեական զորքերի համար որպես զորանոց էր ծառայում։ Երբ 4-րդ դարում Հռոմեական կայսրությունը ընդունեց քրիստոնեությունը, միջնաբերդում հիմնավորվեցին վանականների ընկերությունը։ 638 թվականին արաբների կողմից Երուսաղեմը նվաճելուց հետո նոր մուսուլման տիրապետողները վերանորոգեցին միջնաբերդը։ Հսկայական ամրոցը դիմացավ 1099 թվականին խաչակիրների հարձակմանը և հանձնվեց միայն այն ժամանակ, երբ պահապանների անվտանգությունը երաշխավորվեց։
Խաչակիրների շրջանում հազարավոր ուխտավորներ ուխտագնացություն կատարեցին դեպի Երուսաղեմ Յաֆֆյան նավահանգստով։ Ուխտագնացներին ավազակների հարձակումներից պաշտպանելու համար խաչակիրները միջնաբերդը շրջապատեցին խրամներով և դիտակալներով։
1817 թվականին սուլթան Սալահ ալ-Դինը վերցրեց քաղաքն ու ամրոցը։ Մամլուքները 1260 թվականին քանդեցին այն, իսկ ավելի ուշ վերականգնեցին։ Ամրոցը մեկ անգամ ևս վերակառուցվել է 1527-1541 թվականներին Օսմանյան կայսրության տիրապետության ժամանակ։ Մոտ 400 տարի ամրոցը թուրքական զորքերի համար որպես կայազոր էր ծառայում։ Թուրքերը ամրոցի ներսում մզկիթ կառուցեցին և մինարեթ ավելացրին, որն էլ պահպանվել է մինչև այսօր։ Հենց այդ ժամանակում էլ աշտարակն անվանվեց «Դավիթի աշտարակ»։
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ բրիտանական զորքերը գեներալ Էդմունդ Ալենբիի գլխավորությամբ գրավեցին Երուսաղեմը։ Դավիթի աշտարակի մոտքի մոտ գեներալը պաշտոնապես հայտարարեց իր հաղթանակի մասին։
Բրիտանական մանդատի (1917 — 1948) շրջանում բրիտանական գլխավոր կոմիսարը ստեղծեց այսպես կոչված «Ենթաերուսաղեմյան ընկերությունը»` քաղաքի մշակութային ժառանգության պահպանման համար։ 1930-ական թվականներին միջնաբերդում բացվեց պաղեստինյան ֆոլկլորի թանգարան[3]։
Արաբ-իսրայելական պատերազմից հետո (1947—1949) արաբական լեգոնը գրավեց Երուսաղեմը և ամրոցին վերադարձրեց իր զինվորական նշանակությունը։ Միջնաբերդի մշակութային դերը վերականգնվեց 1967 թվականին 6-օրյա պատերազմից հետո։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Երուսաղեմի պատմության «Դավիթի աշտարակ» թանգարանը բացվել է 1989 թվականին։ Տեղադրված լինելով սենեկաշարքերի սրահներում` թանգարանը ներառում է նաև ամրոցի ստորոտում գտնվոս հնագիտական պարկը, որն արդեն 2700 տարեկան է։ Ցուցանմուշներն արտացոլում են Երուսաղեմի 4000-ամյա պատմությունը, նրա սկզբնավորումից մինչև այժմ։ Ներկայացվում է Երուսաղեմի պատմությունը տարբեր տիրապետողների ժամանակներում։ Այցելուները կարող են բարձրանալ նաև ամրոցի պատը, որտեղից բացվում է 360 աստճանով տեսարան Հին քաղաքի և նոր Երուսաղեմի վրա։
2002 թվականին Երուսաղեմի ֆոնդը հայտնեց, որ թանգարանի գոյության ընթացքում այն ունեցել է 3,5 միլիոն այցելու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ Jerome Murphy-O'Connor, The Holy Land, 22.
- ↑ «Towerofdavid.org.il». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 360 degrees HD virtual tour of the Tower of David Museum Արխիվացված 2008-01-17 Wayback Machine
- Официальный сайт музея «Башня Давида» Արխիվացված 2009-11-03 Wayback Machine
- A tourist's guide to the Tower of David Museum Արխիվացված 2013-05-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավթի աշտարակ» հոդվածին։ |
|