Դանյա Միլոխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանյա Միլոխին
Ի ծնե անունռուս.՝ Данила Вячеславович Милохин
Ծնվել էդեկտեմբերի 6, 2001(2001-12-06)[1] (22 տարեկան)
Օրենբուրգ, Ռուսաստան[2]
Երկիր Ռուսաստան
Մասնագիտությունտիկտոկեր, երաժիշտ, երգիչ, ռեփեր և վիդեո բլոգեր
Գործիքներվոկալ
ԱնդամակցությունDream Team house
 Danya Milokhin Վիքիպահեստում

Դանիլա Վյաչեսլավի Միլոխին (ռուս.՝ Дани́ла Вячесла́вович (Дáня) Мило́хин, դեկտեմբերի 6, 2001(2001-12-06)[1], Օրենբուրգ, Ռուսաստան[2])[3] (դեկտեմբերի 6, 2001(2001-12-06)[1], Օրենբուրգ, Ռուսաստան[2])[4][5], ավելի հայտնի Դանյա Միլոխին անվամբ, ռուս վիդեոբլոգեր (տիկտոկեր)[6], երաժիշտ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանյա Միլոխինը ծնվել է 2001 թվականի[4][5] դեկտեմբերի 6-ին Օրենբուրգ քաղաքում։ Հայրը և մայրը բաժանվել են, երբ նա երեք տարեկան էր։ Դանյան և իր մեծ եղբայրը՝ Իլյան, հայտնվել են մանկատանը[4][5][7]։

Մայրս ասաց, որ չի կարող ինձ և եղբորս տանել իր հետ և մեզ տվեց խնամակալության։ Մենք թափառում էինք ինչ-որ առողջարաններում, հետո գնացինք մանկատուն[4]։

Մանկատանը նրանք մնում են մինչև 13 տարեկանը, հետո Տյուլենևների[4][7] ընտանիքը որդեգրում է նրանց։ Սկզբում Տյուլենևները ապրում էին Օրենբուրգից 100 կիլոմետր հեռավորության վրա, հետո երբ իրենց արձակուրդն անցկացրին Անապայում, հավանեցին և տեղափոխվեցին Կրասնոդար[5]։

Ի տարբերություն Իլյայի, ով մանկատանը դարձել էր շախմատի սպորտի վարպետի թեկնածու (սպորտը շարունակելու ցանկության պատճառով նույնիսկ չէր ուզում մանկատունը լքել, սակայն երբ հնարավորություն է ստեղծվում տեղափոխվել խնամատար ընտանիք, Դանյան ստիպված էր համոզել նրան), Դանյան ոչ ուսման, ոչ սպորտի նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերում[7] (ըստ "Առաջին երաժշտություն" հեռուստաալիքին տված հարցազրույցի՝ հոկեյով նա դեռ մանուկ հասակից է զբաղվել)[8]։

«ТНТ Music»-ի հետ հարցազրույցում Դանյան` խոսելով ուսման մասին, ասել է.

13 տարեկանից վստահ էի, որ կդառնամ հայտնի։ Ես չէի ուզում սովորել, ոչ այն պատճառով, որ դա անհրաժեշտ չէ, դա անհրաժեշտ է, բայց իմ համար այն անհետաքրքիր էր։ Հարյուր տոկոսով վստահ էի, որ բլոգինգում ամեն ինչ կստացվի։ Ինձ համար կարևոր չէր, թե երբ։ Գիտեի, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա[9]։

13 տարեկանում փորձել է ալկոհոլ[10], սուպերմարկետներից[4] սնունդ գողացել։

Մենք սուպերմարկետներից հաց, հավ և շատ բաներ էինք տանում։ Այն մի ամբողջ արվեստ է, իր առանձնահատկություններով։ Եվ ես փախա տանից, սկսեցի խմել, ծխել։ Կարծում եմ՝ իմ խնամակալները պատրաստ չէին նման խնդիրների։ Նրանք դրանց նույնիսկ չէին սպասում[4]։

Դպրոցից հետո եղբոր հետ գնում է տեղական ուսումնարան, որն ի վերջո այդպես էլ չի ավարտում[5][6]։ Ինչպես պատմել են ՌԻԱ Նովոստի-ին, ապրել է այն ժամանակ «հանրակացարանում կամ փողոցում» և «եղել է ժամանակ, երբ նա սննդի համար գումար չի ունեցել»[6]

16 տարեկանում թմրամոլ է եղել։ («360°» հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի ուշ նրան հաջողվել է հաղթահարել կախվածությունը[4]):

2019 թվականից սկսել է Տիկ Տոկ-ում տեսանյութեր[5] հրապարակել։ Այդ ժամանակ նա դեռ ապրում էր Անապայում և աշխատում էր մատուցող[5], հետո տեղափոխվում են Մոսկվա[5][6]։

2020 թվականի մարտին հիմնադրել է տիկտոկերական թիմ (այսպես կոչված՝ տիկ-տոկ Հաուս կամ տիկ-տոկերների տուն) որը կոչվում է Dream Team House[5][11]:

Որոշում է իրեն փորձել երաժշտության մեջ և կարանտինի ընթացքում թողարկում է «Я дома» երգը։ Տիկ Տոկում երգը դարձավ շատ սիրված և նկարահանվեց հազարավոր տեսահոլովակներ[7]։ Բացի այդ մայիսի 6-ին Յություբում ներկայացնում է երգի տեսահոլովակը[12], որը արագորեն հավաքում է միլիոնավոր դիտումներ[7]։

Ոչ մի փորձ չի եղել։ Ինձ հետաքրքիր էր մի բան, որը ես նախկինում չէի փորձել։ Ես ցանկանում էի ձայնագրել երգ և կարանտինը ինձ օգնեց այդ հարցում։ «Я дома» երգը մենք գրել ենք մեր թիմի հետ և դա տևել է մեկ օր։ Եվ թնդանոթը[7] պատրաստ էր։

Հունիսին հանրությանը ներկայացրեց իր, Տիմատիի և Ջիգանի աշխատանքը՝ «Хавчик»[7][13] երգը։

Այդ նույն ամսվա վերջին թողարկեց մեկ այլ երգ՝ «Подонок»[7][14]:

Սեպտեմբերի 6-ին հանրությանն է ներկայացնում արդեն 3-րդ երգը՝ «Лав»[15][16]: Սեպտեմբերի 30-ին հեռարձակվեց նաև տեսահոլովակը, որի գլխավոր հերոսուհին Յուլյա Գավրիլինան էր[17]։

Սեպտեմբերի 7-ին թողարկվել է «Дико тусим» երգի տեսահոլովակը, որը Դանյան ձայնագրել Է Նիկոլայ Բասկովի[4][18] հետ։

2020 թվականի սեպտեմբերի կեսին Դանյան իր Տիկտոկյան էջում ուներ ավելի քան 7 ու կես մլն բաժանորդ[4][6], իսկ Ինստագրամ-ում՝ 2 մլն[4]։

2020 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Դանյա Միլոխինը հանդիպում է ռուս տիկտոկեր Յուլյա Գավրիլինայի հետ։ Երկար ժամանակ իրենց հարաբերությունները գաղտնի պահելուց հետո նրանք 2020 թվականի սեպտեմբերին վերջնականապես հայտարարեցին, որ նրանք հանդիպում են։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարի Չարթ Ալբոմ

Top Radio & YouTube Hits
[19]

Top Radio & YouTube Russian Hits
[20]

Top YouTube Russian Hits
[21]
«Я дома»[22] 2020  —  —  —
«Хавчик»[23]
(Տիմատիի և Ջիգանի հետ)
2020 23 11 2
«Подонок»[24] 2020  —  —
«Потанцуй со мной»[25] 2020  —  —
«Лав»[26] 2020  —  —
«Дико тусим»[27](Նիկոլայ Բասկովի հետ) 2020  —  —

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Бывший детдомовец, нынешний кумир. Почему Медведева полюбила Даню Милохина, а хейтеры его ненавидят (ռուս.) // СтарХитМ.: Шкулёв Медиа Холдинг, 2021.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Il’mira Gaysina «Самый популярный мальчик на земле»: как 18-летний сирота из Оренбурга стал звездой TikTok и зарабатывает 2 млн рублей в месяц (ռուս.) // Forbes РоссияAxel Springer SE, 2020.
  3. «Индивидуальный Предприниматель Милохин Данила Вячеславович» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 «Как Даня Милохин прославился с помощью TikTok (Клип с Басковым, обложки журналов и съемки на Первом. Как детдомовец Даня Милохин стал звездой TikTok)». Телеканал 360°. 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Даня Милохин: Tik Tok, клип с Тимати и Джиганом и другие факты биографии». INFOX.ru. 2020 թ․ հուլիսի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 «Популярный 18-летний блогер рассказал о миллионных тратах». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 «Кто такой Даня Милохин и почему он так популярен?». МУЗ-ТВ. 2020 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  8. «5 фактов о Дане Милохине». Музыка Первого. 2020 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  9. «Звезда TikTok Даня Милохин: «На карантине денег стало больше!»». ТНТ Music (ռուսերեն). 2020 թ․ մայիսի 20. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  10. «Даня Милохин: «Я вырос в детском доме, и родители для меня — чужие люди»». StarHit.ru. 2020 թ․ սեպտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «Тиктокеры из Dream Team House стали героями обложки российского Elle Girl». SRSLY.RU. 2020 թ․ հուլիսի 11. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  12. «Даня Милохин - Я Дома (Премьера клипа / 2020) - YouTube». 2020 թ․ մայիսի 6. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 20-ին.
  13. «Тимати, Джиган, Даня Милохин - Хавчик (Премьера клипа, 2020) - YouTube». 2020 թ․ հունիսի 10. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  14. «Даня Милохин - Подонок (Премьера трека / 2020) - YouTube». 2020 թ․ հունիսի 25. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  15. «Премьера: Даня Милохин представил романтичный трек «Лав»». ТНТ MUSIC. 2020 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «Даня Милохин выпустил новый трек, после которого вы захотите признаваться в любви». GQ Russia. 2020 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 7-ին.
  17. Диана Иванова. «Даня Милохин выпустил клип на трек «Лав»». GQ. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.
  18. «Даня Милохин & Николай Басков - Дико тусим (Премьера клипа / 2020) - YouTube». 2020 թ․ սեպտեմբերի 17. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 28-ին.
  19. Для «Хавчика»:
    «Radio & YouTube – Top Week Hits». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  20. Для «Хавчика»:
    «Radio & YouTube – Top Week Hits (Russia)». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  21. Для «Хавчика»:
    «YouTube – Top Week Hits (Russia)». TopHit (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  22. «‎Альбом «Я дома - Single» (Даня Милохин) в Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  23. «‎Альбом «Хавчик - Single» (Тимати, Джиган & Даня Милохин) в Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  24. «‎Альбом «Подонок - Single» (Даня Милохин) в Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  25. «‎Альбом «Потанцуй со мной - Single» (Даня Милохин) в Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  26. «‎Альбом «Лав - Single» (Даня Милохин) в Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  27. «‎Альбом «Дико тусим - Single» (Даня Милохин & Николай Басков) в Apple Music». Apple Music. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանյա Միլոխին» հոդվածին։