Jump to content

Դանիիլ Գրիդնև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիիլ Գրիդնև
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 2, 1986(1986-02-02)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սանտիմետր
Դիրք հենակետային կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1993-2004 Ռուսաստան ՄՊՄԴ Էներգիա (Վորոնեժ)
2004-2005 Գերմանիա Շտուտգարտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006 Ռուսաստան Ֆակել 33 (1)
2007-2009 Ռուսաստան Անժի 84 (6)
2010 Ռուսաստան Կռիլյա Սովետով 16 (0)
2011 Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 22 (1)
2012 Ռուսաստան Շիննիկ 29 (0)
2013 Ռուսաստան Վոլգար 10 (0)
2013 Ռուսաստան Լուչ-Էներգիա 19 (1)
2014 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 11 (0)
2014-2015 Ռուսաստան Շիննիկ 25 (1)
2015-2016 Ռուսաստան Ֆակել 21 (0)
2016-2017 Ռուսաստան Լուչ-Էներգիա 28 (0)
2017 Ռուսաստան Տորպեդո (Մոսկվա) 24 (0)
2018-2019 Ռուսաստան Նեֆտեխիմիկ 16 (3)
Ազգային հավաքական
Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17) 7 (3)
Ռուսաստան Ռուսաստան (երիտ.) 8 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 3 հունիսի, 2019:

Դանիիլ Անատոլևիչ Գրիդնև (ռուս.՝ Даниил Анатольевич Гриднев, փետրվարի 2, 1986(1986-02-02)[1], Վորոնեժ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ռուսաստանի սպորտի վարպետ։

Վորոնեժի «Էներգիա» մանկապատանեկան սպորտային դպրոցի սան է։ Կարիերան սկսել է Գերմանական «Շտուտգարտի» երիտասարդական թիմում, որի կազմում դարձել է երկրի չեմպիոն[2]։ 2006 թվականին Դանիիլը վերադարձել է Ռուսաստան՝ պայմանագիր կնքելով Վորոնեժի «Ֆակել» ակումբի հետ[3], որտեղ մայիսի 25-ին հեղինակել է 2006 թվականի առաջին դիվիզիոնի առաջնության ամենաուշ խփված գոլը։ Դա տեղի է ունեցել Տոլյատիի «Լադա» ակումբի դեմ խաղի հիմնական ժամանակին ավելացված հինգերորդ րոպեին[4]։

2007 թվականի փետրվարին տեղափոխվել է «Անժի»[5]։ Մախաչկալայի թիմի հիմնական կազմում Դանիիլն արժանացել է փոքր ոսկե մեդալի՝ հաղթելով 2009 թվականի առաջին դիվիզիոնի առաջնությունում։ Միջմրցաշրջանում հեռացել է «Անժիից»՝ դառնալով Սամարայի «Կռիլյա Սովետով» ակումբի խաղացող, բայց շուտով փոխվել է ակումբի մարզիչը, և Դանիիլը դադարել է ընդգրկվել թիմի կազմում, ինչը նպաստել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը ժամանակից շուտ խզելուն[6]։

Մրցաշրջանի ավարտին տեղափոխվել է Նալչիկ՝ տեղի ակումբի հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր[7]։ 2011 թվականի հոկտեմբերի 24-ին Դանիիլը խփել է իր առաջին գոլը «Սպարտակի» կազմում[8][9]։ Այդ գնդակը մնում է միակը Գրիդնևի կարիերայում, որը նա խփել է Ռուսաստանի ֆուտբոլի բարձրագույն դիվիզիոնում։ Նալչիկի թիմի կազմում Դանիիլն ընդհանուր առմամբ անցկացրել է 22 հանդիպում:.

2012 թվականի փետրվարի 4-ին Դանիիլը պայմանագիր է կնքել Յարոսլավլի «Շիննիկ» ամուկբի հետ[10]։ 2012/13 մրցաշրջանի երկրորդ կեսը ֆուտբոլիստն անցկացրել է «Վոլգարի» կազմում[11]։ 2013 թվականի հուլիսին՝ Աստրախանի ակումբի՝ երկրորդ լիգա անցնելուց հետո, պայմանագիր է կնքել Վլադիվոստոկի «Լուչ» ակուբի հետ[12]։ 2014 թվականի փետրվարի 14-ին հայտարարվել է խաղացողի հետ պայմանագիրը երկողմանի համաձայնությամբ խզելու մասին[13]։

2014 թվականի հունվարի 27-ին պայմանագիր է կնքել Նիժնեկամսկի «Նեֆտեխիմիկ» ակումբի հետ[14]։ Դանիիլի նորամուտը նոր ակումբում կայացել է 2014 թվականի մարտի 10-ին ՖԱԼ առաջնության 26-րդ տուրի՝ «Տորպեդո» ակումբի դեմ խաղում[15]։ Նիժնեկամսկի թիմի՝ երկրորդ փուլ անցնելուց հետո Դանիիլը վերադարձել է Յարոսլավլ՝ դառնալով «Շիննիկ» ակումբի ֆուտբոլիստ։

2015 թվականի ամռանը վերադարձել է Վորոնեժի «Ֆակել» ակումբ։ Մեկ տարի անց տեղափոխվել է Վլադիվոստոկի «Լուչ-Էներգիա» ակումբ։ 2017 թվականին խաղացել է Մոսկվայի «Տորպեդո» ակումբում, 2018/19 մրցաշրջանն անցկացրել է «Նեֆտեխիմիկում»։

Մասնակցել է ՊՖԼ «Հույս» գավաթի խաղարկությանը 2006, 2008 և 2009 թվականներին։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ Երիտասարդական հավաքականում անցկացրել է 8 խաղ, որտեղ խփել է մեկ գոլ։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Առաջին դիվիզիոնի հաղթող – 2009
  • ՊՖԼ առաջնության հաղթող – 2018/2019 (Ուրալ-Պրիվոլժիե խումբ)
  • ՊՖԼ «Հույս» գավաթի խաղարկության լավագույն խաղացող – 2009

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Տատյանա[16]։

Ելույթների վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռուսաստան Ֆակել (Վորոնեժ) 2006 33 1 3 1 36 2
Ընդհանուր 33 1 3 1 0 0 36 2
Ռուսաստան Անժի (Մախաչկալա) 2007 35 2 1 0 36 2
2008 34 2 2 1 36 3
2009 15 2 15 2
Ընդհանուր 84 6 3 1 0 0 87 4
Ռուսաստան Կռիլյա Սովետով (Սամարա) 2010 16 0 1 0 17 0
Ընդհանուր 16 0 1 0 0 0 17 0
Ռուսաստան Սպարտակ-Նալչիկ 2011/12 22 1 22 1
Ընդհանուր 22 1 0 0 0 0 22 1
Ռուսաստան Շիննիկ (Յարոսլավլ) 2011/12 9 0 2 0[17] 11 0
2012/13 18 0 1 0 19 0
Ընդհանուր 27 0 1 0 2 0 30 0
Ռուսաստան Վոլգար (Աստրախան) 2012/13 10 0 10 0
Ընդհանուր 10 0 0 0 0 0 10 0
Ռուսաստան Լուչ-Էներգիա (Վլադիվոստոկ) 2013/14 19 1 3 0 22 1
Ընդհանուր 19 1 3 0 0 0 22 1
Ռուսաստան Նեֆտեխիմիկ (Նիժնեկամսկ) 2013/14 5 0 5 0
Ընդհանուր 5 0 0 0 0 0 5 0
Ընդհանուր կարիերայում 216 9 11 2 2 0 229 11

(2014 թվականի ապրիլի 15-ի տվյալներով)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Мария Прияткина. Даниил Гриднев: «В футбол нужно играть до финального свистка» // Волжская коммуна : Газета. —Самара, 2010. — В. 29 мая 2010. Архивировано из первоисточника 25 Դեկտեմբերի 2014.
  3. ««Факел» купил защитника «Штуттгарта»». 2005 թ․ օգոստոսի 31.
  4. «Самые поздние Գոլեր первого дивизиона 2006». Официальный сайт ФК «Химки». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Полузащитник воронежского «Факела» подписал контракт с «Анжи»». 2007 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
  6. ««Крылья Советов» расстались с Даниилом Гридневым». Волга Ньюс. 2011 թ․ փետրվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
  7. «Пополнение в ПФК «Спартак-Нальчик»». Официальный сайт ПФК «Спартак-Нальчик». 2011 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 16-ին.
  8. «Чемпионат России по футболу. Протокол матча «Спартак» (Нальчик) — «Локомотив» (Москва) 1:2». Официальный сайт РФПЛ. 2011 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  9. «Гол Даниила Гриднева «Спартак-Нальчик» — «Локомотив» (Москва) 1:0». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  10. «В «Шиннике» — новый футболист!». Официальный сайт ФК «Шинник». 2012 թ․ փետրվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 15-ին.
  11. «Даниил Гриднев перешёл в «Волгарь»». onedivision.ru. 2013 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 24-ին.
  12. ««Луч-Энергия» заявил ещё двух футболистов». Официальный сайт ФК «Луч-Энергия» (Владивосток). 2013 թ․ հուլիսի 23.
  13. «Даниил Гриднев покидает «Луч-Энергию»». Официальный сайт ФК «Луч-Энергия» (Владивосток). 2014 թ․ հունվարի 14.
  14. ««Нефтехимик» пополнился Михалевым и Гридневым». Официальный сайт ФК «Нефтехимик» (Нижнекамск). 2014 թ․ հունվարի 27.
  15. «Первенство ФНЛ. Протокол матча «Торпедо» (Москва), «Нефтехимик» (Нижнекамск) 2:1». Официальный сайт ФНЛ. 2014 թ․ մարտի 10.
  16. Олег Лазаренко. Даниил Гриднев: «В „Крыльях Советов“ ситуация нормализуется» // Игрок : Газета. —Воронежская область, 2010. — В. 15 декабря 2010. — № 49 (862).
  17. Փլեյ օֆֆի խաղեր Պրեմիեր լիգա անցնելու համար
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիիլ Գրիդնև» հոդվածին։