Դանիել Սմիթ (երաժիշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Սմիթ
Բնօրինակ անունանգլ.՝ Dan Smith
Ի ծնե անունանգլ.՝ Daniel Campbell Smith
Ծնվել էհուլիսի 14, 1986(1986-07-14) (37 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Ժանրերալտերնատիվ ռոք և ռոք[2]
Մասնագիտություներգիչ, կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր և հեղինակ-կատարող
Գործիքներդաշնամուր[1], վոկալ, մեղեդային հարմոն և երաժշտական ստեղնաշար
ԼեյբլVirgin Records
ԿրթությունԱնգլիական գրականություն և Լիդսի համալսարան
ԱնդամակցությունBastille
Կայքbastillebastille.com

Դանիել Քեմբել Սմիթ (հուլիսի 14, 1986(1986-07-14), Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգահան և պրոդույսեր։ Նա անգլիական «Bastille» ռոք-խմբի հիմնադիրն է, գլխավոր երգիչն ու հիմնական երգահանը։ Խումբը ձևավորվել է 2010 թվականին և զանգվածային հռչակ է ստացել 2013 թվականին, երբ լույս է տեսել «Pompeii» երգը՝ «Bad Blood» ալբոմով։ Այնուհետև 2016 թվականի սեպտեմբերին խումբը թողարկել է իր երկրորդ ալբոմը՝ «Wild World»-ը։ 2019 թվականի հունիսին լույս է տեսել երրորդ ալբոմը՝ «Doom Days»-ը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը հաճախել է Քինգսի քոլեջ-համալսարանը և Ուեսթ Յորքշիր նահանգի Լիդսի համալսարանը, որտեղ ստացել է անգլերեն լեզվի և գրականության գիտական աստիճան, միաժամանակ գրել է ֆիլմի և երաժշտության մասին Լիդսի ուսանողական թերթի համար[3]։ Մանկուց հետաքրքրվելով ֆիլմերով, ի սկզբանե ցանկանում էր ռեժիսոր կամ խմբագիր դառնալ, մինչև խոստովանեց, որ «ավելի շատ երկրպագու է, քան կինոռեժիսոր»[4]։

Տասնհինգ տարեկանում Սմիթը սկսել է երգեր գրել դաշնամուրով իր ննջասենյակում, բայց իր երաժշտությունը գաղտնի էր պահում ընկերներից և ընտանիքից, մինչև ընկերը համոզեց, որ 2007 թվականին ընդունվի «Leeds Bright Young Things» մրցույթին, որտեղ ի վերջո դարձել է ֆինալիստ[5]։ Նրա առաջին ձայնագրությունները ներառում էին "Alchemy", "Words Are Words", "Irreverence" և "Dictator": Սմիթին հաջողության չի հասել սոլո կարիերայում, բայց շարունակել է երգեր գրել ինչպես մենակ, այնպես էլ մտերիմ ընկերոջ և սենյակակից Ռալֆ Փելեյմընի հետ՝ «To Kill a King» խմբից։ Երկուսն էլ ստեղծել են կողմնակի նախագիծ՝ «Annie Oakley Hanging» վերնագրով, որը նկարագրվում էր որպես «կովբոյի նման» Փելեյմընի կողմից[6]։

Ուսումն ավարտելուց հետո Սմիթը վերադարձել է Լոնդոն, որտեղ շարունակել է սոլո կարիերան և ի վերջո ձևավորել «Bastille»-ը Քրիս «Վուդի» Վուդի, Քայլ Սիմոնսի և Ուիլ Ֆարքարսոնի հետ[7]։ «Bastille»-ը թողարկել է երեք ալբոմ ՝ «Bad Blood», «Wild World» և «Doom Days» անուններով, որոնցից վերջինը թողարկվել է 2019 թվականի հունիսի 14-ին։

2014 թվականին Դեն Սմիթը մասնակցել է «Band Aid» աջակցության սինգլին։

«BEST LAID PLANS»-ը Հարավային Լոնդոնում հիմնված ձայնագրային լեյբլ է, որը ստեղծվել է 2014 թվականին Դեն Սմիթի, Մարկ Քրվիջի և Դեն Պրիդիի կողմից՝ իրենց սիրած երաժշտությունը թողարկելու համար։

2015 թվականին Սմիթը հանդես է եկել որպես վոկալիստ ֆրանսիացի էլեկտրոնային երաժիշտ Մադեոնի կողմից ստեղծված և գրված «La Lune» երգի համար՝ «Madeon» 2015 թվականի արկածային ալբոմի համար։ Նույն թվականին Սմիթը համադրել է և պատրաստել վոկալներ «Better Love» «Foxes»-ի հետ, որը թողարկվել է 2015 թվականի սեպտեմբերի 4-ին։

2017 թվականին մասնակցել է «Grenfell Tower» բարեգործական երգին։

2018 թվականի օգոստոսին «Bastille»-ը համագործակցել է ամերիկյան դիջեյ՝ «Marshmello»-ի հետ և թողարկել սինգլ՝ «Happier» վերնագրով[8]։

2019 թվականի հունիսի 14-ին խումբը թողարկել է «Doom Days»-ը՝ երրորդ ալբոմը[9][10]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը «Երկվորյակ գագաթներ» հեռուստասերիալի և դրա ստեղծողներից մեկի՝ Դեյվիդ Լինչի երկրպագու է[11]։ Հեռուստասերիալը ոգեշնչել է նրա առաջին ձայնագրած երգերից մեկը՝ «Laura Palmer» և առաջին սինգլը՝ «Overjoyed»: Սմիթը պատմել է, որ իր ավելի վաղ աշխատանքի վրա ազդեցություն է ունեցել Ռեգինա Սպեկտորը[12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա գրում և կազմակերպում է «Bastille»-ի որոշ երգեր։ Բացի ռեմիքսներից և քավերներից, աշխատել է իր ընկեր Մարկ Քրվիդի հետ, դարձել է «Bad Blood» և «Wild World»-ի պրոդյուսերը[13] : Դենը նվագում է դաշնամուր, ստեղնաշար, մելոդիկա և պերկուսիա։ Նրա օրիգինալ «Dan Smith Piano»-ն գողացվել է 2010 թվականին[14]։ Սմիթի ծնողները հարավաֆրիկացի են[15]։

Տարի Երգիչ Ալբոմ Երգ Համահեղինակներ
2010 Գաբրիելլա Քիլմի Ten "Robots" Գաբրիելլա Քիլմի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ
"Sucker for Love" Գաբրիելլա Քիլմի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ
Օլլի Մուրս Olly Murs "Love Shine Down" Օլիվեր Մուրս, Էդվարդ Քրիստոֆեր Շիրան, Գաբրիելլա Քիլմի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ
2013 Սպանել արքային Cannibals with Cutlery "Choices" Ռալֆ Պելեյմըն
2014 Դան Քրոլլ Sweet Disarray "Wanna Know" Դանիել Քրոլլ, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ
Ռագ'ն'Բոն Մեն Wolves EP "Lay My Body Down" Ռորի Գրահամ, Մարկ Գրյու, Դանիել Պրիդդի
2015 Ֆոքսիս All I Need "Better Love" Լուիզ Ռոզ Ալլեն, Ջոնաթան Հարրիս
2016 Քրիս Սթայլզ Who Is EP "Who Is" Քրիստոֆեր Ալլեն
"Night Shift" Քրիստոֆեր Ալլեն
Բաններս Non-album single "Half Light" Ջասթին Պարկեր
2017 Ռագ'ն'Բոն Մեն Human "Your Way or the Rope" Ռորի Գրահամ, Ջեյմի Լիդդերդեյլ, Մարկ Քրյու, Լինդսի Ռոմ
Քրիս Սթայլզ Non-album single "The Gospel" Քրիստոֆեր Ալլեն, Մայքլ Դոնալդսոն
Ռաշիոնալ Rationale "Into the Blue" Տինաշե Ֆազակերլի, Էմիլի Շվարցզ, Մարկ Քրյու, Դանիել Պրիդդի
2018 Կարա Մարնի Love Just Ain't Enough EP "Curve" Անտոնիա Կարամարնի, Տալայ Ռայլի, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ, Մայքլ Շապիրո, Հարրի Միդդլբրուկս կրտսեր, Ջեյմս Կոբբ կրտսեր, Բադդի Բյու
Ջեյմս Արթուր Non-album single "At My Weakest" Ջեյմս Արթուր, Մարկ Քրյու
Կարա Մարնի "Move" Անտոնիա Կարամարնի, Ջեսսիկա Կարպով, Ջորջ Աստասիո, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ
2019 Գրիֆֆին Gravity "Hurt People"
Դանիել Գրիֆֆիթ, Կորի Սանդերս, Մետյու Հոլմս, Ֆիլիպ Լեյ
Ժամանակակից անծանոթները Visions EP "Visions" Մաքսվել Դեյվնպորտ, Արքիբալդ Դեյվնպորտ, Ջեյսոն Պիբորս, Ջոնաթան Շեյվ
Մոսս Կենա Non-album single "Begging" Մոսս Կենա, Մարկ Քրյու, Դանիել Պրիդդի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bastille’s storming success // The Daily Telegraph / C. EvansLondon, Thailand: 2013. — ed. size: 622719 — ISSN 0307-1235; 1477-3805
  2. https://www.stavernfestivalen.no/program/
  3. «Bastille's Dan Smith: The quiet man who can't stop singing». independent.co.uk. 2013 թ․ մարտի 15.
  4. «Bastille's Dan Smith: The Movie Geek». thelineofbestfit.com.
  5. BBC. «Bright Young Things 2007». bbc.co.uk.
  6. «Sofar chat with Ralph, lead vocalist of To Kill A King». tumblr.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  7. Earmilk.com, Earmilk Interview: BASTILLE
  8. «Marshmello and Bastille Bounce Bright On 'Happier': Listen». Billboard.
  9. «Bastille's 'Doom Days' reveals a band stuck on autopilot». The Chronicle.
  10. «Bastille's Dan Smith Breaks Down Third Album 'Doom Days'». Billboard.
  11. Radio.com (2014 թ․ փետրվարի 6). «Bastille Obsess on David Lynch, Explain They're Not Rock» – via YouTube.
  12. «NEW NOISE: Bastille». Wonderland. 2012 թ․ սեպտեմբերի 17.
  13. The Student Pocket Guide (2013 թ․ մարտի 20). «Bastille Interview (Part One) - SPGtv» – via YouTube.
  14. «BASTILLE on Twitter». Twitter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 28-ին.
  15. amp.theguardian.com/music/2016/aug/25/dan-smith-bastille-i-sound-like-a-nervous-wreck-who-hates-doing-this