Դանիել Դզնունի
Դանիել Դզնունի | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2 (14), 1895[1][2] |
Ծննդավայր | Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 30, 1967[1][2] (72 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1917)[1] և Հայկական պետական մանկավարժական համալսարան (1953)[1] |
Մասնագիտություն | արվեստագետ |
Աշխատավայր | Հայֆիլմ[1] |
Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Դանիել Մարտինի Դզնունի (իսկական ազգանունը՝ Ուզունբաջաղյան, հոկտեմբերի 2 (14), 1895[1][2], Բելոգորսկ, Սիմֆերոպոլի շրջան, Տավրիկյան նահանգ, Ռուսական կայսրություն[1][2] - հոկտեմբերի 30, 1967[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ արվեստաբան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1965)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1917 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1953 թվականին՝ Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։/
Հայկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից է։ 1923-1937 թվականներին (ընդմիջումներով) եղել է «Հայկինոյի» տնօրեն։ 1924 թվականին նախաձեռնել է հայկական առաջին խաղարկային ֆիլմի ստեղծումը, որի համար հրավիրել է Համո Բեկնազարյանին, ով մինչ այդ գտնվում էր Թիֆլիսում ու հասցրել էր իրագործել վրացական կինոյի հիմնադրումը` այնտեղ բեմադրելով երեք կինոնկար[3]։ Ըստ Դզնունու՝ նրանք սկսել են ընդամենը 60 ռուբլուց[4] նկարահանել կինո մի երկրում, որն ընդամենը մի քանի տարի առաջ էր տեսել ջարդ, գաղթ ու պատերազմներ։ Իր նախաձեռնած «Նամուս» ֆիլմի համար[5] 1938 թվականին նա բռնադատվել է 1938–1943 թթ.՝ ազգայնական տարրեր ունենալու համար։ 5 տարի գտնվել է ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։
Գրել է թատերախոսություններ, «Հայկինոյի զարգացման ուղիները» (1927), «Հայկինոն 10 տարում» (1933), «Ժողովրդական արտիստուհի Նինա Մանուչարյան» (1960), «Ուրվագիծ հայկական կինեմատոգրաֆիայի պատմության» (1961), «Ժողովրդական արտիստ Գրիգոր Ավետյան» (1963), «Վաստակավոր արտիստ Համբարձում Խաչանյան» (1967) աշխատությունները։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուրվագիծ Հայաստանի կինեմատոգրաֆիայի պատմության», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայպետհրատ, 1961 . 269 էջ։
- «Գրիգոր Ավետյան», Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ ՀԹԸ, 1963 . 166 էջ..
- «Համբարձում Խաչանյան» Դզնունի, Դանիել Մարտինի, Երևան։ Հայաստան, 1967. 97 էջ։
- «Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան», Դանիել Դզնունի, «Լույս» հրատարակչություն, Երևան, 1977 թ.։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
- ↑ «ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆ. Կինոյի հայ աշխարհակալը». Kinoashkharh. 2012 թ․ մայիսի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Դզնունի, Դանիել (1961). Ուրվագիծ Հայաստանի կինոմատոգրաֆիայի պատմության.
- ↑ Գալստյան, Վիգեն (2006). Հայկական կինոազդագիր. մոռացված արվեստ. Երևան: ԱրտՖիլմ ՍՊԸ. ISBN 99941-2-043-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Մոսկվա» կինոթատրոնի աստղերի ճեմուղում բացվել է Դանիել Դզնունու անվանական աստղը
- Դանիել Դզնունու հուշերը Համո Բեկնազարյանի մասին
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Դզնունի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 367)։ |
- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 30 մահեր
- 1967 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ արվեստաբաններ