Դանիել Խիմենես Կաչո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Դանիել Խիմենես Կաչո
En locacion Materia de pescado.jpg
En materia de pescado ֆիլմի նկարահանումների ժամանակ
Ծնվել է 1961 մայիսի 15
Ծննդավայր Մադրիդ
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա
Մեքսիկա Մեքսիկա
Ազգություն մեքսիկացի
Մասնագիտություն դերասան
ռեժիսոր
գրող
պրոդյուսեր
Ակտիվ շրջան 1986 թվականից
Երեխա(ներ) 2
Պարգևներ և մրցանակներ Goya Award for Best Actor
IMDb ID 0319843

Դանիել Խիմենես Կաչո (իսպ.՝ Daniel Giménez Cacho, 1961, մայիսի 15, Մադրիդ, Իսպանիա), իսպանական ծագումով մեքսիկացի դերասան։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համագործակցել է իսպանախոս մի շարք հայտնի կինոռեժիսորների հետ՝ Գիլերմո Դել Տորոյի, Ալֆոնսո Կուարոնի, Խորխե Ֆոնսի, Պեդրո Ալմոդովարի։ Հանդես է եկել Գիլերմո Դել Տորոյի և Ալֆոնսո Կուարոնի La Hora Marcada հեռուստատեսային շոուում և «Թերեզա» հեռուստասերիալում։ Նրա ձայնը հնչում է «Եվ քո մորը նույնպես» ֆիլմի ամբողջ ընթացքում՝ որպես պատմող։

Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած Հայոց ցեղասպանության մասին պատմվող «Խոստումը» (The Promise) դրամայում մարմնավորել է հայ քահանայի դերը (ռեժիսոր՝ Թերի Ջորջ)[1][2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Cuemanco ֆիլմի նկարահանումների ժամանակ
  • Միայն ձեր գործընկերոջ հետ (իսպ.՝ Solo con tu pareja, 1991)
  • Կովի գլուխը (իսպ.՝ Cabeza de Vaca,1991)
  • Կրոնոս (իսպ.՝ Cronos,1993)
  • Midaq Alley (1995)
  • Ոչ ոք մեր մասին չի խոսի, երբ մենք մահանանք (իսպ.՝ Nadie hablará de nosotras cuando hayamos muerto,1995)
  • Profundo Carmesí (1996)
  • Հրաշքների պարտեզում (իսպ.՝ El callejón de los milagros,1994)
  • Խանդ (իսպ.՝ Celos, 1999)
  • Ոչ ոք չի գրում գնդապետին (իսպ.՝ El coronel no tiene quien le escriba,1999)
  • Առանց ամոթ (իսպ.՝ Sin vergüenza, 2001)
  • Asesino en serio (2002)
  • No somos nadie (2002)
  • Nicotina (2003)
  • Վատ կրթություն (իսպ.՝ La Mala Educación, 2004)
  • Կորցնելու արվեստ (իսպ.՝ Perder es cuestión de método, 2004)
  • Անմեղ ձայներ (իսպ.՝ Voces inocentes, 2004)
  • Սելիայի կյանքը (իսպ.՝ Las vidas de Celia, 2006)
  • Զոնա (իսպ.՝ La Zona, 2007)
  • Վերակենդանացրու իմ մեջ կյանքը (իսպ.՝ Arráncame la vida, 2008)
  • Այն ենք, ինչ կանք (իսպ.՝ Somos lo que hay, 2010)
  • Ուրախ արձակուրդներ (անգլ.՝ Get the Gringo, 2012)
  • Սպիտակաձյունիկը (իսպ.՝ Blancanieves, 2012)
  • El Santos vs. La Tetona Mendoza (2012)
  • El Santos vs. La Tetona Mendoza (2012)
  • El Jeremías (2015)
  • Club de Cuervos (2015-)
  • Խոստումը (2016)՝ Հայրիկ Անդրիասյան
  • The Summit (2017)
  • Zama (2017)

Հեռուստասերիալներ

  • 1986 - 1990 - «Նշված ժամանակ»
  • 1989 - 1991 - Թերեզա
  • 1998 - Բարի սիրտ (իսպ.՝ Demasiado corazón)
  • 2009 - Ասա ինձ՝ ինչպես դա պատահեց (իսպ.՝ Cuéntame cómo pasó)
  • 2009 - Սիրուց խելագարը (իսպ.՝ Locas de amor )
  • 2010 - Մահվան և ազատության ճիչեր (իսպ.՝ Gritos de muerte y libertad)
  • 2010 - En materia de pescado

Մրցանակներ, անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուրո Ռիփշտեյնի Profundo Carmesí ֆիլմի համար 1996 թվականն արժանացել է «Արիել մրցանակի»
  • «Սպիտակաձյունիկը» ֆիլմում Տղամարդու լավագույն դերի համար Գոյա մրցանակի դափնեկիր, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]