Jump to content

Նորայր Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դանիելյան Նորայրից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Դանիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Նորայր Էդուարդի Դանիելյան
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 1, 1967(1967-08-01)[1]
ԾննդավայրՎարդաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ
Մահացել էհոկտեմբերի 19, 1993(1993-10-19) (26 տարեկան)
Մահվան վայրԽաչեն, Ասկերանի շրջան, Արցախ
ԱզգությունՀայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
Պարգևներ և
մրցանակներ
Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1–ին աստիճանի շքանշան

Նորայր Էդուարդի Դանիելյան (օգոստոսի 1, 1967(1967-08-01)[1], Վարդաձոր, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ - հոկտեմբերի 19, 1993(1993-10-19), Խաչեն, Ասկերանի շրջան, Արցախ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախի պաշտպանության բանակի փոխգնդապետ (1993), ԼՂՀ ԳԽ պատգամավոր (1993 թվականից)[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորայր Դանիելյանը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 1-ին Մարտակերտի շրջանի Վարդաձոր (նախկին՝ Գյուլաթաղ) գյուղում։ 1984 թվականից սովորել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտում, 1989 թվականից մասնակցել է Արցախյան ազատագրական պայքարին։

1990 թվականին վերակառուցել է Ջանյաթաղի դաշտային օթևանը, հիմնադրել Քաջավան գյուղը։ 1990 թվականի հոկտեմբերի 4-ին Նորայր Դանիելյանը ձերբակալվել է ԽՍՀՄ ՆԳՆ զինվորների կողմից, այնուհետև պահվել Շուշիի, ապա՝ Բաքվի բանտերում։ 1992 թվականի ապրիլի վերջին փոխանակմամբ ազատ է արձակվել։

1992 թվականին դարձել է Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատար։ Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի և Կուբաթլուի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1993 թվականից ընտրվել է ԼՂՀ ԳԽ պատգամավոր։ Զոհվել է անհայտ հանգամանքներում՝ 1993 թվականի հոկտեմբերի 18-ին, Խաչենում։ Տարածված կարծիքի համաձայն Նորայրը սպանվել է դավադրաբար՝ հայերի ձեռքով։

Ամուսնացած չէր։ Թաղված է Ստեփանակերտում։

Հետմահու արժանացել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=15885
  2. «Նվիրյալները - Նորիկ Դանիելյան». www.1tv.am. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  • «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան։