Դամոնիդես կապտաթիթեռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դամոնիդես կապտաթիթեռ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Թիթեռներ (Lepidoptera)
Ընտանիք Կապտաթիթեռներ (Lycaenidae)
Ցեղ Polyommatus
Ենթացեղ Agrodiaetus
Տեսակ Դամոնիդես կապտաթիթեռ (P. damonides)
Միջազգային անվանում
Polyommatus damonides

Դամոնիդես կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus damonides), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ խոշոր չափի թիթեռ է։ Արուների առջևի թևն ունի 15-20 մմ երկարություն։ Թևերի ընդհանուր երանգը մետաքսային փայլով երկնագույն է, իսկ հետին թևերի դիսկալ բիծը և հետ դիսկալ բծերի շարքը՝ խիստ թերզարգացած։ Թևերի ստորին մակերեսը հետին թևերի վրա ունի սեռին բնորոշ լավ արտահայտված սպիտակ մանրագիծ[1]։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի էնդեմիկ է։ Տեսակը հայտնի է Մեղրի գետի աջափնյա մասից[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրում են լեռնային գոտու ցածր և միջին գոտիներում, տրագանտներում և ֆրիգանայում[1]։

Տալիս են մեկ սերունդ։ Թռիչքը նկատվում է մայիսի կեսից մինչև հունիսի կեսը։ Թրթուրների հավանական կերաբույսը համարվում է գազ օրդուբադի տեսակը։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խիստ սահմանափակ արեալով ծայրահեղ հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես կրիտիկական վիճակում գտնվող տեսակ։

Հայտնի են եզակի հայտնաբերումներ, հավանաբար անհետացել են, քանի որ վերջին նմուշները հավաքվել են 1973 թվականին։

Սպառնացող վտանգներից է տեսակի ապրելավայրերում հանքարդյունահանումը, ինչպես նաև Ագարակի հանքի շահագործումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դամոնիդես կապտաթիթեռ» հոդվածին։