Դալմայի ջրանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դալմայի ջրանցք
Դալմա3.jpg
Տեսակջրանցք և մշակութային արժեք[1]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Վարչատարածքային միավորԵրևան և Արաբկիր վարչական շրջան
Աշխարհագրական
տեղադրություն
Դալմայի այգիներ
Միացնում էՀրազդան
Երկարություն6,5 կիլոմետր

Դալմայի ջրանցք, ջրանցք Երևանում, սկիզբ է առնում Հրազդան գետի աջ ափից, անցնում ժայռափոր թունելով և դուրս գալիս Դալմայի այգիները։ Երկարությունը՝ 6,5 կմ[2][3]:

Ավանդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի Հյուսեին Ղուլի խանը ժամանակին կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին և հրամայում է նրանց որոնել և գտնել վաղեմի ջրանցքի ակը։ Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը կատարելու խանի հրամանը՝ ապարդյուն են անցնում։

Այնուհետև վարպետներ են կանչվում Մակվից, Թավրիզից, Սպահանից։ Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով նրանք գնում են ջուրն ի վեր և, վերջապես, հասնում այն տեղը, ուր երևում էին վաղեմի ջրանցքի հետքերը։ Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչև որ կարողանում են խցված ակը բանալ՝ դեոմլե անել, քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել։ Դրանից հետո ջուրն առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը։ Ջրանցքի անունը դնում են Դալմա՝ Դեոլմե, որ նշանակում է պեղած, ծակած[4][5][6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Monuments database — 2017.
  2. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Ե., «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 36 — 150 էջ։
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 10 — 992 էջ։
  4. Արամ Ղանալանյան (1969)։ Ավանդապատում։ Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ 
  5. Մովսես Խորենացի։ Պատմութիւն Հայոց։ էջեր Գիրք Ա, Գլուխ Ի 
  6. Մանուկ Աբեղյան (1899)։ Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ։ Վաղարշապատ 
  7. Г. Халатьянц (1896)։ Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского։ Москва